ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 24

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը հաջող զուգադիպություններով լի կլինի։ Հաջողակ կլինեք, հաճախ ճիշտ ժամանակին կհայտնվեք ճիշտ վայրում, ցանկացած իրավիճակ կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների։ Կարող եք միավորվել համախոհների հետ։ Նրանց աջակցությամբ շատ բարդ գործերում հիանալի արդյունքների կհասնեք։


Չեն բացառվում հեռվից լավ նորությունները, ինչպես նաև համագործակցության առաջարկները, որոնք ձեզանից հաճախակի ուղևորություններ են պահանջելու։ Շատ Խոյեր այսօր ռոմանտիկ տրամադրություն կունենան։ Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն սիրելիին ուրախացնելու ձևը, իսկ մյուսներն էլ կհմայեն նոր ծանոթին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հիանալի, բարենպաստ օր է։ Շատ օգտակար բաներ կարող եք հասցնել։ Արագ ու վճռական կգործեք, գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ գործերից։ Չեն բացառվում հաջողություններն այնտեղ, որտեղից ակնկալիքներ չունեիք։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը, կխոստովանեն, որ շատ բանի եք ունակ։


Ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն կունենաք։ Օրինակ՝ կհանդիպեք հին ընկերներին, հետաքրքիր էքսկուրսիայի կմեկնեք կամ կլինեք անսովոր վայրում։ Հաջողությամբ կլուծվեն վերջին շրջանում հանգիստ չտվող ֆինանսական հարցերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ինչ էլ որ պատահի, չեք կորցնի առողջ դատելու ունակությունը։ Անսպասելի իրադարձություններ ու զարմանալի զուգադիպություններ շատ կլինեն, բայց դրանք ձեզ չեն շեղի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից։ Նոր ու ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կունենաք։ Հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ, նրանց կհետաքրքրեք ձեր գաղափարներով։


Անսխալ կընտրեք մարդկանց, որոնց կարելի է վստահել։ Կարող եք ուղևորություններ պլանավորել։ Ճամփորդությունների մասին մտքերը կոգևորեն ձեզ, կբարձրացնեն ձեր տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ոչ միանշանակ օր է՝ կլինեն և՛ բարդ, և՛ հաճելի պահեր, և՛ պարտություններ, և՛ հաջողություններ։ Ձեր խնդիրն է հիշել նպատակների մասին ու առաջ շարժվել, կանգ չառնել ձեռք բերածի վրա։ Ինչպես ձեր, այնպես էլ ձեզ թանկ մարդկանց համար օգտակար բաներ անելու շանս կունենաք։


Հոգսեր շատ կունենաք, բայց փորձեք խուսափել գերհոգնածութունից, օրն այնպես պլանավորեք, որ հանգստի ժամանակ մնա։ Եթե ժամանակին ուժերը չվերականգնեք, կկորցնեք հետաքրքրությունը այն գործի նկատմամբ, որը մեծ ոգևորությամբ էիք ստանձնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել։ Այսօր դա հեշտ չի լինելու, քանի որ շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից՝ կքննադատեն, տհաճ նկատողություններ կանեն։ Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են այսօր ձեր կողմից, ովքեր են պատրաստ առանց նախապայմանների աջակցել ու պաշտպանել ձեզ։ Չի բացառվում, որ ժամանակի հետ հենց նրանք դառնան ձեր ամենահուսալի համախոհները։


Ավելի լավ է զբաղվեք լավ ծանոթ գործերով։ Նոր առաջադրանքները ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեն։ Դրանցից գլուխ հանելը, բոլոր մանրուքները հաշվի առնելը հեշտ չի լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Բարենպաստ օր է շփումների ու համախոհներ փնտրելու համար։ Կհաջողվի հանգիստ միջավայրում քննարկել կարևոր հարցերը ու ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված։ Ձեր կողմը կանցնեն նույնիսկ հին թշնամիները։ Բայց մի շտապեք վստահել նրանց։ Խաբեության զոհ դառնալու վտանգ կա։


Ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը լավ կանդրադառնա ձեր ֆինանսական վիճակի վրա։ Կարող եք բանեցնել երևակայությունը։ Շատ իրերի հանդեպ անսովոր հայացքը կօգնի արագ հասնել դրված նպատակներին, լուծել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Շփումների համար շատ բարենպաստ օր է։ Հեշտությամբ կշահեք շրջապատի համակրանքը, կգրավեք մարդկանց, որոնք ձեզ առաջին անգամ են տեսնում։ Հաջող կլինեն իմիջային փորձարկումները։ Կարող եք նաև արմատապես փոխել իմիջը։ Ստացված արդյունքից գոհ կլինեք։ Կարող եք հագուստ, անսովոր աքսեսուարներ, զարդեր գնել։ Ձեռք բերված իրերը երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։


Ձանձրալի, միապաղաղ աշխատանքը սովորականից դժվարությամբ կտրվի։ Հաճախ կշեղվեք, իսկ դա սխալների կհանգեցնի։ Երեկոյան կարևոր որոշումներ մի ընդունեք։ Սխալվելու հավանականությունը մեծ է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Շատ արդյունավետ օր է։ Ուժով ու էներգիայով լի կլինեք, չեք հանձնվի ու ելք կգտնեք բարդ իրավիճակներից։ Ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ անկեղծ զրուցելու, նրանց հետ բարդ հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք։


Աջակցություն կստանաք, և դա կոգևորի ձեզ։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Ձեզ կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն նախկինում կատարած աշխատանքի դիմաց։ Օրվա երկրորդ կեսին սիրելիի հետ երկուսիդ համար կարևոր բաների մասին անկեղծ զրուցելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Լավ կհասկանաք շրջապատողներին, կգուշակեք նրանց ամենանվիրական ցանկությունները ու կբացահայտեք ուրիշների գաղտնիքները։ Մտերիմների հետ նրբանկատ եղեք։ Այսօր նրանք շատ զգայուն կլինեն ձեր նկատողությունների հանդեպ ու կվիրավորվեն դատարկ բաներից։ Մի մերժեք խնդրանքները ու մի մոռացեք տված խոստումների մասին։


Հաճախ հմայքը կօգնի ձեզ լուծել աշխատանքային հարցերը, բայց չեք չարաշահի այն։ Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց։ Բաց մի թողեք այն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Զգույշ եղեք հատկապես ֆինանսական գործերում։ Ինչ-որ բան աչքաթող անելու ու սխալվելու հավանականություն կա։ Իսկ թույլ տված սխալները կարող են մեծ կորուստներով ավարտվել։ Աջակցության կարիք կունենաք։ Մտածեք, թե ում կարելի է դիմել այդ հարցով։ Ավելի լավ է դիմեք այն մարդկանց, ովքեր ժամանակին օգնել են ձեզ դժվար իրավիճակներում։


Ցանկալի չէ պարտավորություններ ստանձնել ու կարևոր փաստաթղթեր ստորագրել։ Խոստումներ մի տվեք, եթե կասկածում եք, որ կարող եք իրագործել դրանք։ Ինչ-որ նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ լավ գլուխ եք հանել ավելի վաղ սկսած գործերից ու այլևս դրանց վերադառնալու կարիք չի լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ուղղախոս ու շատ վճռական կլինեք, ինքներդ պատրանքներ չեք կառուցի ու մյուսներին էլ թույլ չեք տա անել դա։ Երբեմն ձեր կտրուկ արտահայտությունների պատճառով կոնֆլիկտային իրավիճակներ կառաջանան, բայց վերջին պահին կգտնեք սուր անկյունները հարթելու կամ գոնե արտաքուստ խաղաղություն պահպանելու ձևը։


Սովորականից հաճախ ստիպված կլինեք լուծել ուրիշների խնդիրները, ուղղել նրանց սխալները։ Խորհուրդների խնդրանքով կարող են դիմել նույնիսկ այն մարդիկ, որոնց կենսափորձն ավելի մեծ է։ Օրվա երկրորդ կեսին ձեզ համար շատ կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հիանալի օր է և՛ ինքնուրույն աշխատելու, և՛ համախոհների հետ միավորվելու համար։ Կարևոր է միայն մի բան՝ գործը, որով պետք է զբաղվեք, պետք է իսկապես հետաքրքրի ձեզ։ Երբեմն դրա համար լավ համախոհի կարիք կունենաք, որը կոգևորի ձեզ ու կստիպի առաջ շարժվել։


Հաջողության կհասնեք ստեղծագործական մոտեցում ու երևակայություն, ինչպես նաև կենտրոնացվածություն ու կարգապահություն պահանջող գործերից։ Օրվա վերջին հոգնածություն կզգաք։ Այնպես որ՝ երեկոյի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...



23.08.2018 879 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-