Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 2
01.08.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր գործերը պետք չէ հետաձգել։ Օրվա առաջին կեսը դրանց համար ավելի հարմար է, քան երկրորդը։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք լուծել նախկինում ծագած խնդիրները։ Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը։ Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն։ Հաջող գնումներ անելու շանս կա։

Երեկոյան հնարավոր է վատանա ինքնազգացողությունը։ Խուսափեք ավելորդություններից։ Լավ է գոնե ժամանակավոր հրաժարվել վատ սովորույթներից։ Հիմա դրանց ազդեցությունն առավել վնասակար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բանի կարող եք հասնել, եթե իրատես լինեք։ Պետք չէ շրջապատից շատ բան սպասել։ Նույնիսկ նրանք, ովքեր առաջ խոստացել են օգնել ձեզ, դա անելու հնարավորություն չեն ունենա։ Նոր աշխատանքային խնդիրներ կունենաք, որոնց լուծումը հեշտ չի գտնվի։ Չի բացառվում՝ անհրաժեշտ արդյունքին հասնեք միայն մի քանի անհաջող փորձից հետո։

Սովորականից հաճախ մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան։ Չեն բացառվում վեճերը, որոնց իրական պատճառը չեք կարողանա հասկանալ։ Ցանկացած ուղևորություն այսօր սովորականից ժամանակատար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները։ Դա մեծ տհաճություններով կավարտվի, եթե առանց մտածելու կարևոր խոստումներ տաք։ Զգուշություն է պետք ֆինանսական գործերում, քանի որ այսօր հեշտ չի լինի գումարը ճիշտ տնօրինելը։

Շատ օգտակար կլինեն ուղևորություններն ու պայմանների փոփոխությունը։ Դրանք կոգեշնչեն ու կբարձրացնեն տրամադրությունը։ Հետաքրքիր ծանոթություններ հաստատելու շանս կունենաք։ Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր նման չեն ձեզ։ Համակրանքը փոխադարձ կլինի։ Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների համար։ Ձեզ համար դժվար չի լինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Հին մրցակիցները համախոհներ կդառնան։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր շատ բան կունենաք։ Այսօր սկսվող սիրային հարաբերությունները արագ կզարգանան։

Ինչքան երեկոն մոտենա, այնքան լարված կդառնան մտերիմների հետ հարաբերությունները, ձեզ նորանոր պահանջներ կներկայացնեն։ Աշխատեք չվիճել։ Արագ հաշտվել չի ստացվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ օր չի լինելու։ Կողքից օգնություն մի սպասեք։ Եթե պետք է ինչ-որ բան լավ արվի, դա ինքներդ արեք։ Նույնիսկ փորձված համախոհներն այսօր կարող են հուսախաբ անել։ Ձեզ հաճախ կքննադատեն ու այդ քննադատությունը միշտ չէ, որ կառուցողական կլինի։ Աշխատեք դրան հանգիստ վերաբերվել, հակառակ դեպքում կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի։

Կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք։ Ուրիշների խորհուրդներն այսօր անօգուտ կլինեն, իսկ ինտուիցիան խելամիտ հուշումներ կանի, հատկապես գումարին վերաբերող գործերում։ Հնարավոր են փոքրիկ կենցաղային խնդիրներ, որոնց լուծումը ծախսեր կպահանջի։ Լուրջ ֆինանսական խնդիրները քիչ հավանական են։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ հարմար է հին գաղափարներին ու պլաններին վերադառնալու համար։ Այսօր դրանք կյանքի կոչելու շանս կունենաք։ Հավանական են հաջող զուգադիպություններ։ Իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ նույնիսկ ավելի մեծ հաջողության կհասնեք, քան ակնկալում էիք։ Պետք կգա նախկինում սովորածը։ Որոշ Կույսեր հին նախասիրությունը եկամուտների աղբյուր դարձնելու ձև կգտնեն կամ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն աշխատանքի մեջ։

Օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք։ Վատ մի զգացեք հարցեր տալ, ուշադիր դիտեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչ ու եզրակացություններ արեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Խուսափեք ավելորդ ապրումներից։ Քանի դեռ պահպանում եք լավատեսությունը, սխալների հավանականությունը նվազագույն է։ Կգտնվեն վերջին շրջանում անհանգստացնող կարևոր հարցերի պատասխանները։ Պարզ կդառնա՝ ինչպես հասնեք վաղուց դրված նպատակներին, և դուք առանց հետաձգելու կանեք դրանց տանող առաջին քայլերը։

Հաճելի կլինեն հին ու նոր ծանոթների հետ շփումները։ Հնարավոր է՝ հենց այսօր ընկերներ ձեռք բերեք, որոնց հետ միասին շուտով կարևոր ու հետաքրքիր բանով կզբաղվեք։ Օրը շատ հարմար է գնումների համար։ Հակված կլինեք անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրեր ձեռք բերել։ Դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործեր սպասվածից շատ կլինեն։ Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, ստիպված եք լինելու փոխել սեփական պլանները ձեզ համար թանկ մարդկանց աջակցելու համար։ Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք այսօր ձեր հանդեպ պահանջկոտ կլինեն, հակված կլինեն տհաճ նկատողություններ անել, խառնվել ձեր գործերին։

Աշխատեք ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատել։ Հնարավորության դեպքում կրճատեք ծախսերը, պարտքով գումար մի վերցրեք։ Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի ու բիզնեսի մասին մտածելու, ձեր առջև բացված հնարավորությունները գնահատելու համար։ Կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, ինչի վրա ծախսել ուժերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար։ Կուրախացնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները։ Անսովոր միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կունենաք։ Շատ Աղեղնավորներ ուշադրության կենտրոնում կհայտնվեն, կհետաքրքրեն նրանց, ովքեր առաջ լրիվ անտարբեր էին։

Կհաջողվի լուծել բարդ հարցերը։ Ստեղծագործ մոտեցումը թույլ կտա արագ գլուխ հանել դրանցից։ Հավանական են սիրային անակնկալներ։ Մտերիմներին ուրախացնելու, համատեղ ուղևորություն կամ հանգիստ պլանավորելու հնարավորություն կունենաք։ Դրանք օգտակար կլինեն ձեզ։ Երբեմն ծախսերի կարիք կլինի, բայց չեք ծախսի ավելին, քան անհրաժեշտ է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հաջող օր է սպասվում։ Հավանական են հաճելի նորություններ, անսպասելի առաջարկներ ու հրավերներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։ Լավ գաղափարներ կհայտնվեն։ Պատմեք դրանց մասին ընկերներին։ Չեն բացառվում ուղևորությունները, որոնց շնորհիվ կծանոթանաք անսովոր մարդկանց հետ։ Հնարավոր է՝ ձեզ առաջարկեն մասնակցել ինչ-որ հետաքրքիր, հեռանկարային նախագծերի։ Մի շտապեք համաձայնել․ ավելի լավ պայմանների հասնելու շանս կա։

Օրվա երկրորդ կեսը հիանալի է ժամանակ է մտովի աշխատանքային խնդիրներին վերադառնալու համար։ Կգտնեք դրանց լուծումը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին խուսափեք վեճերից։ Այդ հատվածում դժվար կլինի հույզերը վերահսկելը, չնյարդայնանալը։ Վտանգ կա, որ կվշտացնեք կամ կվիրավորեք մտերիմներին, երկար ժամանակով կփչացնեք նրանց հետ հարաբերությունները։ Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել։

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի։ Այն կուրախացնի հաճելի անակնկալներով։ Դրանց թվում կլինեն նաև սիրային անակնկալներ։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, զարմանալի ու հաճելի իրադարձություններ։ Որոշ Ջրհոսների տեղի ունեցածը հրաշք կթվա։ Այսօրվա իրադարձությունները շատ նման կլինեն նրան, ինչի մասին վաղուց երազում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ էլ որ պատահի, կաշխատեք լավատեսություն պահպանել։ Դա կօգնի գլուխ հանել դժվարություններից, հաղթահարել խոչընդոտները, որոնք ճանապարհին կծագեն ամենաանհարմար պահին։ Հաճելի ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք։ Ավելի ուշ կպարզվի, որ դրանք նաև օգտակար են։

Երեկոյան խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Կենսական պոտենցիալն այս հատվածում ցածր կլինի։ Չի բացառվում ինքնազգացողության վատացումը, հոգ տարեք ձեր մասին։ Զգույշ պետք է լինեն ալերգիկ Ձկները։ Սուր ալերգիայի հավանականություն կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1648 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES