ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 27

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հիանալի օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ հաջողությունների կհասնեք առանց դրանց համար հատուկ ջանքեր գործադրելու: Կարող եք ուղևորությունների մեկնել: Դրանք հաջող կանցնեն, հաճելի տպավորություն կթողնեն, ինչպես նաև հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու շանս կտան:


Հավանական են հեռվից լավ նորություններ: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Տանը սովորականից շատ հոգսեր կունենաք, բայց դա չի վշտացնի ձեզ: Չի բացառվում, օրինակ, որ ընտանիքի անդամները ձեր աջակցության կարիքն ունենան: Ուրախ կլինեք օգնել նրանց:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Իրադարձությունները սրտին շատ մոտ կընդունեք, հաճախ կվշտանաք դատարկ բաների պատճառով, կբարկանաք, եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չընթանա: Խուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ կոնֆլիկտներից: Հիմա նույնիսկ պատահական վեճը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները:


Ցանկալի չէ գումարի, ունեցվածքի կամ բիզնեսի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել: Այստեղ հեշտությամբ կսխալվեք: Հազիվ թե հաջողվի մտերիմների հետ հանգիստ քննարկել այդ հարցերը: Ամեն մեկն իր տեսակետը առաջ կտանի, փոխհամաձայնության հասնել այդպես էլ չի հաջողվի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝4, ՍԵՐԸ՝4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ձեզ հաջող օր է սպասվում: Ոչ միայն սեփական նպատակներին հասնելու, այլ նաև դժվար իրավիճակում հայտնված մարդուն օգնելու հնարավորություն կունենաք: Ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը, շատ լավ գլուխ կհանեք դրանցից:


Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Տեսնելով, թե ինչի եք ունակ՝ շրջապատողները շատ հետաքրքիր առաջարկներ կանեն: Մի շտապեք կապվել պարտավորություններով: Որոշումներ ընդունելուց առաջ աշխատեք օբյեկտիվ գնահատել իրավիճակը, համոզվեք, որ ցանկալին իրականության տեղ չեք ընդունում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Պետք չէ շտապել: Օրվա սկիզբն այնքան էլ հաջող չի լինի: Այս հատվածում ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Հին սխալներն ուղղելու, սկսածն ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Անելանելի թվացող իրավիճակում հայտնվելով՝ չեք վախենա բանեցնել երևակայությունը: Ամենաանսպասելի ու ինքնատիպ որոշումները հաճախ հաջող կլինեն:


Ավելի ուշ կարևոր ու հեռանկարային գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին լսեք ինտուիցիայի հուշումներին: Դրանք ճիշտ կլինեն: Չեն բացառվում շահավետ գործարքները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Աշխատեք ռիսկի չդիմել, մանրամասն կշռադատեք ամեն քայլը: Օրը հեռատեսություն ու զգուշություն է պահանջում հատկապես նրանցից, ովքեր իրենց առաջ բարձր նպատակներ են դրել ու չեն ուզում բավարարվել քչով: Շատ կարևոր կլինի համբերատարությունը: Հիշեք, որ անհրաժեշտ արդյունքին հասնելը հեշտ կլինի, եթե սպասեք բարեհարմար պահի:


Լավ է հույս դնել սեփական ուժերի վրա ու աջակցության չսպասել: Մարդիկ, ովքեր իսկապես ուզում են օգնել ձեզ, չեն կարողանա անել դա: Ուշադիր եղեք գործնական ուղևորությունների ժամանակ: Ինչ-որ բան մոռանալը, խառնելը կամ ճանապարհից շեղվելը հեշտ կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Առավոտը բավականին լարված կլինի: Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Եթե դրանք ընդունեք հույզերի ազդեցության տակ, ապա, ամենայն հավանականությամբ, կզղջաք դրա համար: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր, որոնց իրական պատճառը հենց սկզբից հասկանալի չի լինի:


Առավել հաջող կանցնի օրվա երկրորդ կեսը: Կվերականգնեք ինքնատիրապետումը, կհասկանաք՝ ինչ է պետք անել հետագայում: Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում աշխատանքի ու համագործակցության վերաբերյալ հետաքրքիր առաջարկները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Նոր գաղափարներ ու հեռահար պլաններ կունենաք: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչի են ուզում իսկապես հասնել ու կկենտրոնանան նոր նպատակների վրա: Խոչընդոտներ կառաջանան: Պետք չէ դրանք ինքնուրույն հաղթահարել: Դիմեք ընկերներին կամ մյուս մտերիմներին: Նրանց աջակցությունը ձեզ համար շատ օգտակար կլինի:


Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Գումարին ու ունեցվածքին վերաբերող գործերում սխալներ չեք անի: Հավանական են շահավետ գործարքներ: Հնարավոր են նաև համագործակցության առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում կմեծացնեք ձեր եկամուտները: Միայն թե նկատի առեք, որ նման դեպքերում գումարը ձեր ձեռքում հեշտությամբ չի հայտնվի, պատրաստ եղեք մեծ ծանրաբեռնվածության:
 

ԲԻԶՆԵՍԸ՝5, ՍԵՐԸ՝4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Աստղերը ձեր կողմից կլինեն: Օգտվեք դրանից կարևոր հարցերը լուծելու համար: Կարող եք ոչ միայն ձեր կյանքը դեպի լավը փոխել, այլ նաև օգնել մտերիմներին: Կարող են նոր պլաններ հայտնվել: Չի բացառվում, որ դրանք օգնեն կյանքի կոչել ազդեցիկ մարդիկ: Հնարավոր է երկարատև, փոխշահավետ համագործակցության սկիզբ:


Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Շատերին դուր կգաք, հաճախ շրջապատի վրա ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք: Բայց մի շտապեք կիսվել գաղտնիքներով: Սկզբում համոզվեք, որ զրուցակիցը վստահելի է:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարենպաստ օր է գործնական հարցերը քննարկելու, համագործակցություն սկսելու, ջանքերը միավորելու համար: Ունակ կլինեք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով, ազդեցիկ համախոհներ կգտնեք: Հաճախ անշահախնդիր կօգնեն կանայք, այդ թվում՝ նաև համարյա անծանոթ կանայք: Ինչ-որ ընտանեկան խնդիրներ լուծելու, մտերիմների մասին հոգ տանելու, նրանց կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու հնարավորություն կունենաք:


Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական դաշտում: Չի բացառվում, որ ձեզ եկամուտները մեծանան: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պետկազմակերպություններ այցելել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝5, ՍԵՐԸ՝5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Եթե պլանավորել եք կարևոր գործով զբաղվել, դրան առավելագույնս լուրջ վերաբերվեք: Ավելի լավ է հույս չդնել հաջողակ լինելու կամ իրադարձությունների հաջող ընթացքի կամ էլ ազդեցիկ անձանց աջակցության վրա, ովքեր ժամանակին խոստացել են օգնել ձեզ: Բարեբախտաբար, ձեր սեփական ուժերը բավարար կլինեն բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար:


Աշխատեք զգույշ գործել, ավելորդ ուշադրություն չհրավիրել ձեզ վրա: Օրը հարմար չէ ձեր ձեռքբերումների մասին պատմելու համար: Ինքնագովազդը հիմա կոպիտ գլուխգովանություն կդիտվի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Իրադարձությունները մի շտապեցրեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան հաջող կընթանա, բայց շտապելու պատճառով հիմար սխալներ կանեք: Կարող եք օգնության խնդրանքով դիմել փորձառու ծանոթներին կամ մարդկանց, ովքեր լավ գիտեն ձեզ: Իսկ ահա նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում, պետք է զգույշ լինեք ու չանկեղծանաք նրանց առաջ:


Օրվա երկրորդ կեսը հարմար է կարգուկանոն հաստատելու, անպիտան իրերից ազատվելու համար: Այդ ժամանակ կարող եք վերանայել ձեր նպատակներն ու ապագայի պլանները: Հնարավոր է՝ հասկանաք, որ որոշ գաղափարներն արդեն կորցրել են իրենց արդիականությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝4, ՍԵՐԸ՝4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Շատ կարևոր է լսել ինտուիցիայի հուշումներին: Այսօր դրանք ժամանակին ու անսխալ կլինեն, և դրանով իսկ շատ օգտակար կլինեն: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու պայմաններում որոշումներ ընդունել: Ընդ որում՝ երկար մտածելու համար ժամանակ էլ չեք ունենա:


Զգույշ եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ, հատկապես, եթե նրանք ձեզ շատ բան են խոստանում, փորձում են հետաքրքրել կասկածելի գործնական նախագծերով: Իսկ ահա մտերիմների հետ կարող եք լրիվ անկեղծ լինել: Նրանք ճիշտ կհասկանան ձեզ ու շատ հարցերում կաջակցեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝4, ՍԵՐԸ՝5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝5:


 



Загрузка...



26.08.2018 1500 armenlur 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-