Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 6
05.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը կարող է դժվարություններ բերել, բայց դրանք ձեզ չեն վախեցնի։ Լրիվ հակառակը՝ ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, կաշխատեք հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները։ Չի բացառվում, որ ստիպված լինեք հրաժարվել հին սովորույթներից, բայց դա սպասվածից հեշտ կլինի։

Օրվա երկրորդ կեսին զգույշ է պետք լինել։ Շատ ինքնավստահ կլինեք, իսկ դա կարող է տհաճություններով ավարտվել։ Խոյերը, ովքեր իրենց համեստ կպահեն, հեշտությամբ կշահեն նոր ծանոթների համակրանքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա շատ իրադարձություններ ձեր սրտով չեն լինի, բայց պետք է պահպանեք ինքնատիրապետումը։ Վեճերից խուսափելը դժվար կլինի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի դրանք կառուցողական անցկացնելն ու անձերին չանցնելը։ Զգույշ եղեք մարդկանց հետ, ովքեր կարևոր են ձեզ համար։ Ինչ-որ ավելորդ բան ասելու, նկատողություններով նրանց վիրավորելու վտանգ կա։

Գործերում լավ է հույս դնել սեփական ուժերի վրա, քանի որ չի հաջողվի ճիշտ ժամանակին օգնություն ստանալ։ Մի մերժեք նրանց, ովքեր դիմում են ձեզ աջակցության ու խորհուրդների խնդրանքով։ Այն, ինչ այսօր անում եք ուրիշների համար, օգուտ կտա նաև ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շփման համար բարենպաստ օր է։ Շրջապատին հեշտությամբ կհետաքրքրեք ձեր գաղափարներով, ինչ-որ մեկը լրիվ անշահախնդիր կօգնի ձեզ կյանքի կոչել մտածածը։ Չեն բացառվում ծանոթությունները, սիրային առաջարկները։ Նոր հարաբերություններն արագ կզարգանան, վառ հույզեր կպարգևեն։

Ցանկալի չէ զբաղվել կարևոր փաստաթղթեր կազմելով։ Պետք չէ զբաղվել նաև կարգապահություն, հստակություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով։ Այդպիսի գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, սխալների հավանականությունը մեծ է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Այն հարմար է հին գաղափարներին վերադառնալու համար։ Կկարողանաք դրանք կյանքի կոչել, չնայած՝ ոչ նախնական տեսքով։ Հաճույքով կօգնեն հին ծանոթները, կարող եք վերականգնել գործնական կապերը, որոնք ժամանակին ձեզ օգտակար են եղել։ Կարող եք նորը սովորել ու պիտանի տեղեկատվություն ստանալ։

Հնարավորություն կունենաք ժամանակը հաճելի միջավայրում անցկացնել, շփվել մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք։ Չեն բացառվում սիրային անակնկալները։ Շատ ուրախ կլինեք դրանց համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողությունն ուղեկից կլինի ձեզ։ Բարդ ու կարևոր գործերը ավարտին հասցնելու համար օգտվեք բարենպաստ պահից։ Շատ հաճելի կլինեն հին ծանոթների հետ շփումները, իսկ նորերի վրա ամենալավ տպավորությունը կթողնեք։ Հաջող կլինեն հասարակական ելույթները, կհետաքրքրեք ունկնդիրներին։

Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար։ Կգտնեք սիրելիին ուրախացնելու ու աջակցելու ձևը, հաճելիորեն կզարմացնեք նրան անսպասելի նվերով կամ համարձակ առաջարկով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաճախ կհուզվեք ու կնյարդայնանաք, բայց ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչն է ստիպում ձեզ անհանգստանալ։ Դա կխանգարի զբաղվել նույնիսկ ամենահասարակ գործերով։ Հաճախ կշեղվեք, աչքից ինչ-որ բան բաց կթողնեք, կմոռանաք մանրուքների մասին։ Հետո ստիպված եք լինելու ժամանակ ծախսել բոլոր սխալներն ուղղելու համար։

Ժամանակ կխլեն ընտանեկան գործերը։ Այդտեղ պետք է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա։ Մտերիմները կփորձեն օգնել ձեզ, բայց դա միայն ավելորդ հոգսեր կբերի։ Մտածեք ապագայի մասին։ Պլանները, որոնք հիմա կառուցում եք, ամենայն հավանականությամբ կհաջողվի կյանքի կոչել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լարված կլինի։ Հաճախ ստիպված եք լինելու վիճել շրջապատի հետ, սեփական տեսակետն առաջ տանելն էլ հեշտ չի լինի։ Հաճախ ձեզ չեն լսի, ստիպված եք լինելու նույն բանը մի քանի անգամ կրկնել։ Մեկ ուրիշը նման պայմաններում կբարկանար, իսկ դուք կպահպանեք հանգստությունը։ Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից, լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ։

Օրը շատ հարմար է ստեղծագործելու համար։ Հիմա օգտակար կլինի երևակայությանը տրվելն ու պրակտիկ խնդիրներից շեղվելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք։ Դա կօգնի խուսափել շատ խնդիրներից։ Հիմա լավ է խուսափել ռիսկից ու հույս դնել հաջողության վրա։ Պայմանները ամենաբարենպաստ ձևով չեն զարգանա։ Բայց ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել, իսկ կենսափորձը կօգնի խուսափել լուրջ սխալներից։

Շրջապատը հաճախ կաջակցի ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին, բայց միայն դուք պետք է որոշեք, թե որ գաղափարները կարող եք հիմա իրագործել, իսկ որոնք կարող են սպասել։ Ոչ ոքի թույլ մի տվեք ճնշել ձեզ կամ չարաշահել ձեր բարությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը թեթև ու հաճելի կլինի։ Շատ բան ուզածի նման կդասավորվի։ Կարող եք ավարտին հասցնել բարդ գործերը, լուծել կարևոր հարցերը։ Հավանական են լավ նորություններ, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող եք առանց երկար մտածելու ընդունել։ Շատերի հետ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել, տարաձայնություններն ու վեճերն էլ քիչ հավանական են։

Քիչ ավելի անհաջող կստացվի օրվա երկրորդ կեսը։ Այդ հատվածում որոշումները շտապելով կընդունեք։ Արդյունքում դրանցից շատերը ճիշտ չեն լինի։ Այնպես որ՝ հանգիստ ուսումնասիրեք իրավիճակն ու կհասկանաք՝ ինչպես պետք է վարվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք չէ շտապել։ Օրվա սկիզբը լարված կլինի, չի բացառվում՝ բախվեք դժվարությունների, որոնք լրիվ անսպասելի կլինեն։ Բայց իրավիճակը դեպի լավը կփոխվի ու շուտով ուրախության առիթներ կունենաք։ Հնարավորություն կունենաք ինչ-որ կարևոր բանի մասին պայմանավորվել մտերիմների հետ, միասին լուծել լուրջ հարցերը։

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի գաղափարներով կիսվելն ու կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելը։ Օրվա այս հատվածը հարմար է ուղևորությունների համար։ Պայմանների փոփոխությունը կոգեշնչի ձեզ, թույլ կտա նորովի նայել շատ բաների։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ արդյունավետ օր է սպասվում։ Պայմանների հաջող դասավորության  շնորհիվ պլանավորածից շատ բանի կարող եք հասնել։ Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Մտերիմ մարդու հետ երկուստեք անհանգստացնող հարցերի շուրջ զրուցելու շանս կունենաք։ Անկեղծ զրույցը օգուտ կտա հարաբերություններին։

Կարող եք ժամանակ անցկացնել ընկերների հետ, ուրախանալ մեծ խմբում։ Ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու դրանից հաճույք կստանաք։ Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Քիչ ծանոթ մարդկանց հետ զգույշ է պետք լինել։ Չի բացառվում, որ նրանք կփորձեն օգտվել ձեր միամտությունից ու մոլորության մեջ գցել ձեզ։ Հավանական են ձգձգումներ գործերում, անսպասելի դժվարություններ, որոնց պատճառով չի հաջողվի գլուխ հանել այն ամենից, ինչ պլանավորել եք։ Դրան հանգիստ վերաբերվեք։ Ավելի ուշ հնարավորություն կունենաք սկսածն ավարտին հասցնել։

Օրվա երկրորդ կեսին աշխատեք շտապողական որոշումներ չընդունել ու շտապ եզրակացություններ չանել։ Ակնհայտ թվացող պատասխանները միշտ չէ, որ ճիշտ կլինեն։ Ստեղծված իրավիճակը մանրամասն ուսումնասիրելուց հետո կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ պետք է անեք հետո։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1364 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES