Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 19
18.05.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր որոշումներ ընդունելու հարցում մի շտապեք։ Օրվա սկիզբը դրա համար անհաջող է։ Հակված կլինեք վստահել նրան, ով դրան արժանի չէ։ Ցանկալին իրականության տեղ կընդունեք։ Նոր գաղափարներ կունենաք, որոնք ձեզ շատ լավը կթվան ու բոլոր նկատողություններին թշնամաբար կարձագանքեք։ Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված կոնֆլիկտները։

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Շրջապատի հետ լեզու գտնելն ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ կլինի։ Չեն բացառվում հաջող զուգադիպություններն ու հաճելի անակնկալները։ Նվերներ կստանաք, որոնց համար շատ ուրախ կլինեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Այս հատվածում փոքրիկ խնդիրներ կառաջանան, բայց դրանք արագ կլուծվեն, ձեր կողմից լուրջ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի։ Չի բացառվում, որ պատասխաններ ստանաք վերջին շրջանում անհանգստացնող հարցերին։

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Այն տարաձայնություններ կբերի։ Վեճերը հաճախ դատարկ բաների պատճառով կծագեն ու ժամանակատար կլինեն։ Իսկ այդ ժամանակը կարող էիք ավելի արդյունավետ օգտագործել։ Կարող եք հիշել հին նախասիրությունների մասին։ Դրանց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն հանգիստ ու բարենպաստ կլինի։ Ժամանակն ուրախ անցկացնելու ու հաճելի մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Օրը հարմար է հին կապերը վերականգնելու ու հարաբերությունները դեպի լավը փոխելու համար։

Ֆինանսական խնդիրներ կարող են ծագել։ Հաճախ դրանք այնքան էլ լուրջ չեն լինի ու ժամանակավոր բնույթ կկրեն։ Բայց որոշ Երկվորյակներ դրանից շատ կհուզվեն, եկամուտների նոր աղբյուր կփնտրեն ու անպայման կգտնեն այն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին զուսպ եղեք։ Հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով, սուր արձագանքել այն ամենին, ինչին ուրիշ անգամ ուշադրություն չէիք դարձնի։ Շատ Խեցգետինների նույնիսկ ամենաանմեղ նկատողությունները վիրավորական կթվան։ Կոնֆլիկտներից ու վեճերից խուսափել կօգնի հումորի զգացումը։

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի։ Այն անակնկալներ, հաջող զուգադիպություններ ու անսպասելի այցեր է խոստանում, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Չի բացառվում, որ հին ծանոթները հետաքրքիր առաջարկներ անեն, որոնցից հրաժարվել չեք ուզենա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը նշանակալի իրադարձություններ չի բերի, բայց հաճելի կանցնի։ Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում անհանգստացնող փոքրիկ խնդիրները, գործերում կարգուկանոն հաստատել։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, անսովոր մարդկանց հետ հանդիպումները։ Բոլորի հետ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա։

Հավանական են հաջող գնումներ, շահավետ գործարքներ։ Լավ գլուխ կհանեք ֆինանսական հարցերից։ Որոշ Առյուծներ կհասկանան, թե որտեղ է պետք լավ շահույթ ստանալու համար գումար ներդնել։ Լավ կանցնեն ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփման համար բարենպաստ օր է։ Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում անցկացվող հանդիպումները։ Կարող եք հյուրեր ընդունել, երեկույթներ կազմակերպել։ Հիանալի ժամանակ կանցկացնեք։ Ինչ-որ հետաքրքիր բան իմանալու, տեղեկատվություն ստանալու շանս կունենաք, որը կօգնի խուսափել սխալներից։

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ, որ դրանք նախապես պլանավորված չեն եղել։ Ձեզ նոր տպավորություններ են սպասվում, որոնք երկար ժամանակ կմնան հուշերում։ Երեկոն հարմար է ընտանեկան խնդիրները քննարկելու համար։ Որոշում կգտնեք, որը բոլորին ձեռնտու կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Այս հատվածում հնարավոր են անսպասելի նորություններ ու անկանխատեսելի իրադարձություններ։ Որոշ Կշեռքներ ստիպված են լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնց հետ լեզու գտնելը բարդ է։ Սովորականից հաճախ կվշտանաք դատարկ բաների պատճառով, հույզերի ազդեցությամբ սխալներ կանեք, որոնց համար հետո կզղջաք։

Աստիճանաբար կմեծանա դրական միտումների ազդեցությունը։ Օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կլինի։ Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի հաճելի նորություններ, ինչպես նաև սիրային անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի սկսվի։ Նրա առաջին կեսը խոստանում է ուրախացնել հաճելի անակնկալներով։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Որոշ Կարիճներ կարևոր խնդիրները լուծելու համար կկարողանան օգտվել իրադարձությունների հաջող ընթացքից։ Եթե ստիպված լինեք զբաղվել բարդ գործերով, արագ գլուխ կհանեք դրանցից։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Գերհոգնածության վտանգ կա, այնպես որ՝ խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից։ Ավելորդություններից նույնպես պետք է խուսափել։ Այսօր դրանք առողջության համար շատ վտանգավոր կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պահպանեք ինքնատիրապետումը։ Այն հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին, երբ տարաձայնությունների ու վեճերի առիթներ շատ կլինեն։ Դժվար կլինի կառուցողական բանակցություններ վարելը, բայց եթե հույզերին տրվեք, կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի։ Չի բացառվում, որ ձեզ հիշեցնեն հին վիրավորանքների ու խնդիրների մասին։ Դա երկար ժամանակով կփչացնի տրամադրությունը։

Զգույշ է պետք լինել ֆինանսական գործերում։ Այսօր հակված կլինեք գումարին թեթևամիտ վերաբերվել, ծախսել դրանք այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չկար։ Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է։ Ճանապարհին սովորականից հաճախ խնդիրներ կառաջանան, մտածած ամեն ինչ չի հաջողվի միանգամից կյանքի կոչել։ Հավատարիմ ընկերներն ու հին ծանոթները պատրաստ կլինեն օգնել ձեզ հաղթահարել դժվարությունները։ Հենց նրանց շնորհիվ ելք կգտնեք բարդ ու ոչ միանշանակ իրավիճակից։ Զգուշություն է պետք գումարին վերաբերող գործերում։ Այստեղ շտապողական որոշումները լուրջ տհաճությունների կհանգեցնեն։

Հնարավոր են անսպասելի այցեր։ Դրանց ամեն անգամ ուրախ չեք լինի։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ մոտ ընդունել ու շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ շփումներից կնախընտրեիք խուսափել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պետք չէ շտապել։ Օրվա սկիզբը բարդ կլինի, հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար համարձակ պլաններ էին կառուցել ու հույս ունեին արագ հաջողության հասնել կարևոր գործում։ Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, որոնք սպասվածից դժվարհաղթահարելի կլինեն։ Ուզածին հասնելը լուրջ ջանքեր է պահանջում։

Մտերիմների հետ տարաձայնությունների պատճառներ հաճախ կառաջանան։ Նույնիսկ նրանց հետ, ովքեր առաջ ձեզ կես խոսքից հասկանում էին, դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը։ Բայց ձեզ կհաջողվի լուրջ սխալներ թույլ չտալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ օր չի լինելու։ Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու լուծել հին խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն ձեր սեփական խնդիրները։ Ձեր օգնության կարիքը կունենան մտերիմները։ Նրանց օգնելու համար կփոխեք պլանները։ Շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել։ Չի բացառվում, որ նոր համախոհներ ձեռք բերեք։ Կարող եք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։

Օրը վատը չէ ֆինանսական հարցերը լուծելու համար։ Այն հարմար է կահույք, կենցաղային տեխնիկա ու տան համար օգտակար իրեր գնելու համար։ Ուղևորությունները հոգնեցուցիչ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2491 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES