Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 27
26.05.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտն անհանգիստ կլինի, բայց ոչ այնքան այդ շրջանում տեղի ունեցող իրադարձությունների, որքան դրանց ձեր արձագանքի պատճառով։ Ձեզ ամեն ինչ կարևոր կթվա, ամեն դատարկ բան կստիպի հուզվել։ Բացի այդ, շրջապատի հետ տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան, զիջումների չեք գնա, նույնիսկ եթե հասկանաք, որ դրանք խելամիտ ու տեղին են։

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի։ Այն նոր գաղափարներ ու պլաններ կբերի, հնարավորություն կտա շփվել համախոհների հետ, քննարկել այն ամենն, ինչ իսկապես հետաքրքրում է ձեզ։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է։ Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում անսովոր հանդիպումները։ Դրանք հիշարժան կլինեն ու կստիպեն մտածել այնպիսի բաների մասին, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին դուր կգաք։ Զարմանալի չէ, որ նոր ընկերներ ձեռք կբերեք։

Օրը հարմար է գնումների համար։ Անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։ Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենալավ օրը չէ կարևոր հարցերը քննարկելու համար։ Դուրս կգաք հավասարակշռությունից, եթե շրջապատողները չհամաձայնվեն ձեզ հետ։ Աշխատեք շատ չհուզվել փոքրիկ անհաջողությունների պատճառով։ Դրանք հավանական են օրվա սկզբին, բայց մի քանի ժամ կանցնի ու ամեն ինչ կհարթվի, կուղղեք սխալներն ու հաջողությունների կհասնեք։

Զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում։ Այսօր հակված կլինեք մեծ գումարներ ծախսել դատարկ բաների վրա։ Ցանկալի չէ ապառիկով գնումներ անել, կապվել ֆինանսական պարտավորություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, փոքրիկ թյուրիմացություններ։ Բայց ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա, ձեզ ավելի վստահ կզգաք։ Կհաջողվի լուծել վերջին շրջանում ծագած խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն։ Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերն ու նվերները։

Այսօր կարող եք ապագայի պլաններ կառուցել ու քննարկել դրանք մտերիմների հետ։ Չի բացառվում, որ ձեզ հուշեն՝ ինչպես է պետք գործել արագ հաջողությունների հասնելու համար։ Հավանական են չպլանավորված հանդիպումներ, որոնք շատ հաճելի կանցնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է։ Այն թույլ կտա հաջողությունների հասնել ամենատարբեր գործերում։ Բայց հաղթանակները հեշտ չեն տրվի։ Դրանց հասնելու համար ջանքեր, լավ մտածված գործողություններ ու կշռադատված որոշումներ են պետք։ Չեն բացառվում առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները; Ուրախ կլինեք վերականգնել հարաբերությունները։

Այսօր լավ է կարճատև ուղևորությունների մեկնել։ Դրանք հետաքրքիր կանցնեն ու կբարձրացնեն տրամադրությունը։ Ճանապարհին հավանական են հաճելի հանդիպումներ։ Շատ Առյուծներ այսօր լավ նորություններ կստանան մարդկանցից, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ լավ օր է սպասվում։ Այն հարմար է հին գաղափարները հիշելու ու դրանք կյանքի կոչելու համար։ Չի բացառվում, որ հաջող զուգադիպությունն օգնի իրագործել համարձակ պլանը։ Վստահեք ինտուիցիային։ Այն ձեզ ոչ մի հարցում հուսախաբ չի անի։

Լավ լեզու կգտնեք շրջապատի հետ, արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ։ Որոշ հանդիպումներ ճակատագրական կլինեն։ Հավանական են անսպասելի հրավերներ։ Հետաքրքիր վայրերում լինելու, հուսալի աղբյուրից օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ հարմար է շփումների, կարևոր հարցեր քննարկելու համար։ Կկարողանաք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհասնեք ուզածին։ Կարող եք վճռական գործել։ Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն։ Շատ բաներում ունակ կլինեք հաջողության հասնել։

Հավանական են անսպասելի նորություններ հեռվից, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Երեկոն նոր պլաններ կբերի; Շուտով հին ծանոթներին օգնության դիմելով՝ կկարողանաք կյանքի կոչել դրանք։ Վատ չեն անցնի ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարդ է հատկապես նրանց համար, ովքեր սովոր են ուզածին արագ ու ինքնուրույն հասնել։ Հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնց չեք համակրում, փորձել մոտեցում գտնել նրանց, ովքեր հակված չեն շփվելու։ Չի բացառվում, որ ստիպված լինեք մասնակցել ձանձրալի միջոցառումների։

Բայց հաճելի պահեր էլ կլինեն։ Օրինակ՝ հավանական են անսպասելի նվերներ, ինչպես նաև դրամական մուտքեր։ Հաջող գնումներ անելու, վաղուց դուր եկած իրը ձեռք բերելու հնարավորություն կունենաք։ Երեկոն նվիրեք հանգստին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր գործերի համար բարենպաստ օր է։ Ոչինչ աչքաթող չեք անի, ամեն ինչ ճիշտ կանեք։ Հեշտ կլինի հաջողության հասնել երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում։ Իսկ եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն։ Ավելորդ անգամ խնդրելու կարիք էլ չի լինի։ Չեն բացառվում հեռվից լավ նորությունները, ինչպես նաև հրավերները, որոնք առանց երկար մտածելու կընդունեք։

Ընտանեկան տարաձայնություններին վերջ դնելու ու մտերիմների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք։ Ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի նաև նոր ծանոթների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դրական հույզերի մասով հրաշալի օր է; Հնարավորություն կունենաք զբաղվել նոր բանով, լինել հետաքրքիր վայրերում։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կկարողանաք օգտվել պլանները կյանքի կոչելու համար։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Դրանք հոգնեցուցիչ չեն թվա, նույնիսկ եթե ստիպված լինեք երկար ժամանակ անցկացնել ճանապարհին։

Հավանական են շահավետ գործարքներ։ Հնարավորություն կունենաք այնպիսի բան սովորել, որը հետո պետք կգա, կամ պիտանի ծանոթություններ կհաստատեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Հենց այս հատվածը օգտագործեք վաղուց դրված նպատակներին հասնելու համար։ Հաճախ կօգնեն հին ծանոթները։ Նրանց աջակցությունն ու խորհուրդները շատ տեղին կլինեն։ Հավանական են անսպասելի դրամական մուտքեր։ Շահավետ գնումներ անելու հնարավորություն կունենաք։

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի։ Մտերիմների հետ պետք է բարդ հարցեր քննարկեք, փոխզիջման հասնել էլ չի ստացվի։ Չեն բացառվում գումարի պատճառով վեճերը։ Որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու մեծ գումար ծախսել կենցաղային խնդիրները լուծելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ հետաքրքիր բաներ կբերի։ Այն շատ հարմար է գործերում նախաձեռնող լինելու, հոգեհարազատ բաներով զբաղվելու համար։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անսպասելի հաճելի իրադարձությունները։ Նույնիսկ բարդ իրավիճակներում սառնասիրտ կգտնվեք ու ելք կգտնեք։

Շատ օգտակար կլինի մտերիմների հետ ապագայի պլանների մասին զրուցելը։ Չի բացառվում, որ ձեզ օգնեն կյանքի կոչել մտածածը կամ կհուշեն, թե ում կարելի է դիմել աջակցության խնդրանքով։ Որոշ Ձկներ իրենց տաղանդներին ու կարողություններին անսպասելի կիառում կգտնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2112 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES