Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Նոյեմբերի 25
24.11.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավականին լարված կլինի: Խնդիրներ կարող են ծագել այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում: Չեն բացառվում այն մարդկանց հետ տարաձայնությունները, որոնց ձեզ համախոհ, օգնական ու նույնիսկ ընկեր եք համարում: Ձեր շատ արարքներ չեն հասկացվի շրջապատի կողմից, հաճախ կքննադատվեք:

Ժամանակի հետ իրավիճակը կփոխվի դեպի լավը, ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Կնյարդայնանաք ու կհուզվեք, իսկ դա կխանգարի կենտրոնանալ գործի վրա ու ճիշտ որոշումներ ընդունել: Հնարավոր են անհաջող գնումներ, ֆինանսական կորուստներ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Այն կուրախացնի հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներով և ուրիշ հաճելի անակնկալներով: Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Որոշ Ցուլեր գումարը շահավետ կներդնեն բիզնեսում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք: Իրավիճակը դեռ թույլ չի տա դրանք կյանքի կոչել, այնպես որ՝ ամեն ինչ լավ կշռադատելու ժամանակ կունենաք:

Տանը սովորականից շատ գործեր ու հոգսեր կունենաք, բայց մտերիմները խնդիրներ ծագելիս կօգնեն ձեզ: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար ուրախ կլինեք, ինչպես նաև ընկերների հետ չպլանավորված հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփման, գործնական ու անձնական կապերի համար: Ցանկացած մարդու հետ կարող եք ընդհանուր լեզու գտնել, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, պետք է միայն ձեզ բնական պահեք: Հնարավոր են անսպասելի, շատ հաճելի ու գրավիչ առաջարկներ: Չեն բացառվում նվերները:

Օրը հարմար է նաև ուսման ու ինքնակրթության համար: Կհաջողվի արագ գլուխ հանել նրանից, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ, կենտրոնանալ իսկապես նշանակալի բաների վրա: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, կարող եք չվախենալ գերհոգնածությունից: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ, բայց հաջող օր է: Շատ բան ձեզանից կախված կլինի: Եթե չտրվեք պրովոկացիաներին, ռիսկի չդիմեք, շտապելով որոշումներ չընդունեք, ապա լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հաճախ կօգնեն հին ընկերները: Նրանք օգտակար խորհուրդներ կտան:

Աշխատեք չծանրաբեռնվել: Բացի ամենակարևոր ու շտապ գործերից կարող եք հետաձգել մնացածը: Ցանկալի չէ միայնակ երկարատև ուղևորությունների մեկնել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակահատվածում արագ կհոգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի, եթե հույս դնեք սեփական ուժերի վրա ու ուրիշներից շատ բան չսպասեք: Նույնիսկ նրանք, ովքեր մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ, հիմա սեփական գործերով զբաղված կլինեն: Զգույշ եղեք գումարի հետ: Նշանակալի գումար կորցնելու վտանգ կա: Խոշոր գնումների համար ամենահարմար օրը չէ:

Դժվար կլինի կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Իսկ ահա տղամարդկանց կես խոսքից կհասկանաք, բացի այդ, նրանք լավ խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: Երեկոյան հավանական են հաճելի սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նշանակալի իրադարձություններն ու կարևոր փոփոխությունները քիչ հավանական են, բայց օրն ընդհանուր առմամբ լավը կլինի: Արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, բավականին ժամանակ կունենաք ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բանով զբաղվելու համար: Կարող եք հանդիպել համախոհների հետ, քննարկել ընդհանուր պլանները, ինչպես նաև պոտենցիալ գործընկերների հետ պայմանավորվել համագործակցության մասին:

Եթե հանգստանալու, հետաքրքիր վայրում լինելու, պայմանները փոխելու հնարավորություն ստեղծվի, բաց մի թողեք այն: Նոր տպավորությունները հաճելի կլինեն, տրամադրությունն էլ երկար ժամանակով կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, մանր տհաճություններ: Սակայն դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, տեղի ունեցողին հանգիստ կվերաբերվեք, չեք կասկածի, որ իրավիճակը կարող եք դեպի լավը փոխել: Չեն բացառվում վատ տրամադրված, ամեն ինչ քննադատելուն սովոր մարդկանց հետ հանդիպումները: Բայց նույնիսկ նրանք չեն կարողանա հանել ձեզ հավասարակշռությունից:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կլինի: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան տոների ու ընկերական հանդիպումների համար: Վատ չեն դասավորվի ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ այնքան բարդ ու խճճված չի լինի, որքան կարող է օրվա սկզբին թվալ: Ոչ միանշանակ իրավիճակներ իսկապես կլինեն, բայց շատ խնդիրներ ավելի ուշ իրենք իրենց կլուծվեն, իսկ ծագած հարցերը շուտով կկորցնեն իրենց արդիականությունը: Այնպես որ՝ տագնապելու պատճառներ չունեք:

Օրվա կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով, իսկ երեկոն շատ Աղեղնավորներ կանցկացնեն թանկ մարդկանցով շրջապատված: Տան համար օգտակար իրեր գնելու հնարավորություն կունենաք: Կարող եք կենցաղային տեխնիկա գնել, որոնցից ընտանիքի բոլոր անդամները կօգտվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կնյարդայնանաք, կհուզվեք, տեղի ունցող ամեն ինչ սրտին մոտ կընդունեք: Չեն բացառվում շրջապատի, նույնիսկ շատ մտերիմների հետ տարաձայնությունները: Ընտանեկան վեճերի հավանականությունը մեծ է, իսկ խաղաղություն հաստատելու համար պետք է շատ ջանաք:

Երեկոյան ինքնատիրապետումը կվերադառնա, այնպես որ՝ օրվա այդ հատվածը հաճելի կանցկացնեք: Ինչ-որ նոր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, ընդ որում՝ ձեր անմիջական ղեկավարները շատ հետաքրքիր մարդիկ կլինեն: Ժամանակին ձեզ համար շատ թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի, խելամիտ կլինեք ու քմահաճույքներին չեք տրվի: Գայթակղություններին դիմակայելը դժվար կլինի, բայց եթե տրվեք դրանց, ավելի շատ կկորցնեք, քան ենթադրում էիք: Աստիճանաբար իրավիճակը կփոխվի դեպի լավը, ոչ միայն ուրախության, այլև հպարտանալու առիթներ կունենաք:

Օրվա երկրորդ կեսին շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատի համար: Սա անսպասելի, բայց շատ հետաքրքիր առաջարկների ու հնարավորությունների շրջան է, որոնք բաց թողնելը շատ ցավալի կլիներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոգևորությամբ լի կլինեք, հաճույքով կստանձնեք նոր գործերն ու չեք վախենա դժվարություններից: Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի, հնարավորություն կտա զբաղվել ձեզ հետաքրքրող գործով: Հավանական են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ շատ պետք կգա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք գործնական պլանում օգտակար կլինեն:

Ներդաշնակ կդասավորվեն ընտանեկան հարաբերությունները, մտերիմների հետ էլ հիանալի լեզու կգտնեք: Հարմար պահ է ապագայի համատեղ պլանները, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



куда можно вкладывать небольшие деньги


loading...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2557 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES