ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը հաջող կսկսվի ու լավ շարունակություն կստանա, եթե փոքրիկ տհաճությունների պատճառով չկորցնեք ձեր լավատեսությունը։ Հիշեք, որ ընկերներ ու համախոհներ ունեք, ովքեր պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել։ Նրանց աջակցության շնորհիվ մեծ հաջողության կհասնեք։


Հնարավոր են դրամական մուտքեր, նաև գործարքներ, որոնք նշանակալիորեն կլավացնեն ձեր ֆինանսական վիճակը։ Բայց չեն բացառվում նաև ծախսերը։ Հաճախ դրանք կապված կլինեն կենցաղային հարցերի լուծման կամ հարազատներին աջակցություն ցույց տալու անհրաժեշտության հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Կարող են դժվարություններ ծագել, բայց դրանցից հիանալի գլուխ կհանեք։ Հաճախ կօգնի ինտուիցիան, որի շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, ելք կգտնեք բարդ իրավիճակից։ Հին ծանոթների աջակցության շնորհիվ ձեզ համար մեծ նշանակություն ունեցող գործերում առաջընթացի կհասնեք։


Կարևորը հույս մի դրեք նրա վրա, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի։ Ամենայն հավանականությամբ ուզած արդյունքը ստանալու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։ Եթե ինչ-որ գործ շատ հեշտ է տրվում, մտածեք՝ հնարավոր է, որ ինչ-որ բան աչքից վրիպել է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը շատ արդյունավետ կանցնի։ Ուժերի ներհոսք կզգաք, չեք կասկածի, որ կարող եք հաջողության հասնել։ Ձեր լավատեսությունն արդարացված կլինի։ Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն, և կարող եք օգտվել դրանից։ Ճանապարհին աննշան խոչընդոտներ կհայտնվեն, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը։


Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, համախոհներ ու իսկական ընկերներ կգտնեք։ Հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում, կօգնի շատ բաների նորովի նայել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Լուրջ տրամադրվեք։ Աստղերն այսօր չեն ների գործերի հանդեպ ձեր թեթևամիտ վերաբերմունքը։ Ձեր այդպիսի պահվածքը լուրջ սխալների կհանգեցնի։ Պետք չէ հետաձգել պլանավորած գործերը։ Շատ կարևոր է կատարել տված խոստումները, չհիասթափեցնել մարդկանց, որոնք հույս են դրել ձեզ վրա։


Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես եք վերաբերվում քննադատություններին, որքան հանգիստ եք դրանք ընդունում։ Նեղացկոտ Խեցգետինները հաճախ իրենք իրենց համար խնդիրներ կստեղծեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու համար։ Նոր ընկերներ գտնելու հնարավորություն կունենաք։ Ձեր պլանների ու գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա։ Հաջող կանցնեն հասարակական ելույթները, արագ կհետաքրքրեք ունկնդիրներին ու կշահեք նրանց համակրանքը։


Աշխարհիկ միջոցառումներին այցելությունը ամենալավ տպավորությունը կթողնի։ Դժվար կլինի ձանձրալի, միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը։ Դրանցում հեշտությամբ սխալներ կանեք։ Իսկ ահա երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից հիանալի գլուխ կհանեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Շատ անհանգիստ օր է։ Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել պլանները, մի գործի համար հետաձգել մյուսները։ Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, ու դա կանեն ամենաանհարմար պահին։


Աշխատեք զսպել բարկությունը, հակառակ դեպքում կոնֆլիկտից խուսափել չի ստացվի։ Հիշեք, որ ձեր շատ կատակներ կարող են սխալ հասկացվել, իսկ նույնիսկ ամենաանմեղ նկատողությունները վիրավորական կթվան։ Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Շփման համար բարենպաստ օր է։ Կարող եք միավորվել համախոհների հետ։ Նրանց հետ միասին հեշտությամբ կհասնեք դրված նպատակներին։ Չի բացառվում՝ նոր համախոհներ ու ընկերներ ձեռք բերեք։ Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։


Օրը հարմար է ուսման ու մտավոր աշխատանքի համար։ Հեշտությամբ կհիշեք ինֆորմացիան, արագ կվերլուծեք այն, ճիշտ եզրակացություններ կանեք։ Օգտակար կլինի ուրիշների սխալները նկատելու ունակությունը։ Դրա շնորհիվ այնպիսի սխալներ չեք անի, որոնք կարող էին լուրջ տհաճություններով ավարտվել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հիանալի, արդյունավետ ու հետաքրքիր օր է։ Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա շատ բանի հասնել։ Ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի, այնպես որ՝ սխալներ էլ թույլ չեք տա։ Հիանալի գլուխ կհանեք այն գործերից, որոնք առաջ լրիվ անհույս էիք համարում։ Շատ բաների հանդեպ անսովոր հայացքը կօգնի ելք գտնել բարդ իրավիճակներից։


Օրը հարմար է լուրջ զրույցների, ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերի քննարկման համար։ Վատ օր չէ ստեղծագործական նախագծեր սկսելու, հին նախասիրությունը վերհիշելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հիանալի օր է աշխատանքի ու կարևոր գործերի համար։ Վճռական տրամադրված կլինեք, կփորձեք ավարտին հասցնել սկսածը։ Չեն բացառվում հաջող գործարքներն ու դրամական մուտքերը, ինչպես նաև շահավետ գնումները։ Լավ լեզու կգտնեք շրջապատի հետ, ընդհանուր լեզու կգտնեք մեկի հետ, ում հետ դա անել ուրիշներին չի հաջողվել։


Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։ Այդ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան ու վառ հույզեր կպարգևեն։ Հնարավոր է՝ միանգամից չկարողանաք գլուխ հանել ձեր զգացմունքներից, բայց այնպիսի արարքներ չեք գործի, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը հանգիստ ու բարենպաստ կլինի։ Այն շատ հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելու, մտերիմների հետ դրանք քննարկելու ու եզրակացություններ անելու համար։ Ձեր ինտուիցիան սուր կլինի, նրա հուշումներին կարող եք հետևել և՛ անձնական գործերում, և՛ մասնագիտական հարցերում։


Կարող եք ուսում սկսել։ Արագ կմտապահեք ինֆորմացիան, նույնիսկ եթե չեք մտածում, որ դա հետո պետք կգա։ Հաճախ հարցեր կտաք, որոնց պատասխաններ տալը հեշտ չի լինի, զրուցակիցներին փակուղու առաջ կկանգնեցնեք։ Ոմանց դա զվարճալի կթվա, բայց ոմանք էլ կարող են վիրավորվել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հաճելի իրադարձություններով լի հաջող օր է։ Շատ լավ գաղափարներ կունենաք, մեծ ոգևորությամբ կսկսեք դրանք կյանքի կոչել։ Շրջապատը անտարբեր չի մնա, շատերը կուզենան օգնել գործով կամ խորհրդով։ Հավանական են հաճելի ծանոթություններ։ Հնարավորություն կունենաք հանդիպել մեկին, ով իսկապես հոգեհարազատ է ձեզ։


ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա սկիզբը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար։ Այս հատվածում կասեք այն, ինչ մտածում եք, բայց դա ոչ ոքի չի վիրավորի։ Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել մեկի հետ, ում հետ առաջ հաշտ չէիք։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Այդ հարաբերություններն արագ կզարգանան ու շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար։


Ավելի ուշ հանգստի համար բարենպաստ ժամանակ կգա։ Կարող եք հիշել հին նախասիրության մասին։ Այն դրական հույզեր կպարգևի։ Օրվա երկրորդ կեսին խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Գերհոգնածության վտանգ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝4:




Загрузка...



25.08.2018 1006 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-