Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 16
15.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է կարևոր պլաններ կազմելու համար։ Կհասկանաք, թե որ հարցերում եք սխալվել, ինչու առաջ չէր հաջողվում հասնել դրված նպատակներին։ Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել կամ փորձ ձեռք բերել, որը շատ շուտով պետք կգա։ Շատ բաների հանդեպ կփոխեք վերաբերմունքը, հրաժեշտ կտաք մոլորություններին։

Հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք։ Այն կարող է կապված լինել ձեր աշխատանքի կամ այն գործի հետ, որի հետ մեծ հույսեր եք կապում։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի այցեր։ Ուրախ կլինեք հյուրեր ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գործնական շփման ու այն մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց հետ ընդհանուր մասնագիտական հետաքրքրություններն են կապում։ Հնարավորություն կունենաք պայմանավորվել համագործակցության մասին, սկսել բոլորի համար օգտակար նախագծի վրա աշխատանքը։ Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, նույնիսկ քննադատներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով։

Աշխատավայրում չեն բացառվում սիրային տարվածությունները։ Օրը շատ հարմար է հարաբերություններ սկսելու համար։ Դրանք ներդաշնակ կզարգանան, հաճելի պահեր կպարգևեն։ Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է։ Շատ գործերից գլուխ հանելը սպասվածից հեշտ կլինի։ Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հաջող ավարտին հասցնել այն նախագծի վրա աշխատանքը, որի վրա վերջին շրջանում մեծ ուժեր էիք ծախսել։ Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, կլսեն ձեր կարծիքը։

Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական ու անձնական կապերը, դեպի լավը փոխել ձեզ համար թանկ հարաբերությունները։ Այսօր մտերիմների հետ կարող եք լրիվ անկեղծ լինել։ Նրանք կհասկանան ձեզ ու կփորձեն աջակցել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ, բայց բարենպաստ օր է։ Ամեն ինչ չէ, որ հեշտ կտրվի, բայց համառ կլինեք, կփորձեք հասնել ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմաններն ամենալավ ձևով չդասավորվեն։ Շատ բան սովորելու հնարավորություն կունենաք։ Տեղեկատվություն կստանաք, որը շուտով կօգնի ճիշտ որոշում ընդունել, խուսափել սխալներից, որոնք ձեզ վրա թանկ կարժենային։

Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները անցյալում թողնելու համար։ Այսօր ծնված գաղափարները հասարակ ու արդյունավետ կլինեն։ Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք, ինչը շատ կուրախացնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Էներգիայի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ շատ բանի կարող եք հասնել։ Հնարավոր կդառնա հին կոնֆլիկտների կարգավորումը։ Պետք չէ շտապելով աշխատանքի հետ կապված որոշումներ ընդունել։ Սկզբում պետք է ինչպես հարկն է ուսումնասիրել ու վերլուծել իրավիճակը։ Չի բացառվում, որ ուշադրություն դարձնեք այնպիսի բաների վրա, որոնք առաջ աչքաթող էիք արել։

Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Որոշ Առյուծներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր, որոնք կապված կլինեն կենցաղային հարցերի լուծման հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է աշխատանքի համար։ Լավ գլուխ կհանեք շատ մասնագիտական հարցերից։ Դրանում կօգնեն կենսափորձն ու առողջ բանականությունը։ Շրջապատի խորհուրդների կարիքը չեք ունենա, բայց եթե ինչ-որ մեկը փորձի հուշումներ անել, չեք նյարդայնանա։ Օրվա կեսը հարմար է գործնական բանակցությունների համար։ Այն հնարավորություն կտա քննարկել համագործակցությանը վերաբերող հարցերը։

Օրվա երկրորդ կեսը հիշարժան սիրային ժամադրություններ է խոստանում։ Կուրախացնեն մտերիմների հետ շփումները։ Ընտանեկան վեճերը քիչ հավանական են։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ լավ ու օգտակար բաներ կարող եք անել շրջապատի համար։ Այսօր ունակ կլինեք գտնել ու միավորել համախոհներին, նրանց հետ միասին հասնել դրված նպատակներին։ Հետաքրքիր գործեր, նոր խնդիրներ կունենաք, որոնք մեծ ոգևորությամբ կստանձնեք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ։

Օրը հարմար է հանդիպումների համար; Հեշտությամբ կշահեք մարդկանց համակրանքը, կհետաքրքրեք նրանց ձեր գաղափարներով։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Դրանք ներդաշնակ ու թեթև կզարգանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ նպատակների հասնելը սպասվածից բարդ կլինի։ Ձգձգումները կխանգարեն սկսածն ավարտին հասցնել։ Հավանական են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց հետ միշտ շատ լավ լեզու եք գտել։ Այդ տարաձայնությունները կստիպեն ձեզ հուզվել, կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա։ Բայց լուրջ սխալներ թույլ չեք տա։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա լուծել հանգիստ չտվող հարցը։ Ապագայի պլաններում որոշակիություն կմտնի, և դրանից տրամադրությունը կլավանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող ու արդյունավետ կլինի։ Էներգիայի ներհոսք կզգաք, առանց կասկածների կստանձնեք բարդ գործերն ու դրանցում հաջողությունների կհասնեք։ Սեփական անձի հանդեպ հավատը թույլ կտա հաղթահարել խոչընդոտները։ Համախոհներ ու օգնականներ գտնելը սպասվածից հեշտ կլինի։ Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի առաջարկներ։ Դրանք կարող են վերաբերվել ոչ միայն աշխատանքին, այլ նաև անձնական հարաբերություններին։

Պետք է լուծեք կարևոր ֆինանսական հարցերը։ Չի բացառվում, որ չպլանավորված գնումներ անելու կարիք լինի։ Չնայած նրան, որ շտապելու անհրաժեշտություն կառաջանա, գումարը զուր չեք ծախսի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Տարաձայնությունների ու վեճերի առիթներ շատ կլինեն։ Հիմա հակված չեք լինի զիջումների գնալ, բացի այդ, ամեն անգամ չեք հասկանա, թե կոնկրետ ինչ են ուզում մյուսները։ Հասկանալի է, որ այս ամենը չի նպաստի հաճելի շփմանը։ Բայց բաց կոնֆլիկտից բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել, և ժամանակի հետ հարաբերությունները կհարթվեն։

Հնարավոր են թյուրիմացություններ աշխատանքի վայրում։ Ձեր որոշումները ճիշտ չեն լինի։ Կարևոր է ժամանակին նկատել սխալներն ու հնարավորինս արագ ուղղել դրանք։ Հավանական են չպլանավորված ծախսեր։ Շտապելով արված գնումները հաջող չեն լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործերը մի հետաձգեք։ Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի առավոտյան։ Հետո ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, տհաճ անակնկալներ կլինեն։ Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, ովքեր առաջ օգնել են ձեզ, աջակցել են ձեր գաղափարներին։

Չեն բացառվում փոքրիկ ֆինանսական կորուստները, անհաջող գնումները։ Մի շտապեք գումարը ներդնել բիզնես-նախագծերի մեջ, նույնիսկ եթե դրանք ձեզ եկամտաբեր են թվում։ Ցանկալի չէ բարդ տեխնիկա գնել՝ հատկապես հեռախոսներ ու կապի այլ միջոցներ։ Դրանք արագ շարքից դուրս կգան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի։ Օրը լարված կլինի։ Սուր կարձագանքեք իրադարձություններին, հաճախ կտրվեք պրովոկացիաներին։ Ծանոթություններին ընտրողաբար մոտեցեք։ Մի շտապեք դատել այն մարդկանց մասին, որոնց առաջին անգամ եք տեսնում։ Այստեղ մեծ է սխալ անելու վտանգը, որը թանկ կարժենա։

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Հնարավորություն կունենաք զբաղվել այն գործերով, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում, ինչպես նաև իրագործել հին գաղափարները։ Հնարավոր են անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1728 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES