Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 4
03.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահեշտ օրը չի լինի։ Բայց կկարողանաք լուծել բոլոր խնդիրները, եթե խոհեմ լինեք։ Շտապել պետք չէ։ Բավականին ժամանակ կունենաք ստեղծված իրավիճակը վերլուծելու ու հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել։ Հավանական են արդյունավետ բանակցություններ, համագործակցության հետաքրքիր առաջարկներ։ Նշանի ամենահաստատակամ ներկայացուցիչները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով։

Ամենատարբեր մարդկանց հետ պետք է շփվեք, նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ մոտեցում կպահանջի։ Դա անելը հեշտ չի լինելու, այնպես որ՝ տհաճ պահերից լրիվ խուսափել չի ստացվի։ Բայց ամենին հումորով կվերաբերվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ գործերից գլուխ կհանեք, եթե կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք, ոչ ոքի թույլ չտաք ճնշել ձեզ։ Տաղանդները կիրառելու, շրջապատին ձեր կարողությունները ցույց տալու շանս կունենաք։ Վատ մի զգացեք առաջատարի հատկանիշներ ցույց տալ։ Ոչ ոք չի կարողանա համախոհներին ձեզանից արագ միավորել։

Հարմար օր է ապագայի մասին մտածելու համար։ Պարզ կդառնա, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և ինչ է պետք ձեռնարկել՝ դրանք խաղաղ հունի մեջ դնելու համար։ Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով ու կզարմացնեն հետաքրքիր առաջարկներով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ օր չի լինելու։ Հնարավոր են անսպասելի պատահարներ, իրադարձություններ, որոնք ձեզ փակուղու առջև կկանգնեցնեն։ Հաճախ ստիպված եք լինելու շտապել, ոտքի վրա կարևոր որոշումներ ընդունել։ Շրջապատը ձեզանից աջակցություն ու խորհուրդներ կակնկալի, իսկ դուք էլ ձեր հերթին կփորձեք չմերժել նրանց, բայց սեփական գործերի ու հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա։

Շատ բան կարող եք հասցնել, բայց պետք չէ գերագնահատել ուժերը։ Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք։ Էներգիայի պակասը լրացնելու համար դադար վերցրեք։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է ինչ-որ նոր բանով զբաղվելու համար։ Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, շատ նոր գաղափարներ կունենաք։ Հաճույքով կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, օգտակար փորձ ձեռք կբերեք, կշփվեք մարդկանց հետ, ովքեր պատրաստ են կիսվել օգտակար տեղեկատվությամբ։ Լավ կանցնեն գործնական բանակցությունները։ Համախոհներ կգտնեք, ովքեր կօգնեն կյանքի կոչել ձեր ամենահամարձակ պլանները։

Հաջող կանցնեն ուղևորությունները։ Դրանք ոչ միայն նոր տպավորություններ, այլ նաև ծանոթություններ են խոստանում, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ։ Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հեշտ չի լինի։ Իրադարձություններ անսպասելի շատ կլինեն, միանգամից չեք կարողանա ճիշտ գնահատել դրանք։ Լուրջ սխալներ չեք անի, բայց ռիսկ կա, որ չեք նկատի այն, ինչ շուտով կարևոր կլինի։ Աշխատանքային հարցերը լուծելիս կօգնի համառությունը։ Չեք հանձնվի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա ու կհասնեք ուզածին։

Հարմար օր է սեմինարներ, կոնֆերանսներ այցելելու համար, որտեղ կարող եք կարևոր ինֆորմացիա ստանալ ու ծանոթանալ ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ։ Հեշտ կլինի ազդեցիկ անձանց հետ լեզու գտնելն ու անհրաժեշտ աջակցությունը ստանալը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ակտիվ կլինեք, կաշխատեք հնարավորինս շատ բան հասցնել։ Օրվա առաջին կեսը արդյունավետ կանցնի։ Այս հատվածում հաճախ ստիպված եք լինելու լուծել ոչ ստանդարտ ու բարդ խնդիրները, պատասխաններ գտնել բոլորի համար անհայտ հարցերին։ Բայց ամենից գլուխ կհանեք և հաճախ՝ առանց աջակցության։ Անձնական փորձն ու խոհեմությունը բավարար կլինեն։

Օրվա երկրորդ կեսը հանգիստ անցկացրեք։ Հնարավորինս խնայեք ուժերն ու խուսափեք խառնաշփոթից։ Չի բացառվում, որ ստիպված լինեք գործ ունենալ նեղացկոտ, շփման մեջ բարդ մարդկանց հետ։ Թույլ մի տվեք նրանց հանել ձեզ հավասարակշռությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի անցնի, եթե ձեզ հաջողվի խուսափել կոնֆլիկտներից, լավ հարաբերություններ պահպանել շրջապատի հետ։ Դա հեշտ չի լինի, քանի որ ձեզ հաճախ պրովոկացիայի կենթարկեն, կարծես հատուկ կհանեն հավասարակշռությունից։ Աշխատանքային հարցերը պետք է շատ հանգիստ քննարկել, չանցնել անձերին, հնարավորինս կառուցողական որոշում գտնել։ Այստեղ շատ բան ձեզանից կախված կլինի։ Աշխատեք լավ օրինակ տալ ձեր զրուցակիցներին։

Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում, մարել պարտքերն ու անել վաղուց պլանավորված գնումները; Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չնայած որոշակի դժվարությունների՝ օրը բավականին հաջող կդասավորվի։ Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի։ Կաշխատեք հնարավորինս շատ բան հասցնել, կարևոր գործով զբաղվելիս չեք շեղվի։ Ոչ ոք չի կարող ստիպել ձեզ սխալներ անել։ Կարող եք քննարկել լուրջ հարցերը, այդ թվում՝ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին ընդհանուր լեզու չեք գտել։

Բարենպաստ օր է տնային գործերի համար։ Դրանք հոգնեցուցիչ չեն թվա ու չեն նյարդայնացնի։ Պիտանի իրեր՝ օրինակ կենցաղային տեխնիկա գնելու շանս կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հոգնեցուցիչ, բայց արդյունավետ կանցնի։ Հեշտ չի լինի հաջողության հասնել։ Հաճախ ստիպված եք լինելու հաղթահարել լուրջ խոչընդոտները։ Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, որոնք կստիպեն ձեզ փոխել պլանները։ Բայց չեք հրաժարվի մտածածից ու կգտնեք անհրաժեշտ արդյունքներին հասնելու ձևը։

Չեն բացառվում շփման մեջ դժվարությունները, լարված պահերը։ Հակված կլինեք ասել այն, ինչ մտածում եք ու չեք մտահոգվի, որ դա կարող է ինչ-որ մեկի համար տհաճ լինել։ Մտերիմները ձեզ ճիշտ կհասկանան, բայց մյուսները կարող են վիրավորանք պահել իրենց մեջ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը բարդ կլինի։ Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, պետք է արագ գլուխ հանեք իրավիճակից հասկանալու համար, թե ինչ է պետք անել հետո։ Չեն բացառվում կորուստներն ու տհաճ անակնկալները։ Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի անբարենպաստ պայմանները հաղթահարելն ու ուզածին հասնելը։ Հիշեք, որ մի քանի ժամից իրավիճակը դեպի լավը կփոխվի։

Երեկոն կուրախացնի։ Տրամադրությունը կլավանա, հնարավորություն կունենաք հաճելի ու հետաքրքիր բանով զբաղվել։ Հնարավոր են անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ, անսովոր ու հիշվող նվերներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի հուզվեք։ Սա ամենահեշտ ու հաճելի օրը չի լինելու, բայց իրադարձություններից կարելի է օգուտ քաղել։ Հեշտ չի լինի այն մարդկանց հետ բարեհամբույր լինելը, ովքեր փորձում են ձեր համբերությունն ու արժեզրկում ձեր ձեռքբերումները։ Բայց նման մարդիկ օգտակար կարող են լինել ձեզ։ Լավ հարաբերություններ պահպանեք նրանց հետ ու կխուսափեք շատ խնդիրներից։

Նույնիսկ սովորական գործերը դժվարությամբ կտրվեն։ Հեշտ չի լինի կենտրոնանալ, մեծ է աչքից ինչ-որ բան բաց թողնելու ռիսկը։ Բայց բավականաչափ փորձ ու գիտելիքներ ունեք լուրջ սխալներ չանելու համար։ Իսկ փոքր թերությունները արագ կկարողանաք ուղղել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան լավ կստացվի։ Հաճախ հաջողության կհասնեք ընկերների ու փորձված համախոհների շնորհիվ։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից առավելագույն օգուտ կքաղեք։ Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, ովքեր ժամանակին շատ բան են արել ձեզ համար ու կարևոր ծառայություններ են մատուցել։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Այդ հատվածում կարող եք գնումներ անել։

Մի շտապեք, հատկապես եթե անձնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող կարևոր որոշումներ եք ընդունում։ Եթե ժամանակ տաք ձեզ ու լավ մտածեք, անպայման գլուխ կհանեք իրավիճակից ու ճիշտ կվարվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1507 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES