ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 25

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրվա սկիզբը հաջող կանցնի։ Ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու, ձեր տաղանդներին կիրառում գտնելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում՝ հիշեք ձեր հին նախասիրության մասին ու նույնիսկ գտնեք այն եկամուտի աղբյուրի վերածելու ձևը։ Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ միավորվելու համար, ովքեր կարող են աջակցել ձեր գաղափարներին ու կօգնեն կյանքի կոչել ստեղծագործական պլանները։


Օրվա երկրորդ կեսն ավելի լարված կլինի։ Հավանական են դժվարություններ շփման մեջ, հաճախ կոնֆլիկտներ կծագեն։ Չի բացառվում՝ վեճի առիթներ ստեղծվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել գործերն ու հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ եք սպասել։ Հաճախ կհիասթափեցնեն շրջապատողները, ստիպված պետք է լինեք ուղղել ուրիշների սխալները։


Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա։ Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ ու անսպասելի լավ նորություններ։ Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար։ Կարևոր հանդիպումներից առաջ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Եթե անթերի տեսք ունենաք, ոչ ոք անտարբեր չի մնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Կարևոր գործերը մի հետաձգեք։ Ֆինանսական հարցերն էլ լավ է լուծել օրվա առաջին կեսին։ Ինտուիցիայի հուշումներին կարող եք հետևել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում։ Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, ստիպել այնպիսի արարք գործել, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Իսկ ահա ավելի ուշ նման բան կարող է տեղի ունենալ։ Աջակցության կարիք կզգաք ու ավելի վստահող կլինեք։


Հարազատներն ու մյուս մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան։ Այն ցուցաբերելու համար ստիպված եք լինելու փոխել պլանները։ Որոշ դեպքերում ծախսերի կարիք կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Մի հանձնվեք։ Դժվարություններ սովորականից հաճախ կառաջանան, բայց դրանք հաղթահարելու համար բավականաչափ ուժ, գիտելիքներ ու փորձ կունենաք։ Հիշեք, որ հուսալի համախոհներ ունեք ու վատ մի զգացեք դիմել նրանց օգնության խնդրանքով։


Օրը շատ բան սովորելու, պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա։ Հարցեր տվեք նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն, նկատեք ու վերլուծեք ուրիշների սխալները։ Հնարավոր է՝ երեկոյան հասկանաք, թե ինքներդ որտեղ եք սխալվել։ Աշխատեք ուղղել այդ սխալները։ Դա ձեզ կազատի ապագայի շատ դժվարություններից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Առավոտը հեշտ չի լինի։ Այս հատվածում հնարավոր են ձգձգումներ գործերում, անսպասելի խնդիրներ, որոնց լուծումը մեծ ուժեր կպահանջի։ Բայց շուտով կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում։


Օրվա երկրորդ կեսին գերակշիռ կլինի դրական միտումների ազդեցությունը, որի շնորհիվ ավարտին կհասցնեք սկսածը ու հաջողություններ կարձանագրեք նոր գործերում։ Երեկոն հարմար է շփման համար։ Այս հատվածում լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները։ Նույնիսկ ամենահամառ զրուցակցին կարող եք համոզել ձեր ճշմարտացիության մեջ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Սա բարդ ժամանակ է, երբ շատ բան ուզածի նման չի ընթանա։ Սուր կարձագանքեք անհաջողություններին, կբարկանաք դատարկ բաների պատճառով։ Շրջապատի համար ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի, հնարավոր են տարաձայնություններ։ Խուսափեք կոնֆլիկտներից։ Եթե դրանք ծագեն, հարաբերությունները վերականգնելը բարդ է լինելու։


Ավելի ուշ կկարողանաք վերահսկել ձեզ, ու իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել մտածածը կյանքի կոչելու համար։ Գործերում նախաձեռնող կլինեք ու հաջողության կհասնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Անհանգիստ, բայց բարենպաստ օր է։ Ամենայն հավանականությամբ ուզածը ստանալու համար պետք է ջանքեր գործադրեք, բայց այդ ջանքերը զուր չեն անցնի։ Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, բայց դա օգտակար կլինի։ Ստիպված չեք լինի բոլոր խնդիրները միայնակ լուծել։


Վատ օր չէ գնումների ու գործարքներ համար, ֆինանսական գործերում էլ ինտուիցիան հուսախաբ չի անի։ Իսկ ահա անձնական հարաբերություններում նրա հուշումների վրա հույս դնել չարժե։ Հաճախ ցանկալին իրականության տեղ կընդունեք, չեք նկատի այն, ինչին արժեր ուշադրություն դարձնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Պետք չէ շտապել։ Առավոտյան կենտրոնանալը բարդ կլինի, այնպես որ՝ այս հատվածում սխալվելու հավանականությունը մեծ է։ Լավ է կարևոր որոշումներ չընդունել, խուսափել ռիսկից ու կասկածելի միջոցառումներին մասնակցությունից։ Աստիճանաբար գործերը դեպի լավը կգնան, և արդեն օրվա կեսին կարող եք հաջողությունների հասնել։


Ավելի ուշ կգա բանակցությունների ու գործարքներ կնքելու, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների համար բարենպաստ ժամանակը։ Երեկոն հարմար է ապագայի պլանները կազմելու համար։ Ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները ու պատրանքներ չեք կառուցի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Վտանգ կա, որ թշնամիները կփորձեն ձեզ թակարդը գցել կամ ձեր գիտելիքներն ու հմտություններն օգտագործել ի շահ իրենց հետաքրքրությունների։ Չեն բացառվում ֆինանսական կորուստներն ու անհաջող գործարքները։


Ավելի ուշ աստղերը իրենց բարկությունը բարությամբ կփոխարինեն։ Ձեր առաջ մասնագիտական դաշտում նոր հնարավորություններ կբացվեն, բարդ ու կարևոր գործում հաջողության հասնելու շանս կունենաք։ Երեկոյան ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք։ Տարաձայնությունների առիթներ չեն առաջանա, կհաջողվի փոխզիջման հասնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը բարդ կլինի, բայց ձեզ կհաջողվի լավատեսություն պահպանել ու ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել։ Չեն բացառվում դրական փոփոխությունները ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում։ Տարաձայնություններն անցյալում կմնան ու կկարողանաք պայմանավորվել ապագա համատեղ գործողությունների մասին։


Աշխատանքին վերաբերող հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Համառությունը կօգնի մասնագիտական հաջողությունների հասնել։ Մի վախեցեք կիսվել գաղափարներով։ Դրանք արժե քննարկել նույնիսկ նրանց հետ, ովքեր առաջ չեն աջակցել ձեզ։ Այդ մարդիկ ամենայն հավանականությամբ կփոխեն իրենց կարծիքը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Անհարթ, հակասական ու բարդ օր է։ Որոշակիություն ու հանգիստ կուզենաք, բայց հենց դրանք այսօր կբացակայեն։ Հաճախ ստիպված եք լինելու հույս դնել ինտուիցիայի վրա, քանի որ կշռադատված որոշումներ ընդունելու համար ինֆորմացիայի պակաս կզգաք։ Հին ծանոթները օգնություն կառաջարկեն, բայց անհրաժեշտության դեպքում չեն կարողանա այն ցուցաբերել։ Այնպես որ՝ հույս դրեք սեփական ուժերի վրա։


Կարող եք հաջողության հասնել ստեղծագործական մոտեցում ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում։ Շատ հարցերին պատասխաններ կստանաք, եթե բանեցնեք երևակայությունը ու դուրս գաք սովորականի սահմաններից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հիանալի օր է լուրջ հարցերը հանգիստ միջավայրում քննարկելու համար։ Բավական է միայն ճիշտ ժամանակին կատակել, մի քանի հաճելի բան ասել, և կշահեք զրուցակցի համակրանքն ու նրանից անհրաժեշտ աջակցությունը կստանաք։ Մասնագիտական դաշտում գրավիչ հեռանկարներ կբացվեն։


Չի բացառվում՝ դրանից ձեր կարիերայում լրիվ նոր փուլ սկսվի։ Լավ կանցնեն գործնական ուղևորությունները։ Օգտակար կլինեն հին ծանոթությունները։ Մարդիկ, որոնց ժամանակին օգնել եք, հաճույքով պատասխան ծառայություններ կմատուցեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...



24.08.2018 1963 armenlur 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-