Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Նոյեմբերի 16
15.11.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չնայած որոշակի դժվարություններին ու գործերում ձգձգումներին՝ օրվա սկիզբը վատ չի դասավորվի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, խուսափեք հապշտապ որոշումներից ու հույզերին մի տրվեք: Հանգստությունը թույլ կտա արագ զինաթափել թշնամիներին, լուծել ծագած բոլոր խնդիրները:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար: Կկարողանաք նորովի նայել շատ բաների, կտեսնեք այն, ինչ առաջ չէիք նկատել: Հարմար ժամանակահատված է սիրելիի հետ շփվելու համար: Լեզու գտնելն ու ամեն ինչի մասին պայմանավորվելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Կփորձեք խուսափել սխալներից, բայց հաճախ չեք նկատի ձեր առջև բացված հնարավորությունները, բաց կթողնեք մեծ հաջողության հասնելու շանսը: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, ազդեցիկ անձանց վրա բարենպաստ տպավորություն թողնելու շանս կունենաք: Վերջիններս շատ գործերում կօգնեն ձեզ:

Շատ հաճելի կանցնի երեկոն: Իրադարձություններ տեղի կունենան, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Բացի այդ, լավ նորություններ կստանաք: Հիշարժան կլինեն սիրային ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը բավականին լարված կլինի: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր կենտրոնացվածություն, նստակյացություն, մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող լուրջ գործով են զբաղված: Ձեզ անընդհատ կշեղեն գործից, շատ ժամանակ կվատնեք դատարկ զրույցների վրա: Հետո ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնելու համար ստիպված եք լինելու շտապել, ու սխալվելու հավանականությունը կմեծանա:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա, ձեզ ավելի վստահ կզգաք: Հնարավոր է՝ կարևոր նորություններ ստանաք: Հավանական է ստանաք այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավականին լարված կլինի ու զուրկ չի լինի դժվարություններից, սակայն հաջողությունների հասնելու շանս կունենաք: Կարող եք նոր գործեր ստանձնել, բայց մի շտապեք, ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ ուսումնասիրելու համար: Չի բացառվում, որ կարևոր տեղեկատվություն ստանաք, որն էլ կստիպի փոխել երկարատև պլանները:

Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատի հետ: Հաճախ հաշտարարի դեր պետք է խաղաք ու հարթեք ուրիշների կոնֆլիկտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կենսական ուժերի ու էներգիայի ներհոսք կունենաք, ձեզ էլ սովորականից վստահ կզգաք: Կարող եք հիանալի արդյունքների հասնել, եթե չվախենաք դժվարություններից: Մրցակիցներ հանդես կգան, սակայն կկարողանաք առաջ անցնել նրանցից: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք հաճելի ու օգտակար կլինեն:

Օրը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Հավանական են շահավետ գործարքներ, գումար աշխատելու շանս կունենաք: Չեն հիասթափեցնի գնումները: Կարող եք կահույք, տեխնիկա, թանկարժեք իրեր գնել: Երեկոյան մտերիմ մարդուն կարևոր գործում օգնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան պետք է զգույշ լինել: Այդ հատվածում հեշտ կլինի ցավալի սխալներ գործելը, որոնց համար հետո շատ կզղջաք: Ոտքի վրա ընդունված որոշումներն անհաջող կլինեն: Օրվա այս հատվածը հարմար է լուրջ գործերն ու համատեղ նախագծերը հանգիստ քննարկելու, կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար:

Ավելի բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Անձնական հարաբերությունների տեսանկյունից հաջող ժամանակահատված է հատկապես երիտասարդ Կույսերի համար, ովքեր կկարողանան գլուխ հանել իրենց զգացմունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը կարող է անսպասելի իրադարձություններ ու լուրջ հուզումներ բերել: Չի բացառվում, որ տեղի ունեցողը ստիպի փոխել վերջին շրջանում սովորական դարձած իրեր հանդեպ կարծիքը: Կարող եք հույս դնել հին ու հավատարիմ ընկերների աջակցության վրա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի համար: Այս հատվածում նույնիսկ բարդ գործերից կարող եք արագ գլուխ հանել, լուրջ սխալներ էլ չեք գործի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Հաջող զուգադիպությունը թույլ կտա լավ գումար աշխատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Ինչ էլ որ ստանձնեք, պատրաստ եղեք նրան, որ արագ անհրաժեշտ արդյունքների հասնել չի ստացվի: Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ որոշումներ, որոնք իրենց հետ հավելյալ դժվարություններ կբերեն:

Գործերում կարգուկանոն հաստատելու համար հաստատակամություն ու համբերություն պետք կգա: Երեկոն լավ նորություններ ու հաճելի անակնկալներ կբերի: Այս հատվածում հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Նոր ծանոթների հանդեպ արագ համակրանք կառաջանա, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Այդ հարաբերությունները երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի, արգասաբեր օր է, որը թույլ կտա շատ բանի հասնել: Լավ կհասկանաք, թե ինչի եք ձգտում, անկախ իրադարձությունների ընթացքից չեք մոռանա ձեր նպատակների մասին: Հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի հանել ձեզ հավասարակշռությունից: Օրվա կեսին լավ կանցնեն գործնական բանակցությունները, ընդ որում՝ նաև ազդեցիկ անձանց հետ, որոնցից շատ բան է կախված:

Հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը եկամուտների արագ աճ է խոստանում: Չեն բացառվում շահավետ գործարքները: Ընկերների հետ շփումները կուրախացնեն, ժամանակը հաճելի ընկերախմբում անցկացնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս բարենպաստ օրը հարմար է բարդ հարցերը լուծելու համար: Կնկատեք այն, ինչը կփորձի դուրս մնալ ուշադրությունից, իսկ դա թույլ կտա խուսափել սխալներից ու առաջ անցնել մրցակիցներից: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը: Ձեր մասնագիտական հատկանիշները ուժեղ տպավորություն կթողնեն պոտենցիալ գործընկերների վրա:

Հաճախ բարդ իրավիճակից գլուխ հանել կօգնեն գործնականությունն ու իրատեսությունը: Ամպերում չեք սավառնի, ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու ոչ ոքից շատ բան չեք սպասի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն պահպանելը բարդ կլինի: Այսօր սովորականից զգայուն ու խոցելի կլինեք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Ուժեղ ապրումները կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, շատ բան ուշադրությունից դուրս կմնա: Հնարավոր են գումարի հտ կապված անհաջող որոշումներ ու կորուստներ:

Ընտրողաբար մոտեցեք կապերին: Աշխատեք հեռու մնալ մարդկանցից, որոնք հակված են շշուկներ տարածել ու չճշտված տեղեկություններ հաղորդել: Բամբասանքների առիթ մի տվեք: Հիմա շատ կարևոր է, որ ձեր հեղինակությունն անթերի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, եթե կենտրոնանաք նրա վրա, իսկ դա դժվար է լինելու: Հաճախ կմտածեք ձեր պարտականությունների ու ընթացիկ գործերի հետ կապ չունեցողի մասին: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց միևնույն է՝ կստիպեն անհանգստանալ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Լավ նորությունները կբարձրացնեն տրամադրությունը, ընկերներն էլ իրենց օգնությունը կառաջարկեն, եթե դրա կարիքն ունենաք: Հարմար ժամանակահատված է սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



заработать на инвестициях в интернете


loading...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2740 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES