ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 23

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրն արդյունավետ կանցնի։ Ճիշտ է, ուրիշների համար այսօր ավելի շատ օգտակար բաներ կանեք, քան ձեզ համար, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա։ Շրջապատին օգնելը հետաքրքիր ու հաճելի կլինի։ Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։ Նրանք ձեզ հետ կկիսվեն իրենց փորձով ու օգտակար ինֆորմացիայով։


Հավանական են հաջող գնումներ, որոնք հաճախ պլանավորված չեն լինի։ Օրը հարմար է բիզնեսում գումար ներդնելու համար։ Կարող եք մտածել կարիերայի զարգացման մասին։ Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչ է պետք անել մոտ ժամանակներս պաշտոնի բարձրացման հասնելու համար։


ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ մեծ ուշադրություն կդարձնեք անհաջողություններին, կնահանջեք այն դժվարությունների առաջ, որոնք մեկ ուրիշ ժամանակ հեշտությամբ կհաղթահարեիք։ Ամենատպավորվող Ցուլերը վատատեսության գիրկը կընկնեն ու կարող են կիսատ թողնել սկսած գործը՝ այն անհույս համարելով։ Նրանք, ովքեր կկարողանան ավելի լավատես լինել, կգտնեն ծագած խնդիրները լուծելու ձևն ու հաջողության կհասնեն։


Լավատեսությունն ու կենսուրախությունը կօգնեն շահել շրջապատի համակրանքը։ Դրանց շնորհիվ լավ տպավորություն կթողնեք նաև նոր ծանոթների վրա։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը առաջին հայացքից սիրահարվի ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Չնայած ամենահեշտ ու բարենպաստ օրը չի լինի, բայց լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը չեք կորցնի։ Խոչընդոտները կնահանջեն ձեր հաստատակամության առաջ, կկարողանաք զինաթափել թշնամիներին, օգուտ քաղել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակից։


Նոր գործընկերների հետ կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, ինչպես նաև եկամտաբեր գործարքներ կնքել։ Որոշ Երկվորյակներ մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան։ Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար։ Կհաջողվի քննարկել բոլորի համար կարևոր հարցերը։ Տարաձայնություններ չեն առաջանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Այսօր շատ բան դժվարությամբ կտրվի։ Նույնիսկ ընթացիկ գործերը շատ ուժեր կխլեն ու ժամանակատար կլինեն։ Չեն բացառվում համախոհների հետ վեճերն ու տարաձայնությունները, որոնք կխանգարեն ինքնուրույն գնահատել իրավիճակն ու կշռադատված որոշում ընդունել։


Պրովոկացիաներին մի տրվեք։ Ինքնավերահսկողության ունակությունն այսօր պետք կգա և՛ տանը, և՛ աշխատավայրում։ Շրջապատը հաճախ կխառնվի ձեր գործերին, անտեղի խորհուրդներ կտա ու տհաճ նկատողություններ կանի։ Հետևեք, որ այս ամենը կոնֆլիկտների պատճառ չդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 
 

Ինչ էլ որ պատահի, հանգստություն պահպանեք։ Օրվա սկզբին դա համեմատաբար հեշտ կլինի։ Այս հատվածը բարենպաստ է։ Եթե նույնիսկ ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դրանք այդքան նշանակալի չեն լինի։ Դրանից բացի, ձեզ շատերը կօգնեն ու դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի։


Երեկոյան մոտ խնդիրները կավելանան, իսկ ձեր էներգիայի պաշարներն էլ կնվազեն։ Այս հատվածում կարևոր որոշումներ մի ընդունեք։ Խուսափեք գերհոգնածությունից։ Ձեր օրգանիզմի հնարավորություններն անսպառ չեն, այնպես որ՝ լավ է հիմա հանգստանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 
 

Հաստատակամ եղեք ու հավատացեք ձեր ուժերին։ Այսօր հաջողության հասնելու համար դա անհրաժեշտություն է։ Լավ է ինքնուրույն գործել ու հույս դնել միայն սեփական անձի վրա։ Ինչ-որ մեկին խորհուրդներով դիմելն էլ ցանկալի չէ։ Ուրիշների խորհուրդները միայն ավելի կխճճեն ձեզ։


Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, բայց բողոքելու առիթներ չեք ունենա, քանի որ արդյունքում ամեն ինչ լավ կդասավորվի։ Տանից հեռու հաջող գնումներ անելու կամ կարևոր գործնական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Որոշ Կույսեր բիզնեսին վերաբերող համարձակ գաղափարներ կունենան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 
 

Թեթև ու հաջող օր է։ Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ խնդիրներն իրենք իրենց լուծում կստանան։ Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Դրանց շնորհիվ կզինաթափեք թշնամիներին ու առաջ կանցնեք մրցակիցներից։ Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին կամ իրենք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, կկիսվեն սեփական գաղափարներով։


Երեկոն հարմար է ընտանեկան միջավայրում հանգստանալու համար։ Կարող եք հյուրեր կանչել, ընտանեկան տոն կազմակերպել։ Դա բոլորի տրամադրությունը կբարձրացնի։ Հավանական են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 
 

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի։ Հնարավոր են անհաջողություններ գործերում, տհաճ անակնկալներ, թյուրիմացություններ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կփչացնեն տրամադրությունը։ Սակայն դուք չեք հանձնվի, ամեն հնարավորը կանեք իրավիճակը դեպի լավը փոխելու համար, և դա ձեզ մոտ կստացվի։ Համարձակ, անսպասելի գաղափարները հաջող կլինեն։


Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտա։ Շատ Կարիճներ կհասկանան՝ ինչպես է պետք տնօրինել գումարը և ինչ նախագծերի մեջ է այն պետք ներդնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 
 

Շփումների համար շատ բարենպաստ օր է։ Մարդկանց հմայելու, նրանց ձեր գաղափարներով հետաքրքրելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կշտապեն փոխել իրենց կարծիքը։


Հավանական են գրավիչ գործնական առաջարկներ։ Որոշ Աղեղնավորներ մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան։ Եկամուտները մեծացնելու հնարավորություն կլինի, բայց գումարը հեշտությամբ ձեր ձեռքը չի ընկնի։ Մի շտապեք գնումների հարցում։ Հիմա հակված եք գերագնահատել ձեր ֆինանսական հնարավորությունները։ Վտանգ կա, որ շատ կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց անհրաժեշտությունն առանձնապես չունեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա սկիզբը առավելագույնս արդյունավետ օգտագործեք։ Այս հատվածում կարող եք մեծ հաջողությունների հասնել։ Ավելի ուշ դա բարդ է լինելու։ Հավանական են աշխատանքին վերաբերող լավ նորություններ։ Որոշ Այծեղջյուրներ գրավիչ առաջարկներ կստանան ու առանց երկար մտածելու համաձայնություն կտան։ Դա ճիշտ որոշում կլինի։


Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է հանգստի, քան օգտակար գործերի համար։ Այս հատվածում ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Կարող եք բուժիչ ու պրոֆիլակտիկ միջոցառումներ կազմակերպել։ Դրանք արդյունավետ կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը հարմար է հանգստի համար։ Ընդ որում՝ կարող եք զբաղվել նաև չհոգնեցնող գործերով, բայց միայն մի դեպքում, եթե դրանք ձեզ լավ ծանոթ են։ Լրիվ նոր բան ձեռնարկելը ցանկալի չէ։ Դրանից գլուխ հանելը դժվար կլինի, կսկսեք կասկածել ձեզ, կասկածի տակ կառնեք նաև հենց գաղափարը։ Դրանից բացի, կփչացնեք հարաբերությունները մեկի հետ, ով իսկապես փորձում է օգնել ձեզ։


Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Հատկապես բարդ կլինի ձեզանից մեծերի հետ լեզու գտնելը։ Հնարավոր են փոխադարձ պահանջներ ու վիրավորանքներ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Կաշխատեք ոչինչ բաց տեքստով չասել, ակնարկներ կանեք, կխուսափեք լուրջ հարցերի քննարկումից։ Ձեր նման պահվածքը կնյարդայնացնի շրջապատին, բայց այսօր հենց դա կօգնի ձեզ խուսափել խնդիրներից։ Այսօր պարտավորություններ ստանձնելը ցանկալի չէ։


Հազիվ թե հաջողվի պլանավորածի նման գործել։ Ստիպված եք լինելու իմպրովիզներ անել։ Այստեղ շատ կարևոր է ինքնավստահությունը։ Հենց սկսեք կասկածել, մրցակիցները ձեզ հաղթելու շանս կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




22.08.2018 742 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-