Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 23
22.05.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական շփումների համար բարենպաստ օր է։ Հնարավորություն կունենաք քննարկել տարաձայնությունների պատճառ դարձած հարցերը, լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի։ Չեն բացառվում պիտանի ծանոթությունները։ Այսօր մարդկանց կգտնեք, ովքեր կօգնեն ոչ միայն իրագործել ձեր մտահղացումները, այլ նաև աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կանեն։

Մի վախեցեք ձեր առաջ բարձր նպատակներ դնել։ Շատ բանի կարող եք հասնել, եթե արագ ու վճռական գործեք, կասկածներին չտրվեք։ Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինչպես էլ որ դասավորվի օրը, ինչ էլ որ այն բերի, հանգստություն կպահպանեք։ Հազիվ թե ինչ-որ մեկն այսօր կարողանա շեղել ձեզ, ստիպել հրաժարվել մտածածից կամ կորցնել լավատեսությունը։ Երբեմն ստիպված եք լինելու արագ կարևոր որոշումներ ընդունել, բայց նման իրավիճակներում խուճապի չեք մատնվի ու ճիշտ որոշում կկայացնեք։

Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն։ Չի բացառվում, որ ձեզանով հետաքրքրվեն ձեզ համար կարևոր անձնավորությունները։ Հավանական են հաճելի անակնկալներ։ Երեկոն հարմար է ժամադրությունների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չապավինել օգնությանն ու հույս դնել սեփական ուժերի վրա։ Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ կլինի։ Ցանկալի չէ քննարկել ֆինանսական հարցերը։ Հենց դրանք հաճախ կոնֆլիկտների պատճառ կդառնան։

Զգայուն կլինեք քննադատությունների հանդեպ, կվիրավորվեք նույնիսկ ամենաանմեղ նկատողություններից։ Մտերիմներին ձեր ապրումների իրական պատճառները հասկանալի չեն լինի, իսկ դուք աջակցության կարիք կունենաք։ Բայց օրվա վերջին տրամադրությունը կլավանա, հանգիստ կզրուցեք ամեն ինչի մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը թեթև ու հաճելի կանցնի։ Այն գլխապտույտ հաջողություններ չի խոստանում, բայց հնարավորություն կտա գլուխ հանել կուտակված գործերից։ Կհաջողվի օգտակար տեղեկատվություն ստանալ, որոշակիություն մտցնել ապագայի պլաններում։ Որոշ Խեցգետիններ նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցության շնորհիվ կլուծեն կարևոր խնդիրները։

Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք հաշտեցնել կռվողներին, օգնել շրջապատողներին հասկանալ միմյանց։ Երեկոն անցկացրեք ձեզ համար թանկ ու մտերիմ մարդու հետ։ Հետաքրքիր զրույցների թեմաներ կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր գործերը պլանավորեք օրվա առաջին կեսի համար։ Հենց այդ հատվածը բարենպաստ կլինի։ Կհաջողվի լուծել լուրջ հարցերը, նշանակալի առաջընթացի հասնել մի գործում, որին մեծ նշանակություն եք տալիս։ Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները։ Տարաձայնություններ չեն ծագի։

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի, ապագայի մասին մտորելու համար։ Կարող եք նաև ինչ-որ հետաքրքիր, բայց հեշտ բան սովորել։ Հակառակ դեպքում հազիվ թե ուզած արդյունքին հասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հեշտ չի անցնի։ Բայց ո՛չ ծագած խնդիրները, ո՛չ էլ խոչընդոտները չեն խանգարի ձեզ իրագործել մտածածն ու հասնել դրված նպատակներին։ Առավոտը լավ գաղափարներ ու նոր, համարձակ պլաններ կբերի։ Ավելի ուշ կհանդիպեք մարդկանց, ովքեր ձեր հավատարիմ օգնականները կդառնան։

Պետք չէ շտապել։ Իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա, բայց հիմա պետք է համբերատարությամբ զինվեք ու մի քիչ սպասեք, չփորձեք արագ փոխել իրավիճակը։ Դա առաջին հերթին վերաբերում է ֆինանսական ոլորտին։ Հաշված ժամերի ընթացքում հարստանալ հազիվ թե ստացվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն, փաստերը վերլուծելու ու ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն պահանջող աշխատանքի համար։ Պետք կգան նախկինում ստացած գիտելիքները։ Եթե նախկին սխալները չգործեք, հիանալի գլուխ կհանեք ամենաբարդ խնդիրներից։

Հավանական են մտերիմ մարդուն առնչվող անսպասելի նորություններ։ Չեն բացառվում փոփոխությունները անձնական հարաբերություններում։ Դրանք ավելի ջերմ կդառնան, կվերանան խոչընդոտները, որոնք խանգարում էին փոխհասկացողության հասնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ է աշխատանքի ու ուսման տեսանկունից, ինչպես նաև կոմերցիոն գործունեության համար։ Ձեր գործնական ինտուիցիան սուր կլինի, նույնիսկ բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք։ Շահավետ գործարքներ կնքելու, համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք։ Դրա շնորհիվ ձեր եկամուտները կաճեն։

Օրվա երկրորդ կեսը լարված կլինի։ Այս հատվածում ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել։ Շատ դժվար կլինի ապրումները մի կողմ թողնել, իրավիճակը դիտել ընդհանուրի մեջ ու հասկանալ, թե ինչպես է պետք վարվել։ Օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ անհանգիստ ու լարված կանցնի։ Տարօրինակ, դժվար բացատրելի իրադարձությունների կենտրոնում կհայտնվեք կամ վտանգավոր արկածի մասնակից կդառնաք։ Մարդիկ, որոնց մասին համարյա ոչինչ չգիտեք, անսպասելի առաջարկներ կանեն։ Նույնիսկ եթե դրանք շատ գրավիչ լինեն, մի շտապեք համաձայնություն տալ։ Վտանգ կա, որ ձեզ պարզապես փորձում են օգտագործել։

Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա կբարկացնի։ Բոլոր դեպքերում կփորձեք վերահսկել հույզերը, կոնֆլիկտներ չհրահրել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի։ Հաճախ կխանգարեն շրջապատողները։ Նրանք կշեղեն զրույցներով ու վեճերով, կշտապեն կիսվել գաղափարներով՝ առանց մտածելու, որ դրանք հետաքրքիր չեն ձեզ։ Աշխատեք բարեհամբույր լինել։ Կոնֆլիկտներ հիմա ձեզ պետք չեն։

Աստիճանաբար իրավիճակը կփոխվի։ Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, թույլ կտա գլուխ հանել բարդ հարցերից, ճիշտ որոշումներ ընդունել։ Այս հատվածում օգտակար կլինի ապագայի պլաններ կազմելն ու դրանք համախոհների հետ քննարկելը։ Որոշակիություն կմտնի, որի կարիքը շատ էիք զգում։ Ձեզ ավելի վստահ կզգաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Քիչ ծանոթ մարդկանց հետ զգույշ եղեք, մի վստահեք նրանց գրավիչ խոստումներին։ Այսօր կգրավեք այն մարդկանց ուշադրությունը, ովքեր սովոր են ուզածին հասնել ուրիշների հաշվին։ Խաբեբայության զոհ դառնալու, գումար կամ թանկարժեք իր կորցնելու վտանգ կա։ Նույնիսկ լավ ծանոթ, սովորական աշխատանքը մեծ ուշադրություն կպահանջի։ Եթե սխալներ թույլ տաք, չեք կարողանա արագ ուղղել դրանք։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, եթե դրանք նախապես պլանավորված չեն եղել։ Օրը հարմար չէ ծանոթներից պարտքով գումար կամ բանկից վարկ վերցնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաստատակամ ու վճռական կլինեք, ուզածին հասնելու համար շատ բանի ունակ կլինեք։ Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որը ոչ վաղ անցյալում լրիվ անհույս էր թվում։ Լավ գաղափարներ կունենաք, բայց պետք չէ շտապել դրանք կյանքի կոչելու հարցում։ Լավ մտածելու համար ձեզ ժամանակ է անհրաժեշտ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք օգնության խնդրանքով դիմել հին ծանոթներին։

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Գումարին ու ունեցվածքին վերաբերող գործերում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ճշգրիտ կլինեն։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կմեծացնեք եկամուտները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2562 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES