Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 22
21.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ հաջողությունների հույս ունենալ պետք չէ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի։ Սկսածն ավարտին հասցնելու համար համբերատարություն, իսկ համախոհների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար ինքնատիրապետում է պետք։ Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, բայց պետք չէ գերագնահատել ուժերն ու ավելորդ պարտականություններ չստանձնել։

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին։ Երբեմն ստիպված եք լինելու դիմադրել։ Չեն բացառվում տարաձայնություններ ընտանիքում, բայց արդեն երեկոյան կկարողանաք պայմանավորվել ամեն ինչի մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է։ Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ բանի կհասնեք։ Բարդ գործերից գլուխ հանելու, հին մրցակիցներից առաջ անցնելու հնարավորություն կունենաք։ Երկուսն էլ հաստատակամություն կպահանջեն, և այսօր պատրաստ կլինեք դրսևորել այն։

Հաջողության հասնելու համար պետք է բանեցնեք երևակայությունը։ Ձեր անսովոր, ինքնատիպ գաղափարները հաջող կլինեն։ Չի բացառվում, որ ուզենաք կամ կարողանաք կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել։ Հնարավոր է՝ ամեն ինչ միանգամից չստացվի, բայց դժվարությունների բախվելիս լավատեսությունը ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը չեք կորցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անհանգիստ կանցնի, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա։ Իրադարձությունները արագ կզարգանան, կկարողանաք արագ գլուխ հանել իրավիճակից ու ճիշտ որոշումներ ընդունել։ Ձանձրանալու ժամանակ չեք ունենա, փոխարենը հնարավորություն կունենաք նախաձեռնող լինել գործերում, ցույց տալ, թե ինչի եք ունակ; Հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ։ Նրանց վրա լավ տպավորություն կթողնեք։

Հարմար օր է նորը սովորելու ու տաղանդները կիրառելու համար։ Երեկոյան հավանական են հաջող գնումներ։ Որոշ Երկվորյակներ հենց այդ հատվածում կհասկանան, թե որտեղ կարելի է եկամուտ ստանալու համար գումար ներդնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առաջին հայացքից ճիշտ թվացող որոշումները ճիշտ չեն լինի։ Հիշեք այդ մասին ու մի շտապեք։ Այսօր ինչ-որ բան ստանձնելուց առաջ ուսումնասիրեք իրավիճակը, ամեն ինչ լավ կշռադատեք։ Մի լսեք այն խորհուրդները, որոնք տալիս են մարդիկ, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում։ Ուրիշների հուշումներին հետևելով՝ ինքներդ ձեզ կվնասեք։

Խուսափեք մտերիմների հետ վեճերից։ Այսօր կարևոր հարցեր մի քննարկեք։ Եթե չկարողանաք պայմանավորվել, գործը վեճով կվերջանա։ Այնպես որ՝ ավելի անմեղ թեմաներ ընտրեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պետք չէ շտապել։ Առավոտը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են այն նվիրել աշխատանքային խնդիրների լուծմանը։ Գործընկերների հետ պայմանավորվելը սպասվածից բարդ կլինի։ Նրանք չեն կարողանա աջակցել ձեզ։ Բայց իրավիճակը աստիճանաբար դեպի լավը կփոխվի, դրական միտումների ազդեցությունն էլ ամեն ժամ կմեծանա։

Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար։ Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները։ Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ դա անել առաջ չէր հաջողվում։ Ոչ վաղ անցյալի ձեր մրցակիցները համախոհներ կարող են դառնալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հեշտ չի անցնի։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու փոխել պլանները, հարմարվել նոր պայմաններին։ Չեն բացառվում լարված պահերը հին ծանոթների ու նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ շփումներում։ Խորհուրդներ կստանաք, որոնց կարիքը չունեիք ու սովորականից հաճախ ձեր հասցեին քննադատություններ կլսեք։

Օրվա երկրորդ կեսին խուսափեք դատարկ զրույցներից։ Սխալներից խուսափելու համար պետք է կենտրոնանաք գործերի վրա, ուշադրություն հատկացնեք մանրուքներին։ Երեկոյան հնարավոր են հաճելի նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ օր է; Կարևոր գործեր պետք չէ պլանավորել։ Հիմա արժե կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, աշխատել ավարտին հասցնել գործերն ու նախագծերը, որոնց վերջին շրջանում մեծ ժամանակ էիք հատկացրել։ Օգտակար տեղեկատվություն ստանալու, ինչ-որ կարևոր բան մյուսներից շուտ իմանալու հնարավորություն կունենաք։

Հնարավոր են հաճելի ծանոթություններ։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։ Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ձեր հետաքրքրությունները կիսող մտերիմ մարդու հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած ու բարենպաստ օր է։ Շատ բանի կկարողանաք հասնել, եթե հաստատակամ լինեք։ Հնարավորություն կունենաք մասնակցել բոլորի համար կարևոր նախագծերի վրա տարվող աշխատանքին։ Չի բացառվում, որ շրջապատողները ուշադրություն հատկացնեն ձեր տաղանդներին ու կարողություններին։

Կարող եք քննարկել աշխատանքը փոխելու կամ երկարատև համագործակցություն սկսելու հետ կապված հարցերը։ Բայց վերջնական որոշումների հարցում պետք չէ շտապել։ Չեն բացառվում դրական փոփոխությունները մտերիմների հետ հարաբերություններում։ Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց չեք հրաժարվի մտածածից, կփորձեք ցանկացած գնով հասնել ձեր ուզածին։ Բայց նկատի առեք, որ որոշ հարցերում այսօր ավելի շահավետ է զիջող լինելը։ Երբեմն լավ է չպայքարել պայմանների դեմ, այլ փորձել դրանք ի շահ սեփական հետաքրքրությունների օգտագործել։

Հաճախ օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները։ Եթե ուսումնասիրեք ուրիշների փորձը, կկարողանաք շատ սխալներից խուսափել։ Հատկապես օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ կապվել ֆինանսական պարտավորություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր է խուսափել կոնֆլիկտներից։ Շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելը հեշտ չի լինի։ Դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր առաջ բոլոր հարցերում աջակցել են ձեզ։ Համատեղ նախագծերին մասնակցությունը համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջի։ Ինքնուրույն գործելու դեպքում կկարողանաք հաջողությունների հասնել, բայց դրա համար բացի հաստատակամությունից, նաև հնարամտություն է անհրաժեշտ։

Հնարավորություն կունենաք լինել անսովոր միջոցառումների, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ։ Նկատի առեք, որ այսօր բոլորը շատ ուշադիր են լինելու ձեր արտաքինին, այնպես որ՝ աշխատեք անթերի տեսք ունենալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը ավելի հարմար է հանգստի, քան աշխատանքի, կարևոր գործերի կամ վճռական գործողությունների համար։ Պլանավորած ամեն ինչ հասցնել չի ստացվի։ Պետք է ճիշտ դնել առաջնահերթությունները, հասկանալ, թե ինչով պետք է ինքնուրույն զբաղվեք և ինչը կարող եք հանձնարարել ուրիշներին։ Եթե չսկսեք գերագնահատել ուժերը, շատ խնդիրներից կխուսափեք։

Ցանկալի չէ լուրջ որոշումներ ընդունել, կապվել պարտավորություններով։ Հակված կլինեք երևակայել ու սավառնել ամպերում, իրատես չեք լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, եթե վճռական լինեք ու գործերը չհետաձգեք։ Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, հնարավորություն կունենաք համախոհներ գտնել, որոնց վրա կկարողանաք դժվար պահերին հենվել։ Չեն բացառվում աշխատավայրում սիրային տարվածությունները։ Այդ հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն։

Կհաջողվի արագ գլուխ հանել ընտանեկան գործերից։ Օրը հարմար է վերանորոգման կամ շինարարության հետ կապված հարցերը լուծելու համար։ Կարող եք կահույք ու կենցաղային տեխնիկա գնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2554 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES