Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 9
08.05.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետևեք առողջ բանականության ձայնին։ Այսօր դա անհրաժեշտություն կլինի։ Շատ խնդիրներ սպասվածից հեշտ կլուծվեն, քանի որ դրանց այլ կերպ կմոտենաք։ Կարող եք դիմել օգնության հարցով։ Ձեզ չեն մերժի։ Որոշ Խոյերի դրված նպատակներին հասնելու համար կհաջողվի օգտվել ուրիշների սխալներից։

Շատ զրույցներ ու հանդիպումներ են սպասվում։ Դրանք հաճախ լարված կանցնեն, քանի որ խոսքը կարևոր հարցերի մասին է լինելու, պետք է որոշում ընդունեք, և ոչ ոք չի ուզենա զիջումների գնալ։ Կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը, բայց հարաբերությունները երկար ժամանակով կարող են փչանալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պետք չէ շտապել։ Հաճախ ցանկություն կունենաք մտածածը հնարավորինս շուտ կյանքի կոչել, բայց օրվա առաջին կեսին շտապել չի կարելի, իսկ երկրորդին՝ պարզապես ցանկալի չէ։ Շատ մեծ է ինչ-որ բան աչքաթող անելու, սխալ քայլ անելու վտանգը։ Լսեք հին ընկերների ու այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ գիտեն։

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, դրական հույզեր ու նվերներ է խոստանում։ Կուրախացնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անհանգիստ ու հաջող կլինի։ Այս հատվածում ձեզ վառ տպավորություններ են սպասվում։ Չեն բացառվում հաճելի զուգադիպությունները։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, նոր ընկերներ ձեռք կբերեք։ Մտածեք ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին։ Եզրակացությունները, որոնք կանեք, կօգնեն խուսափել ապագայի սխալներից։

Օրվա երկրորդ կեսին ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Այս հատվածում կհուզվեք դատարկ բաների պատճառով ու կբարկանաք շրջապատողների նկատողություններից։ Լավ է չշփվել այն մարդկանց հետ, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում։ Նրանց համար դժվար կլինի ձեր մասին ճիշտ պատկերացում կազմելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է։ Չնայած շատ բան հեշտ չի տրվի, բայց կկարողանաք հաջողության հասնել ձեզ համար կարևոր գործերում։ Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց ավելի առույգ ու ակտիվ կզգան, կստանձնեն այն, ինչ առաջ չէին համարձակվում անել։

Կարող եք գործարքներ կնքել, ֆինանսական օպերացիաներ անցկացնել։ Գումարի հետ կապված հարցերում ճիշտ որոշումներ կընդունեք։ Մտերիմների հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Չեն բացառվում փոքրիկ, բայց տհաճ վեճերն ու տարաձայնությունները, որոնք կփչացնեն տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս ուշադիր եղեք։ Այսօր առանց հասկանալու պրովոկացիայի կենթարկեք նրանց, կվիրավորեք նկատողություններով կամ պարզապես կնյարդայնացնեք։ Լավ է ոչ մեկի հետ պայքարի մեջ չմտնել, իսկ ծագած բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Ռիսկի մի դիմեք գումարի հետ կապված հարցերում։ Ֆինանսական կորուստների վտանգը մեծ է։

Հույս դրեք միայն սեփական ուժերի վրա։ Ձեզ աջակցություն կառաջարկեն կամ կխոստանան, բայց տեղը եկած ժամանակ չեն պահի խոստումը։ Օրվա երկրորդ կեսին զգույշ պետք է լինեք ուղևորությունների ժամանակ կամ բարդ գործիքների հետ աշխատելիս։ Օրվա այս հատվածում մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի։ Օրը հաջող կդասավորվի։ Պետք է ինքնուրույն լուծեք կարևոր խնդիրները, ղեկավարվեք միայն սեփական փորձով ու առողջ բանականությամբ։ Լավ գլուխ կհանեք կարգապահություն, կազմակերպվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից։ Չեք ստիպի ինքներդ ձեզ ձանձրալի բանով զբաղվել։ Պարզապես կանեք այն, ինչ պետք է։

Հնարավորություն կունենաք հանդիպել ձեզ համար թանկ մարդկանց հետ, շփվել հին ընկերների հետ։ Չեն բացառվում միջոցառումների մասնակցելու անսպասելի հրավերները։ Դրանք ընդունելու դեպքում լավ ժամանակ կանցկացնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք շատ չհուզվել։ Ամենահեշտ օրը չի լինի, բայց լուրջ խնդիրներից ու նշանակալի կորուստներից կարող եք խուսափել, եթե կարևոր քայլերը հույզերի ազդեցության տակ չանեք։ Պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին մի տրվեք։ Այդպես հնարավորություն կունենաք վերահսկել իրավիճակը։

Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ չեն աջակցի ձեզ, կքննադատեն, տհաճ, վիրավորական նկատողություններ կանեն։ Պետք չէ նրանց նույն ձևով պատասխանել։ Կոնֆլիկտները, իրար վիրավորելը հիմա ոչ մի լավ բանի չեն բերի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստացեք։ Բարդ ու հոգնեցուցիչ գործերով զբաղվելու, կարևոր հարցեր լուծելու ու ուժեղ մրցակցի դեմ պայքարելու համար ամենաբարենպաստ օրը չէ։ Եթե հնարավորություն ունեք ինչ-որ բան հետաձգել, հենց այդպես էլ արեք։ Լավ ժամանակ անցկացնելու, ընկերների հետ շփվելու, ուրախանալու շանս կա։

Օրը վատը չէ ֆինանսական տեսանկյունից։ Բայց նկատի առեք, որ այսօր ձեզ մոտ ավելի լավ կստացվի գումար ծախսելը, քան այն աշխատելը։ Ձեզ կարող եք չպլանավորված գնումներ թույլ տալ, և դրանք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ճանապարհին սովորականից հաճախ խոչընդոտներ կառաջանան, նույնիսկ ամենահամեստ հաջողությունների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Դժվար կլինի լեզու գտնել շրջապատի հետ, չեն բացառվում կոնֆլիկտները նույնիսկ նրանց հետ, ովքեր առաջ աջակցում էին ձեզ։ Կարևոր որոշումներ մի ընդունեք, հատկապես եթե զգում եք, որ ինչ-որ մեկը ճնշում է ձեզ, փորձում է փաթաթել իր տեսակետը։

Ցանկալի չէ չպլանավորված գնումներ անել, մեծ գումարներ ծախսել զվարճանքների վրա։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները, որոնց պատճառը ձեր թեթևամտությունը կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարող է թվալ։ Այսօր հակված կլինեք շատ մեծ նշանակություն տալ խնդիրներին ու խոչընդոտներին։ Իսկապես, շատ բան ձեր սպասածի նման չի ընթանա և որոշ պլաններ չեք կարողանա կյանքի կոչել։ Բայց հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում անհանգստացնող հարցերը, կարգուկանոն հաստատել գործերում, զինաթափել հին մրցակիցներին։

Եթե ճիշտ գործեք, օրվա վերջին ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք։ Զգույշ է պետք լինել քիչ ծանոթ մարդկանց հետ, լավ է հետաձգել կարևոր հանդիպումները, քանի որ այսօր հակված կլինեք պրովոկացիաներին տրվել ու այնպիսի բաներ անել, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե պետք է կարևոր հարցեր լուծեք, աշխատեք անել դա օրվա առաջին կեսին։ Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կնվազի։ Հեշտ չեն դասավորվի հարաբերությունները ավագ հարազատների հետ, չեն բացառվում նրանց հետ լուրջ տարաձայնությունները։

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար։ Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Կյանքում կարող եք հաճելի բազմազանություն մտցնել։ Բայց պետք է խուսափել ծանրաբեռնվածությունից ու ավելորդություններից, քանի որ այսօր օրգանիզմը խոցելի կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Հուզական վիճակը լավը չի լինի։ Խուսափեք սթրեսային վիճակներից, հետաձգեք այն մարդկանց հետ հանդիպումները, ովքեր հանում են ձեզ հավասարակշռությունից։ Մի ստանձնեք բարդ ու հոգնեցուցիչ գործերը։ Սխալ թույլ տալու վախը կխանգարի ձեզ կյանքի կոչել դրանք։

Աստիճանաբար կմեծանա դրական միտումների ազդեցությունը։ Օրվա երկրորդ կեսն էլ խոստանում է առաջինից հաջող ու հետաքրքիր լինել։ Ավելի հեշտ կլինի մարդկանց հետ լեզու գտնելը, մտերիմներն էլ կուրախացնեն լավ նորություններով ու հաճելի անակնկալներով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1322 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES