Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 26
25.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ավելորդ բաներ մի խոսեք։ Անկեղծությունն ու շատախոսությունն այսօր թանկ կարժենան ձեզ վրա։ Պետք չէ կիսվել գաղտնիքներով, քննարկել ուրիշների գործերը։ Ինչքան քիչ շփվեք բամբասանքների սիրահարների հետ, այնքան լավ։ Ցանկացած որոշում պետք է ինքնուրույն ընդունել։ Շրջապատի խորհուրդները օգտակար չեն լինի։

Կարող եք մտածել գործերի մասին։ Օրը հարմար է մասնագիտական պլաններ կառուցելու, ֆինանսական հարցերը լուծելու համար։ Որոշ Խոյեր եկամուտները մեծացնելու հասարակ ու սրամիտ եղանակ կգտնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը լարված կլինի։ Մեծ պլաններ կունենաք և դրանք բոլոր հասցնելու համար ստիպված եք լինելու շտապել։ Չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց հետ, որոնց օգնության վրա հույս էիք դրել։ Իրենց չեն արդարացնի նույնիսկ փորձված համախոհները։ Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի։

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար։ Դրանք կարող են վերաբերել ինչպես գործնական ոլորտին, այնպես էլ անձնական կյանքին։ Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել։ Ձեզ կհասկանան ու կաջակցեն։ Հավանական են ոչ շատ մեծ, բայց տեղին դրամական մուտքեր։ Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Այսօր պետք չէ գործ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են գրավել ձեր ուշադրությունն ու շահել ձեր համակրանքը։ Շատ վստահող մի եղեք, հակառակ դեպքում խաբեության կամ մեքենայության զոհ կդառնաք։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն հաճախ կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել։

Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում, երևակայություն, հնարամտություն պահանջող գործերում։ Հեշտ կտրվի ուսումը։ Որոշ Երկվորյակներ իրենց մեջ անսպասելի տաղանդներ ու ունակություններ կհայտնաբերեն, որոնց գոյության մասին առաջ չէին էլ կռահում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը անսպասելի իրադարձություններով լի կլինի։ Չեք կարողանա հետևել նախապես կազմած պլանին։ Շատ բան նախատեսվածի նման չի ընթանա։ Հազիվ թե կարողանաք փոխել իրավիճակը, բայց կարող եք օգուտ քաղել դրանից։ Մի վշտացեք փոքրիկ թյուրիմացությունների, ցավալի պատահարների պատճառով։

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա, որը հարմար կլինի ամենատարբեր գործերի համար։ Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերների հետ, նրանց հետ կարևոր հարցեր քննարկել, աջակցություն ստանալ, որի կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Թեթևամիտ կլինեք, հակված կլինեք հետաձգել գործերը և հույսը կդնեք նրա վրա, որ ցանկացած նախաձեռնության հաջողություն կգա առանց ձեր մասնակցության ու ջանքերի։ Օրվա առաջին կեսը լրջություն կպահանջի։ Չի բացառվում, որ հենց այս ժամանակ հնարավորություն ունենաք լուծել հանգիստ չտվող հարցերը։ Բացի այդ, հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կուզենայիք դուր գալ։ Անհրաժեշտ տպավորությունը թողնելու համար պետք է ջանքեր գործադրեք։

Օրվա երկրորդ կեսն առաջինից հանգիստ կանցնի։ Բացի այդ, այն ավելի առատաձեռն կլինի հաճելի անակնկալների ու հաջող զուգադիպությունների մասով։ Եթե ուշադիր ու հնարամիտ լինեք, կկարողանաք կյանքի կոչել վաղեմի երազանքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ անհանգիստ օր է։ Մտածածն իրագործելը սպասվածից բարդ կլինի, բայց մի հանձնվեք։ Հաջողության հասնելու շանս կա։ Հաճախ արդյունավետ կլինեն ինքնատիպ, անսովոր մեթոդները, այնպես որ՝ մի վախեցեք փորձարկումներ անել։ Միակ ոլորտը, որտեղ պետք է խուսափել ռիսկից, ֆինանսներն են։

Բարենպաստ օր է շփումների համար։ Այսօր շատերի հետ կարող եք ընդհանուր լեզու գտնել։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդառնան։ Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հազիվ թե կարողանաք խուսափել դժվարություններից։ Դրանք կարող են ծագել կյանքի բոլոր ոլորտներում, ընդ որում՝ հաճախ այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում։ Բայց խնդիրները ձեզ չեն վախեցնի։ Արագ լուծումներ կգտնեք դրանց, ելք կգտնեք ցանկացած ոչ միանշանակ իրավիճակից։ Հին ծանոթները ձեր օգնության կարիքը կունենան։ Մի մերժեք նրանց։

Հարմար օր է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար։ Կարող եք խոստովանել զգացմունքներն ու սիրելի մարդուն ուրախացնել հաճելի անակնկալով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից ամենահարմար օրը չէ։ Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատի հետ, նույնիսկ մտերիմների հետ դժվար կլինի պայմանավորվելը։ Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, տարաձայնություններ, որոնց վերջ դնելը հեշտ չի լինի։ Հրաժարվեք քննատադելուց, նկատողություններ անելուց, նույնիսկ եթե դրանք ձեզ խիստ կառուցողական են թվում։

Հարմար օր է ոչ մեծ գնումների համար։ Կարող եք ինքնատիպ իրեր գնել։ Խոշոր գնումներից խուսափեք։ Դրանց համար ամենալավ պահը չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բավականին հաճելի կանցնի։ Առավոտյան չեն բացառվում լարված պահերը, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, փոքրիկ դժվարություններից էլ արագ գլուխ կհանեք։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքների հասնելու համար։

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերն ու ապագայի պլանները քննարկելու համար։ Համախոհներ կգտնեք, որոնց աջակցությանը կարող եք ապավինել ցանկացած պահի։ Չեն բացառվում անակնկալ նվերներն ու դրամական մուտքերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է։ Այն առատաձեռն կլինի անակնկալների ու հաճելի պահերի մասով։ Օրը հարմար է ինչ-որ նոր բան փորձելու, ձեզ հետաքրքրող գործով զբաղվելու համար։ Չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Նրանք ձեզ ամենալավ կողմերից կտեսնեն։

Հոգնեցուցիչ չեն լինի տնային գործերը, նույնիսկ եթե դրանք սպասվածից շատ լինեն։ Օրը հարմար է կենցաղային տեխնիկա, կյանքն ավելի հարմարավետ դարձնող իրեր գնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել։ Իրատես լինել չի ստացվի։ Բացի այդ, ձեզ կշրջապատեն մարդիկ, ովքեր խոստումներ կտան, կասեն այն, ինչ կուզենաք լսել։ Իհարկե նրանց հավատալու ցանկությունը մեծ կլինի, բայց այդպես ուրիշի խաղի մասը դառնալու վտանգի եք ենթարկում ձեզ։ Մի շտապեք սեփական կարծիքը հայտնել կամ կիսվել կարևոր տեղեկատվությամբ։ Եվ ընդհանրապես՝ այսօր լավ է ավելորդ բաներ չասել։

Ամենալավ օրը չէ ավանդույթներն ու ընդունված կանոնները խախտելու համար։ Խուսափեք այնպիսի արարքներից, որոնք կարող են շոկի մեջ գցել կամ տհաճ կերպով զարմացնել շրջապատին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է։ Ձեզանից շատ քիչ բան կպահանջվի՝ չշտապել ու չհուզվել։ Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, լավ մտածված արարքներն էլ կօգնեն անհրաժեշտ արդյունքի հասնել։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ սպասվածից ավելիին կհասնեք։ Օրը հարմար է ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար։

Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող նոր պլաններ կունենաք։ Չի բացառվում՝ հիշեք ձեր հին նախասիրություններ մասին կամ կիրառում գտնեք ձեր տաղանդներին։ Երկուսն էլ շատ օգտակար կլինեն ֆինանսական պլանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2441 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES