Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 17
16.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ հարմար է ազդեցիկ անձանց շրջանում համախոհներ փնտրելու համար։ Նրանց շնորհիվ կհասնեք վաղեմի երազանքներին։ Հնարավոր է նշանակալի առաջընթաց ձեզ համար կարևոր գործերում։ Չի բացառվում, որ սովորականից շատ ստիպված լինեք աշխատել, ուսման ու մասնագիտական խնդիրները լուծելու համար հրաժարվել զվարճանքներից։

Բոլոր կարևոր հարցերը պետք է քննարկել օրվա սկզբին։ Երեկոյան նյարդային կլինեք, սուր կարձագանքեք նույնիսկ ամենաանմեղ նկատողություններին։ Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, բայց դա ձեր շնորհիվ չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի։ Այսօր շատ բաներ ձեզ ավելի կարևոր ու հետաքրքիր կթվան, քան աշխատանքային խնդիրները։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները։ Շատ ուրախ կլինեք շփվել նրանց հետ։ Չեն բացառվում առաջարկները, որոնք շատ գրավիչ կթվան։ Բոլոր դեպքերում մի շտապեք համաձայնվել, սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք, համոզվեք, որ ճիշտ եք գնահատել իրավիճակն ու ձեր հնարավորությունները։

Օրվա երկրորդ կեսն առաջինից լավը կլինի հատկապես նրանց համար, ովքեր ուզում են զբաղվել երևակայություն, ստեղծագործ մոտեցում ու հնարամտություն պահանջող աշխատանքով։ Մի վախեցեք փորձարկումներ անել։ Դա ձեզ մոտ շատ լավ կստացվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով ու մեծ նշանակություն տալ այն ամենին, ինչ ուրիշ ժամանակ չէիք նկատի։ Այս հատվածում լավ է կարևոր որոշումներ չընդունել, հատկապես եթե դրանք կարիերային են վերաբերում։ Այստեղ շատ կարևոր է ցանկալին իրականության տեղ չընդունել։

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի ու գործնական կապերի համար։ Բայց անձնական հարաբերությունների տեսանկյունից այն բավականին բարդ կլինի։ Այս հատվածում սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրներն ու վիրավորանքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր լարված կլինեք, դժվարությամբ հանգստություն կպահպանեք։ Հաճախ տրամադրությունը կփչանա դատարկ բաների պատճառով, կվշտանաք ու կչարանաք այն ամենի վրա, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Հավանական են տարաձայնություններ գործընկերների, համախոհների հետ։ Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի։

Այսօր լավ է խոստումներ չտալ։ Դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան թվում է։ Չեն բացառվում ֆինանսական կորուստներն ու անհաջող գնումները։ Պետկազմակերպությունների հետ կապված ցանկացած հարցի լուծում կարող է ձգձգվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը լարված կլինի։ Շատ բան այս հատվածում սպասվածի նման չի ընթանա։ Ստիպված եք լինելու հրաժարվել հին պլաններից ու հարմարվել նոր պայմաններին։ Գործնական հանդիպումները չեն արդարացնի ձեր հույսերը, նույնիսկ եթե փորձեք դրանք կառուցողական անցկացնել։ Հնարավոր են անսպասելի ծախսեր։

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կլինի։ Այս շրջանը հարմար է կարևոր խնդիրները լուծելու համար։ Հավանական են հաճելի հանդիպումներ։ Չեն հիասթափեցնի ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աշխատեք լավ տրամադրություն պահպանել։ Եթե այս հատվածում տխրեք, հետո ձեզ համար ավելի դժվար է լինելու։ Ցանկալի չէ գնումներ անել կամ կապվել ֆինանսական պարտավորություններով։ Մեծ է հավանականությունը, որ հետո կզղջաք դրա համար։ Հնարավոր են դժվարություններ պետկազմակերպությունների հետ փոխհարաբերվելիս։

Օրվա երկրորդ կեսը հարմար է համագործակցելու, համատեղ նախագծերին մասնակցելու տեսանկյունից։ Այս հատվածը բարենպաստ է նաև մտերիմների հետ շփվելու համար։ Հնարավորություն կունենաք խոսել իսկապես կարևորի մասին, վերջ տալ երկար ժամանակ ձգվող տարաձայնություններին ու վեճերին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Այս հատվածը հարմար է աշխատանքի ու ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար։ Չեն բացառվում դրամական մուտքերն ու շահավետ գործարքները։ Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում կարճ ժամանակամիջոցում կբարձրանաք մասնագիտական սանդուղքով կամ կմեծացնեք եկամուտները։

Օրվա երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն տնային գործերը։ Չի բացառվում, որ կենցաղային խնդիրները լուծելը սպասվածից բարդ լինի։ Օգնության կարիք կունենաք։ Այդ հարցով դիմեք նրանց, ում լավ եք ճանաչում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօրվա համար մեծ պլաններ մի կառուցեք, կենտրոնացեք ընթացիկ խնդիրների լուծման վրա։ Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, որոնք հաճախ կապված կլինեն աշխատանքի կամ ֆինանսական հարցերի հետ։ Կգերագնահատեք ձեր ուժերը, չափից դուրս ինքնավստահ կլինեք։ Ավելի իրատես լինելը կօգնի խուսափել հիասթափություններից, զուր հույսերից ու սխալներից։

Լավ հանգստանալու, ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն կունենաք։ Ուղևորությունները վատ չեն ընթանա, եթե դրանք կատարեք պայմանները փոխելու, հանգստանալու նպատակով։ Հնարավոր են ոչ մեծ նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կշտապեք ու հենց դա կստիպի ձեզ սխալներ անել։ Ճիշտ որոշումներ ընդունելը ավելի հեշտ կլինի, եթե համբերությամբ զինվեք, չփորձեք անհապաղ կյանքի կոչել մտածածը։ Հավանական են տարաձայնություններ համախոհների հետ։ Եթե զիջումների չգնաք, բանը կարող է ավարտվել վեճով ու հարաբերություններին վերջ տալով։

Կարող եք վերադառնալ հին պլաններին, գաղափարներին, որոնք չէր հաջողվել իրագործել։ Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել սկսած գործը։ Բայց հաջողությունն արագ չի գա։ Համառության, որոշ դեպքերում էլ ընկերների օգնության կարիքը կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բարենպաստ ու արդյունավետ օր է սպասվում։ Այն հնարավորություն կտա լուծել հին խնդիրները, պատասխաններ գտնել վերջին շրջանում անհանգստացնող հարցերին։ Վճռական տրամադրված կլինեք, չեք նահանջի, քանի դեռ չեք հասել ուզածին։ Նման մոտեցման շնորհիվ շատ բանի կհասնեք։ Հնարավորություն կունենաք գլուխ հանել ոչ միայն սեփական գործերից, այլ նաև օգնել շրջապատին։

Օրը հարմար է ծանոթությունների համար։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանց վրա ուժեղ տպավորություն կթողնեք։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ, բայց բարենպաստ օր է։ Դրական միտումները կգերակշռեն, շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք։ Ճանապարհին դժվարություններ կծագեն, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից կամ դեմ գնալ սեփական սկզբունքներին։ Դժվար չի լինի համախոհներ գտնել, ձեր գաղափարներով հետաքրքրել հին ու նոր ծանոթներին։

Օրը հարմար է անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար։ Կարող եք զբաղվել վերանորոգում սկսելու կամ տեղափոխվելու նախապատրաստական աշխատանքներով։ Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները։ Դրանց պատճառով ստիպված կլինեք հետաձգել պլանավորած հանդիպումները, իսկ դա կվշտացնի ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք չէ շտապել։ Առավոտը բարդ կլինի։ Տհաճ պահերից խուսափել չի ստացվի, բայց եթե զգույշ գործեք, լուրջ խնդիրների չեք բախվի։ Այս հատվածում խոստումներ մի տվեք, հատկապես եթե դրանք գումարին կամ կարևոր փաստաթղթերին են վերաբերում։ Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կմեծանա։

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի։ Հաջողության կհասնեք ձեզ համար կարևոր գործում։ Այս ժամանակը հարմար է հին կապերը վերականգնելու ու հաշտվելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2353 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES