Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 31
30.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանելն ու շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Այսօր շատ բան կհանի ձեզ հավասարակշռությունից, հաճախ սուր կարձագանքեք նկատողություններին ու պատահարներին, որոնք ուրիշ ժամանակ չէիք նկատի։ Մանրուքների հանդեպ ուշադրությունը օգտակար կլինի աշխատանքի մեջ։ Դրա շնորհիվ կարող եք խուսափել լուրջ սխալներից։

Ցանկալի չէ մեկնել հեռավոր ուղևորությունների, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել։ Իսկ եթե դրանք անխուսափելի են, լավ նախապատրաստվեք, ճշտեք երթուղին, աշխատեք անակնկալների հավանականությունը նավազագույնի հասցնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Մեծ է ամեն ինչ հետաձգելու ու ողջ օրը զվարճանքներին նվիրելու գայթակղությունը։ Ընդ որում՝ օրը կարող եք շատ արդյունավետ անցկացնել, եթե հավաքեք ուժերն ու լրջանաք։ Օրինակ՝ հնարավորություն կունենաք լուծել աշխատանքային հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս։ Որոշ Ցուլեր կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց, միևնույն է, տհաճություն կպատճառեն։ Կարող եք ժամանակավորապես հետաձգել գնումները, աշխատեք կրճատել ծախսերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ողջ օրվա ընթացքում հանգստություն ու ինքնատիրապետում պահպանեք։ Այդպես կկարողանաք խուսափել դատարկ վեճերից ու կոնֆլիկտներից, պահպանել լավ հարաբերությունները շրջապատի հետ։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի չարաշահել ձեր բարությունը, օգտագործել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների։ Եթե ուշադիր լինեք, ժամանակին հակահարված կտաք այդպիսի խորամանկ մարդկանց։

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ։ Մի շտապեք գնումների հարցում։ Օրը հարմար չէ նաև պարտքով գումար վերցնելու համար։ Դա կարող է տհաճություններով ավարտվել։ Երեկոն բարենպաստ է պասիվ հանգստի, ամենամտերիմ մարդկանց հետ շփումների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք չէ շտապել։ Այսօրվա իրադարձությունները սպասվածից դանդաղ կզարգանան, բոլոր գործերում չի հաջողվի անհրաժեշտ արդյունքի հասնել։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը բարենպաստ կլինի։ Չի բացառվում, որ որոշ խնդիրներից սպասվածից լավ գլուխ հանեք, իսկ նման հաջողությունները նոր հաղթանակների կտրամադրեն։ Հաճախ կօգնեն հին ծանոթները։

Զգուշություն է պետք շրջապատի հետ շփումներում։ Նույնիսկ լավ ծանոթ մարդկանց մոտ ավելորդ բաներ մի խոսեք, հատկապես եթե խոսքը անձնական հարաբերությունների կամ ձեր սիրային ապրումների մասին է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր զգայուն, տպավորվող ու խոցելի կլինեք։ Հաճախ դա կխանգարի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Նկատողություններին սուր կարձագանքեք, քննադատությունները կստիպեն ձեզ կորցնել հանգիստը։ Ավելի լավ է կենտրոնանաք ինքնուրույն աշխատանքի վրա։ Այդպես ավելի հեշտ հաջողությունների կհասնեք։

Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր։ Չի բացառվում, որ ձեզ վերադարձնեն պարտքերը կամ վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց։ Խոշոր գնումներ անելու շանս կունենաք։ Ձեռք բերած իրերը չեն հիասթափեցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է։ Հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնց ուղղությամբ երկար մտորել եք։ Չի բացառվում՝ նոր գաղափարներ ունենաք, որոնց վրա կուզենաք կենտրոնանալ։ Հավանական են պիտանի ծանոթություններ, լավ կանցնեն պոտենցիալ համախոհների ու գործընկերների հետ հանդիպումները։

Լավ գլուխ կհանեք ծանոթ, բայց լրիվ նոր գործերից։ Բավականին ժամանակ կմնա հանգստի ու զվարճանքների համար։ Հնարավորություն կընձեռվի ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, կգտնեք սիրելիին հաճելի անակնկալ անելու ձևը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է։ Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, հնարավորություն կունենաք արագ լուծել բարդ մասնագիտական խնդիրները։ Կարող եք խոշոր գնումներ անել, գործարքներ կնքել։ Գումարին ու կոմերցիոն հաջողությանը վերաբերող գործերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի։ Հաջող կանցնեն համագործակցության մասին բանակցությունները։ Չեն բացառվում աշխատանքի գրավիչ առաջարկները։

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում։ Լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, կոնֆլիկտներ ու տարաձայնություններ էլ չեն առաջանա։ Կարևոր հարցերը քննարկելու ու բոլորին ձեռնտու որոշումներ գտնելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Այս հատվածում հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ պատահարներ։ Շտապելով ընդունած որոշումները սխալ կլինեն։ Չեն բացառվում ցավալի կորուստները։ Բայց ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի, ապրումների պատճառներ էլ չեն լինի։ Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք կարող են վերաբերել ինչպես աշխատանքին, այնպես էլ անձնական կյանքին։

Բարենպաստ օր է գնումների համար։ Անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրեր կգնեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար։ Հնարամիտ կլինեք, չեք վախենա փորձարկումներ անել, հաճախ անսպասելի, բայց ճիշտ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին։ Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերն ու նոր գործընկերներ գտնել։ Չի բացառվում՝ նոր գաղափարներ ու նախագծեր հայտնվեն, որոնց վրա աշխատանքը մեծ եկամուտ կբերի։

Գործեր շատ կլինեն։ Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել զվարճանքները։ Բայց բոլոր դեպքերում մտերիմներին ուշադրություն հատկացնելու, կարևոր ընտանեկան հարցերը քննարկելու ժամանակ կգտնեք։ Լավ կանցնեն սիրային ժամադրությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփման համար բարենպաստ օր է։ Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն։ Կարող եք քննարկել շատ կարևոր հարցեր։ Կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից։ Որոշ Այծեղջյուրներ կկարողանան մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ վերջին շրջանում լեզու չէին գտնում։ Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր գործնական առաջարկներ։ Օրվա երկորրդ կեսին համախոհների հետ նոր գաղափարներով կիսվելու հնարավորություն կունենաք։ Ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք։

Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք օգտակար կլինեն ու հաճույք կպատճառեն։ Մյուսներից առաջ պիտանի տեղեկատվություն ստանալու ու ինչ-որ բան սովորելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Հնարավորություն կունենաք շատ օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատողների համար։ Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները։ Այսօրվա իրադարձությունները ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդառնան։ Հավանական են հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ։ Ձանձրանալու առիթ չի լինի։

Շատ հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները անսխալ կլինեն։ Կգտնեք ինչ-ինչ սխալներ ուղղելու ձևը։ Կհասնեք վաղուց ձեր առաջ դրված նպատակներին։ Հնարավոր են աննշան ֆինանսական ծախսեր, բայց դրանք արդարացված կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է։ Համառ կլինեք, վճռական տրամադրված կլինեք, շատ բանի ունակ կլինեք հասնել։ Այսօր կզգաք աստղերի աջակցությունը։ Այդ աջակցության շնորհիվ հիանալի արդյունքների կհասնեք։ Փոքրիկ թյուրիմացությունները չեն բացառվում, բայց դրանք չեն վախեցնի ու չեն վշտացնի ձեզ։ Ունակ կլինեք հաղթահարել դժվարությունները։

Մտերիմների հետ նրբանկատ եղեք։ Այսօր սովորականից հաճախ վիրավորական արտահայտություններ ու նկատողություններ կանեք, ցավ կպատճառեք ձեզ համար թանկ մարդուն։ Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2467 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES