Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 20
19.05.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչքան քիչ անհանգստանաք դատարկ բաների պատճառով, այնքան լավ կդասավորվի այս օրը։ Պետք չէ սրտին մոտ ընդունել քննադատություններն ու ուշադրություն դարձնել բամբասանքներին։ Առավոտյան նոր գործեր մի ստանձնեք, քանի որ դրանք սպասվածից դժվարությամբ կտրվեն։ Որոշ Խոյեր ստիպված են լինելու անսպասելի իրադարձությունների պատճառով փոխել պլանները։

Զգուշություն է պետք գումարին վերաբերող գործերում։ Չեն բացառվում զուր ծախսերը։ Բացի այդ, ոչ մեծ, բայց ձեզ համար կարևոր ու թանկ իրեր կորցնելու վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Թեթև ու բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է ընկերների հետ շփվելու համար։ Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացնելու, անսովոր վայրերում լինելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք կօգնեն լուծել հին խնդիրներն ու որոշակիություն մտցնել ապագայի պլաններում։

Կարող եք գնումներ անել։ Ձեռք բերած իրերը երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։ Շահավետ գործարքներ կնքելու, կոմերցիոն գործունեության մեջ հաջողության հասնելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում անսպասելի հրավերները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի։ Շրջապատողները հաճախ այնպիսի բաներ կասեն, որոնք կբարկացնեն ձեզ։ Շատ դժվար կլինի պրովոկացիաներին չտրվելն ու վեճից խուսափելը։ Շատ Երկվորյակներ մեծ նշանակություն կտան փոքրիկ թյուրիմացություններին, լրջորեն կվշտանան նրանից, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի։

Ավելի ուշ հնարավորություն կունենաք իսկապես հետաքրքիր ինչ-որ բանով զբաղվել։ Ձեր տրամադրությունն էլ կլավանա։ Հիանալի գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել։ Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անհանգիստ կլինի։ Գիտեք, որ հույզերին տրվել պետք չէ, բայց չեք կարողանա պահպանել ինքնատիրապետումը։ Ռիսկի եք դիմում անել այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Պետք չէ քննարկել աշխատանքին, բիզնեսին, մասնագիտական պլաններին վերաբերող կարևոր հարցերը։

Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր վայրերում, անսովոր միջոցառումների մասնակցել։ Չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, ով նման չի լինի ձեր հին ծանոթներին։ Նրա փորձն օգտակար կլինի, կօգնի խուսափել սխալներից։ Երեկոյան ձեր ապագային վերաբերող նոր գաղափարներ կունենաք։ Ավելի ուշ դրանք կարող եք քննարկել մտերիմների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հետաքրքիր ու բարենպաստ օր է սպասվում։ Այն շատ հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար ու հնարավորություն կտա նորը սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շատ շուտով պետք կգա։ Օգտակար կլինեն հին ծանոթների հետ շփումները։ Չի բացառվում, որ նրանք գրավիչ առաջարկներ կանեն կամ գաղափարներ կտան, որոնք ձեզ դուր կգան։

Կարող եք ապագայի պլաններ կառուցել։ Հիմա ճիշտ կգնահատեք և՛ սեփական ուժերը, և՛ իրավիճակն ընդհանուր առմամբ, այնպես որ՝ կկարողանաք կյանքի կոչել մտածածը։ Հավանական են ծանոթություններ, որոնք օգտակար կլինեն աշխատանքի մեջ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտը հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի անակնկալներով ու կզարմացնի անսպասելի զուգադիպություններով։ Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն ու պայմանավորվել ընդհանուր պլանների մասին։ Ցանկացած կարևոր գործ պետք է պլանավորել օրվա առաջին կեսի համար։

Ավելի ուշ բարդ շրջան կգա։ Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ ու ընտանեկան վեճերը։ Ինչքան երեկոն մոտենա, այնքան բարդ կդառնա շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը, այնպես որ՝ կարևոր հարցերը քննարկելը ցանկալի չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ բարենպաստ ու արդյունավետ օր է սպասվում։ Այն շատ հարմար է հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող բարդ խնդիրները լուծելու համար։ Պետք կգա նախկինում ստացած փորձը; Դրա շնորհիվ սխալներ թույլ չեք տա ու ոչ մի բան աչքաթող չեք անի։

Օգտակար տեղեկատվություն ստանալու կամ պիտանի բան սովորելու շանս կունենաք։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները։ Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ։ Շատերին դուր կգան ձեր գաղափարները։ Զարմանալի չէ այն, որ օրվա վերջին նոր համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին ծագած փոքրիկ տհաճությունների պատճառով պետք չէ շատ վշտանալ։ Այս շրջանում առաջ եկած խնդիրները ժամանակավոր բնույթ կկրեն ու շուտով կմնան անցյալում։ Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, ընտանեկան կոնֆլիկտները։ Կփորձեք հարթել սուր անկյունները, հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել։ Մինչև ճաշ խոշոր գնումներ մի արեք։

Քիչ ավելի ուշ հաճելի ու թեթև շրջան կգա։ Հնարավորություն կունենաք նոր ու հետաքրքիր գործեր ստանձնել, ուրախ ժամանակ անցկացնել ընկերների կամ պարզապես լավ ծանոթների հետ։ Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ կլինի համախոհներ գտնել, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։ Շատերին կվարակեք ձեր գաղափարներով։ Ավելի լավ է խոսել ապագայի մասին ու քննարկել պլանները, քան կիսվել գաղտնիքներով։ Ավելորդ անկեղծությունը խնդիրներ կբերի։ Զգոն եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ, հատկապես եթե նրանք համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը։

Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերջ դնել հին ընտանեկան կոնֆլիկտներին։ Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք հարազատների կամ մտերիմ ընկերների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ լավ գաղափարներ կբերի։ Դրանք միանգամից իրագործել չի ստացվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք։ Շտապելը հիմա տեղին չէ։ Մի քիչ սպասեք, և ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք գործել։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն ելք գտնել բարդ իրավիճակից։

Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ է խոստանում։ Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին շատ հետաքրքիր բաներ եք լսել։ Ցանկալի չէ այս հատվածում կարևոր գործեր պլանավորել։ Դրանց վրա կենտրոնանալը բարդ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար։ Ունակ կլինեք հմայել, տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի նկատմամբ։ Չեն բացառվում շահավետ գործարքներն ու այն նախագծերի վրա աշխատանքի սկիզբը, որը շատ շուտով եկամուտ կբերի։

Հավանական են հաջող գնումներ։ Այսօր անսխալ իրեր կընտրեք ինչպես ձեր, այնպես էլ մտերիմների համար։ Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալներ անել ձեզ համար թանկ մարդկանց։ Երեկոյան կարող եք թատրոն կամ համերգ այցելել։ Դրական հույզեր կստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն ավելի հարմար է հանգստի, քան կարևոր գործերի համար։ Նախ կենտրոնանալը հեշտ չի լինի։ Եվ երկրորդ՝ այսօր սովորականից արագ կհոգնեք, չեք կարողանա սկսածն ավարտին հասցնել։ Բացի այդ, չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը։ Դրանց վրա կծախսեք այն ժամանակը, որը հույս ունեիք ավելի օգտավետ անցկացնել։

Ցանկալի չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այսօր պետք չէ օրգանիզմը փորձության ենթարկել։ Իսկ ահա զբոսանքները օգուտ կտան։ Դրանք կբարձրացնեն տրամադրությունն ու կօգնեն հավաքել մտքերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 3039 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES