ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 22

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարենպաստ օր է շփումների, պլանները քննարկելու, համագործակցություն սկսելու համար։ Նոր, համարձակ ու ինքնատիպ գաղափարներ կունենաք։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն ձեզ, կօգնեն կյանքի կոչել մտածածը։ Օրը հարմար է նաև համագործակցություն սկսելու համար, որը երկարատև ու արգասաբեր կլինի։ Չեն բացառվում սիրային արկածները։ Հնարավորություն կունենաք հանդիպել մեկին, ով իսկապես կհասկանա ձեզ։
 

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի։ Երբեմն խոչընդոտները հաղթահարելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Բայց դուք չեք ընկրկի դժվարությունների առաջ ու կհասնեք դրված նպատակներին։ Ձեր հաստատակամությունը շրջապատին հարգանք կներշնչի ձեր հանդեպ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար։ Համախոհների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի, փոխարենը միայնակ շատ բանի կարող եք հասնել։ Առաջ կգնաք այնտեղ, որտեղ հնարամտություն, երևակայություն ու ստեղծագործական մոտեցում է անհրաժեշտ։ Հեշտ չեն տրվի միայն ձանձրալի գործերը, որոնք կարգապահություն ու կենտրոնացվածություն են պահանջում։
 

Մի վախեցեք անսպասելի, զարմանալի առաջարկներից։ Կյանքում ինչ-որ բան փոխելու շանս կունենաք։ Պետք չէ շտապել։ Պարզապես հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին և ժամանակի հետ անպայման կհասնեք դրանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը բավականին բարդ կլինի։ Աշխատեք այսօրվա համար կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ չպլանավորել։ Մեծ է հավանականությունը, որ շատ բան ձեր ուզածի նման չընթանա։ Չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն հին սխալների մասին, և դա տեղի կունենա ամենաանհարմար պահին։
 

Խնայող եղեք։ Հնարավոր են անհաջող գնումներ, զուր ծախսեր։ Պարտքով գումար մի վերցրեք, վարկով խոշոր գնումներ մի արեք։ Երեկոյան հավանական են լավ նորություններ։ Որոշ Երկվորյակներ հին ծանոթներից երկար սպասված նորություններ կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Բավականին անհանգիստ, բայց հետաքրքիր օր է։ Չի բացառվում՝ ստիպված լինեք հրաժարվել հին սովորույթներից, մի կողմ թողնել հին նախագծերն ու կենտրոնանալ նոր գործերի վրա։ Հնարավոր են թյուրիմացություններ, որոնք կխանգարեն աշխատանքին ու կխախտեն ձեր պլանները։ Աշխատեք նկատել ոչ միայն դժվարությունները, այլ նաև ձեր առաջ բացված հնարավորությունները։ Հնարավոր են հաջող փորձարկումներ։
 

Շփումներին ընտրողաբար մոտեցեք, հնարավորինս հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր քննադատում են ձեզ, զրկում են ինքնավստահությունից, արժեզրկում են ձեր ձեռքբերումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Պետք չէ զբաղվել կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով։ Կենտրոնանալը, ծագած հարցերին լուրջ վերաբերվելը դժվար կլինի։ Հավանական են լավ նորություններ այն մարդկանցից, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք։
 

Խուսափեք դատարկ զրույցներից, երկար ու անիմաստ վեճերից։ Այս ամենը ժամանակատար կլինի։ Իսկ ծախսված ժամանակը կարող էիք ավելի արդյունավետ անցկացնել։ Եթե մտերիմների հետ տարաձայնություններ առաջանան, լավ հարաբերությունները պահպանելու համար զիջումների գնացեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է և՛ մասնագիտական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար։ Վստահ կլինեք ձեր ուժերի վրա, չեք կասկածի, որ կհաղթահարեք բոլոր արգելքները։ Նման լավատեսությունը արդարացված կլինի, քանի որ իսկապես հաջողության հասնելու շանսերն այսօր շատ մեծ են։
 

Չի բացառվում՝ վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին անհանգստացնող խնդիրը լուծելու անսպասելի, բայց արդյունավետ միջոց գտնեք։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի այցեր։ Հյուրերը կուզենան երկար մնալ, և դա ձեզ կուրախացնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ օր է գործնական շփումների, աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Գործընկերների հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Չեն բացառվում անսպասելի առաջարկները։ Դուք դուր կգաք շրջապատին, և շատերը հաճույքով կաջակցեն ձեզ ու ձեր նախաձեռնություններին։ Հնարավորություն կունենաք հանգիստ ու չպարտադրող միջավայրում զրուցել մեկի հետ, ում կարծիքից շատ բան է կախված։
 

Շատ Կշեռքներ իրենց տաղանդներին արժանի կիրառում գտնելու, վաղուց հետաքրքրող գործով զբաղվելու հնարավորություն կստանան։ Հավանական են շահավետ գործարքներ։ Թանկ գնով կարող եք վաճառել անպիտան դարձած իրերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ։ Օրվա հուզական ֆոնը լավը չէ, բայց դուք կարող եք մի կողմ վանել մռայլ մտքերը ու պահպանել լավ տրամադրությունը։ Ավելի հաճախ ձեզ հիշեցրեք ձեր հաղթանակների մասին։ Դա կօգնի պահպանել ինքնավստահությունը։
 

Կարևոր գործերով ինքնուրույն մի զբաղվեք։ Ամենայն հավանականությամբ այն մարդու օգնության կարիքը կունենաք, ով ունակ է նկատել մանրուքներն ու ճիշտ ժամանակին մատնանշել ձեր աննշան սխալները։ Գործնական բանակցությունները կարող են լարված անցնել, բայց արդյունավետ կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրվա սկիզբը բարենպաստ է։ Շատ բանի կարող եք հասնել։ Նպատակասլաց կլինեք։ Այնտեղ, որտեղ մյուսները կնահանջեին, դուք չեք հանձնվի ու հաջողության կհասնեք։ Պետք կգան նախկինում ստացած գիտելիքները։ Շրջապատողները հաճելի զարմանք կապրեն ձեր կրթվածությունից։
 

Ավելի ուշ շփման մեջ դժվարություններ կառաջանան, մտերիմների հետ պայմանավորվելն էլ բարդ կլինի։ Չի բացառվում՝ հին թշնամին փորձի խառնվել ձեր գործերին, խառնի ձեր պլանները։ Հնարավոր են ցավալի փոքրիկ թյուրիմացություններ։ Դրանք կնյարդայնացնեն նշանի ներկայացուցիչներին, իսկ առավել զգայուններին երկար ժամանակով կզրկեն հոգեկան հավասարակշռությունից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա սկզբին ուշադիր եղեք։ Այս հատվածում շատ բան կարող է պլանի համաձայն չընթանալ, և ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել։ Այստեղ կարևոր է խուսափել չարդարացված ռիսկից, խաղասեղանին շատ բան չդնել։ Ավելի ուշ շատ բանի ունակ մարդուց աջակցություն կստանաք։ Նրա շնորհիվ կլուծեք վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները։
 

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անսպասելի պատահարները, որոնք կարող եք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։ Շատ Այծեղջյուրների պետք կգա հին փորձը։ Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Գործերը մի հետաձգեք։ Օրվա սկիզբը բարենպաստ է, և հենց այս հատվածն է հարմար կարևոր գործերի ու պատասխանատու հանդիպումների, լուրջ հարցերը լուծելու համար։ Հետաքրքիր ու հեռանկարային նախագիծ ստանձնելու, ձեզ իսկապես գրավող բանով զբաղվելու հնարավորություն կունենաք։
 

Ավելի ուշ դժվարություններ կառաջանան, անսպասելի ձգձգումներն էլ կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը։ Դրանից բացի, որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու լուծել բարդ ֆինանսական հարցերը։ Մտերիմներին ձեր արարքների մոտիվները հասկանալի չեն լինի, իսկ դա վեճերի կհանգեցնի, վիրավորանքների պատճառ կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Հաջողության կհասնեք այն գործերում, որոնք առաջ համարյա անհույս էին թվում։ Վճռական տրամադրված կլինեք, չեք վախենա փորձարկումներ անել ու պատրաստ կլինեք ռիսկի դիմել։ Չի բացառվում, որ ձեր հաջողությունները սպասվածից մեծ լինեն ու հաճելիորեն զարմացնեն շրջապատողներին։
 

Օրը հարմար է գործարքներ կնքելու համար։ Ձեր եկամուտները կաճեն։ Շատ Ձկներ հնարամիտ կլինեն ֆինանսներին վերաբերող հարցերում ու նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով՝ ճիշտ որոշումներ կընդունեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




21.08.2018 696 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-