Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 18
17.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ուշադիր եղեք։ Եթե այս հատվածում նույնիսկ աննշան սխալներ թույլ տաք, շուտով դա հայտնի կդառնա բոլորին։ Հատկապես կարևոր է չթերանալ աշխատանքի մեջ, քանի որ դա կարող է ազդել հեղինակության վրա։ Աստիճանաբար կմեծանա դրական միտումների ազդեցությունը։ Օրվա երկրորդ կեսն առաջինից լավը կլինի։

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։ Ծառայողական սիրավեպի հեռանկարները լավը կլինեն։ Երեկոն խոստանում է ուրախացնել անակնկալներով ու լավ նորություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հատկապես օրվա առաջին կեսին բարդ կլինի չվիճելը։ Ձեզ ավելի շատ կքննադատեն։ Շատ նկատողությունների հումորով կմոտենաք, և դա կօգնի հարթել սուր անկյունները։ Ամենատպավորվող Ցուլերը չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նրանք սովորականից հաճախ ցավալի սխալներ կանեն։

Պետք չէ շտապել գնումներ ու ներդրումներ անելիս։ Երկուսն էլ անհաջող կլինեն, եթե ինչպես հարկն է չկշռադատեք։ Օրվա երկրորդ կեսին մարդաշատ միջոցառումների մի մասնակցեք։ Նման վայրերում ձեզ անհարմար կզգաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է։ Այն հաճելի իրադարձություններ ու դրական հույզեր է խոստանում։ Նոր ու հետաքրքիր խնդիրներ կունենաք։ Դրանք լուծելով շատ բան կսովորեք, կիմանաք այն, ինչի մասին առաջ նույնիսկ չէիք կռահում։ Օգտակար կլինի համախոհների հետ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելը։ Չի բացառվում՝ ձեզ հուշեն, թե ինչ է պետք անել։ Կարող եք խոշոր գործարքներ կնքել։ Գումարին վերաբերող գործերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի։

Մտերիմների մասին հոգ տանելու, հին ընտանեկան խնդիրները լուծելու, հաշտվելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Զգույշ է պետք լինել։ Շտապելն այսօր անթույլատրելի է։ Այն կյանքի շատ բնագավառներում տհաճությունների կհանգեցնի։ Աշխատավայրում կարևոր է մանրուքներին ուշադիր լինելը։ Դրանք հետո կարևոր դեր են խաղալու ձեր կյանքում։ Գործնական ուղևորությունները լարված, բայց հաջող կանցնեն, եթե հաստատակամ լինեք, չնահանջեք առաջին դժվարությունների առաջ։

Ցանկալի չէ խառնել գործնական ու անձնական հարաբերությունները։ Թույլ մի տվեք, որ անձնական համակրանքն ու հակակրանքն ազդի աշխատանքին ու բիզնեսին վերաբերող որոշումների վրա։ Երեկոն կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հետաքրքիր, խոստումնալից օր է սպասվում։ Գործնական ոլորտում նոր հեռանկարներ են սպասվում։ Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը։ Որոշ Առյուծներ կարող են բարձրանալ կարիերայի սանդուղքներով կամ ցույց տալ, որ ունակ են բարձր պաշտոն զբաղեցնել։ Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները ազդեցիկ անձանց, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Բարենպաստ օր է ուսման, ինչպես նաև ստեղծագործելու համար։ Ձեզ դուր կգա ոչ ստանդարտ խնդիրներ լուծելն ու հետաքրքիր հարցերին պատասխաններ ստանալը։ Հաճելի կլինեն ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հաջող օր է սպասվում։ Հնարավոր են անսպասելի իրադարձություններ։ Սկզբում կլարվեք, քանի որ ստիպված եք լինելու փոխել պլանները, բայց շուտով կհասկանաք, թե ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից։ Հնարավոր են օգտակար ծանոթություններ։ Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, նույնիսկ քննադատներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով։

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր պատրաստ են փորձարկումների, չեն վախենում խախտել ավանդույթները։ Հնարավորություն կունենաք արժանի կիրառում գտնել ձեր տաղանդներին, զբաղվել գործով, որը ձեր առջև նոր հեռանկարներ կբացի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կապերին ընտրողաբար մոտեցեք։ Ցավոք, այսօր հակված կլինեք վստահել մարդկանց, ովքեր դրան արժանի չեն։ Ինքներդ ձեզ թակարդը կգցեք։ Զգուշացեք, եթե ձեզ մեծ խոստումներն են տալիս կամ խիստ հետաքրքրվում են այն գործով, որով զբաղվում եք։ Եթե օգնության կարիք ունեք, դիմեք միայն ամենամտերիմներին։ Իսկ գաղտնիքները ընդհանրապես պետք չէ ոչ ոքի հայտնել։

Ֆինանսական գործերում զգուշություն է պետք։ Ցանկացած գնում կատարելուց կամ գործարք կնքելուց առաջ համոզվեք, որ ձեզ առաջարկվող պայմանները իսկապես շահավետ են։ Ցավոք, գումարին վերաբերող գործերում ինտուիցիան հուսախաբ կանի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգստությունից խուսափել չի ստացվի։ Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները։ Սովորականից հաճախ ձեր գործերին կխառնվեն շրջապատողները։ Երբեմն կկարողանաք օգուտ քաղել դրանից, բայց տհաճ պահերն էլ չեն բացառվում։ Շատ կարևոր է ինքնատիրապետումը պահպանելը։ Հույզերի ազդեցությամբ սխալներ կանեք։

Հնարավորություն կունենաք ինչ-որ կարևոր բան իմանալ, որը մրցակիցների հանդեպ առավելություն կտա ձեզ։ Օրվա երկրորդ կեսին մտերիմներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնված ընկերոջը ձեռք մեկնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը ուժեղ ապրումներ ու վառ հույզեր կբերի։ Հաճախ դրանք կստիպեն չմտածված քայլեր անել, ասել ու անել այն, ինչի մասին ստիպված կլինեք զղջալ։ Խուսափեք ռիսկից, ձեզ վրա պարտականություններ մի վերցրեք, որոնք կատարելը դժվար կլինի։ Չեն բացառվում տարաձայնությունները աշխատանքի վայրում։ Ղեկավարության ու գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի։

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Մի շտապեք ծախսել ստացածը։ Խնայող եղեք։ Շուտով գումարը պետք կգա ինչ-որ կարևոր բանի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հագեցած օր է սպասվում։ Շատ բան պետք է հասցնեք, ամեն րոպեն հաշվի մեջ կլինի։ Աշխատավայրում հազիվ թե կարողանաք խուսափել վեճերից։ Կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը, բայց դրա վրա ժամանակ շատ կծախսեք։ Չեն բացառվում տարաձայնությունները նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում։

Մի ծուլացեք, մի տրվեք գործերը ու տհաճ հանդիպումները հետաձգելու գայթակղությանը։ Լուրջ մոտեցումը կօգնի արագ գլուխ հանել դրանցից։ Ժամանակ կունենաք հանգստի ու մտերիմների հետ շփման համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Հուզական, բռնկուն կլինեք, ավելի մեծ ուշադրություն կդարձնեք սեփական ապրումներին, քան շուրջը տեղի ունեցող ամեն ինչին։ Աչքից ինչ-որ կարևոր բան բաց թողնելու, այնպիսի որոշում ընդունելու վտանգ կա, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Փոքրիկ տհաճությունների պատճառով ավելի շատ կվշտանաք, քան դրանք արժանի են։

Շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը։ Նրանք կփորձեն օգնել բոլոր հարցերում։ Երեկոյան ցանկալի չէ այցելել բազմամարդ միջոցառումներին։ Ավելի լավ է ժամանակն անցկացնել տանը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դժվարությունները չեն բացառվում։ Գերակշիռ կլինի դրական միտումների ազդեցությունը։ Օրը շատ հաջող կդասավորվի։ Ոգևորությամբ կստանձնեք նոր ու նույնիսկ ամենաբարդ գործերը։ Արագ աջակցություն հազիվ թե ստանաք, ամենալուրջ խնդիրները պետք է ինքնուրույն լուծեք։ Դրանցից լավ ու առանց մեծ դժվարության գլուխ կհանեք։

Ֆինանսական հարցերում զգույշ եղեք։ Ձեզ ոչ մեծ գնումներ կարող եք թույլ տալ, իսկ խոշոր գնումներ անելը ցանկալի չէ։ Հետ կանգնեք արկածախնդրություններին մասնակցությունից, գործարքներ մի կնքեք նրանց հետ, ում լավ չեք ճանաչում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2122 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES