ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 1

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թեթև, բարենպաստ օր է։ Շատ հարցերում հաջողակ կլինեք, գործերն էլ սպասվածից լավ կընթանան։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից օգտվելու դեպքում կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին։ Եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, խուճապի չեք մատնվի, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու միակ ճիշտ որոշումը կընդունեք։

Հնարավոր են հաճելի հանդիպումներ։ Դուր կգաք նրանց, ովքեր առաջին անգամ են տեսնում ձեզ, հիանալի լեզու կգտնեք հին ծանոթների հետ։ Կարող եք մտերիմների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, քննարկել ապագայի պլանները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բանի հասնել հազիվ թե հաջողվի։ Օրը ավելի հարմար է հանգստի, քան կարևոր գործերի ու պատասխանատու հանդիպումների համար։ Ֆինանսական հարցերի լուծումը հետաձգեք։ Հիմա ռիսկի եք դիմում սխալներ անել, որոնք թանկ կարժենան։ Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, եթե դրանք նախապես չեք պլանավորել։

Հիշեք, որ այսօր ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն։ Այնպես որ՝ եթե անհաջողության հանդիպեք, ստիպված լինեք նահանջել կամ հրաժարվել պլաններից, մի վշտացեք։ Շուտով կլրացնեք բաց թողածը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք։ Նույնիսկ ամենահասարակ հարցերը լուծելիս այսօր սովորականից շատ ժամանակ կպահանջվի։ Պետք է ոչ միայն ուսումնասիրեք իրավիճակը, այլ նաև ամեն մանրուքին ուշադրություն դարձրեք։ Վճռական դեր կխաղա այն, ինչին առաջ նշանակություն չէիք տալիս։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել վաղուց պլանավորած գնումներն ու զվարճանքները։ Ձեր գործերը քննարկեք միայն լավ ծանոթ մարդկանց հետ։ Այդ դեպքում և՛ օգնություն կստանաք, և՛ լավ խորհուրդներ։ Ուշադիր եղեք սիրելիի հանդեպ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ծագած խնդիրները ուզածի նման արագ լուծել չի ստացվի։ Ինչ-որ գործողություններ ձեռնարկելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք իրավիճակը, խորհրդակցեք գիտակ մարդու հետ։ Ցանկացած բնույթի աջակցության հարցով այսօր պետք է դիմել միայն ամենամտերիմ մարդկանց։ Մյուսները ձեր ակնկալիքները չեն արդարացնի։

Լավ գաղափարներ կունենաք։ Դրանք կյանքի կոչել կստացվի ավելի ուշ։ Դա հեշտ գործ չի լինի, այնպես որ՝ հավաքեք ուժերը, աշխատեք կառուցողական տրամադրվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հույս դրեք միայն ձեզ վրա։ Այսօր օգնություն ստանալ չի ստացվի։ Անտեղի ու անօգուտ խորհուրդների պակաս չի լինի։ Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները։ Հաշվի չեք նստի ուրիշների հետաքրքրությունների հետ, իսկ դա շրջապատին դուր չի գա։

Գումարի հետ զգույշ եղեք։ Շատ մի ծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք։ Չպլանավորված գնումներից էլ խուսափեք։ Օրվա երկրորդ կեսին հավանական են տհաճ անակնկալներ, անսպասելի խնդիրներ։ Օրինակ՝ կխախտվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ցանկացած գործի լուրջ կվերաբերվեք, այնպես որ՝ հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Բայց պետք չէ գերագնահատել ուժերն ու ձեզ վրա շատ բան վերցնել։ Մեծ ծանրաբեռնվածությունը առողջության հետ կապված խնդիրների պատճառ կդառնա։

Խուսափեք ավելորդություններից, քանի որ դրանք այսօր մեծ վնաս կտան օրգանիզմին։ Եթե օգնության կամ խորհրդի կարիք ունենաք, այդ հարցով դիմեք ձեզանից մեծերին։ Սեփական գիտելիքներն ու փորձը բարդ իրավիճակից գլուխ հանելու, արագ ճիշտ որոշում ընդունելու համար հաճախ բավական չեն լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանեք ու փիլիսոփայորեն մոտեցեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Նույնիսկ կարճ ժամանակով հոգեկան հավասարակշռությունը կորցնելու դեպքում սխալներ կանեք, որոնք ուղղելը հեշտ չի լինի։ Շատ Կշեռքներ այսօր չեն ուզենա մանրուքներին ուշադիր լինել։ Ընդհանուր իրավիճակը գնահատելով՝ նշանի ներկայացուցիչները որոշումներ կընդունեն, որոնց համար շատ շուտով կզղջան։

Շատ մեծ նշանակություն կտաք դատարկ բաներին, կվիրավորվեք։ Լավ է, եթե կողքին լինեն հին ընկերները։ Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը։ Հավանական են հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի։ Այն շատ հարմար է գործերն ավարտին հասցնելու, հին պլանները կյանքի կոչելու համար։ Հավանական են մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ։ Կարիճ ծնողները կկարողանան հպարտանալ իրենց երեխաներով։

Դժվարություններ կարող են ծագել միայն օրվա երկրորդ կեսին։ Այդ հատվածում ավելի խոցելի կլինեք։ Փոքրիկ, աննշան տհաճությունները ձեզ համարյա աղետ կթվան։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կօգնի իրերին այլ կերպ նայել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների խնդիրները լուծելով, որի պատճառով սեփական հետաքրքրությունները երկրորդ պլան կանցնեն։ Օրվա առաջին կեսին դրան հանգիստ կվերաբերվեք, բայց հետո իրավիճակը կսկսի նյարդայնացնել։ Շրջապատին պահանջներ կներկայացնեք, նրանք էլ՝ ձեզ։

Աշխատեք տեղի ունեցողին այդքան լուրջ չվերաբերվել։ Հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյունները, բաց կոնֆլիկտներ թույլ չտալ, լավ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, որոնց վիրավորել չէիք ուզենա։ Օրվա երկրորդ կեսին պետք է խոստովանեք հին սխալները ու փորձեք ուղղել դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ կլինի օրվա առաջին կեսը։ Ինչքան էլ ուզենաք զսպել ձեզ ու հույզերին չտրվել, ձեզ մոտ դա չի ստացվի։ Հավանական են կոնֆլիկտներ, մտերիմների հետ հարաբերություններն էլ կբարդանան։ Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր այս հատվածի համար կարևոր գործեր են նախատեսել, քանի որ վիճելու համար ժամանակ չի մնա։

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության առիթներ կունենաք։ Հավանական են լավ նորություններ ու առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։ Մարդիկ, ովքեր առաջ բարձր կարծիքի չէին ձեր տաղանդների ու կարողությունների մասին, կփոխեն իրենց տեսակետը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հարմար չէ լուրջ գործեր ստանձնելու ու կարևոր հարցեր լուծելու համար։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել, օգտվել ձեր բարությունից։ Չեն բացառվում տարաձայնությունները ավագ հարազատների հետ ու լուրջ ընտանեկան կոնֆլիկտները։

Ավելի ուշ հին գաղափարը կյանքի կոչելու, սկսածն ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք։ Գործին ստեղծագործաբար կմոտենաք, սպասվածից լավ արդյունքի կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խնդիրները չեն բացառվում, բայց դրանք հազիվ թե լուրջ բնույթ կրեն։ Չնայած դժվարություններին՝ կպահպանեք լավատեսությունը, չեք հրաժարվի ձեր գաղափարներից։ Ձեզ հետ գործ ունենալը հաճելի ու հետաքրքիր կլինի։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել կյանքի կոչել ձեր մտահղացումը։ Հնարավոր է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ։

Մի վախեցեք նախաձեռնող լինել։ Ձեզ կաջակցեն և՛ նրանք, ովքեր վաղուց են ձեզ ճանաչում, և՛ նոր ծանոթները։ Օրը ուսման մեջ հաջողություններ է խոստանում։ Հեշտ կտրվեն ճշգրիտ գիտությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...



31.07.2018 1799 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian