Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 15
14.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դատարկ բաների պատճառով հաճախ կվշտանաք, բայց ապրումները ժամանակավոր կլինեն, և լավ տրամադրությունը շուտով կվերադառնա։ Դժվար չի լինի շրջապատի հետ տարաձայնություններից խուսափելը, կհաջողվի հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք։ Չի բացառվում, որ օրվա մեծ մասը նվիրեք ուրիշների խնդիրները լուծելուն։ Բայց դա ձեզ չի խանգարի գլուխ հանել սեփական գործերից։

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում։ Հարմար ժամանակ է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերների ու մտերիմների հետ շփումների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վառ ու հիշարժան օր է։ Նոր հեռանկարներ կբացվեն։ Աշխատեք բաց չթողնել վճռական գործելու ձեր շանսը։ Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ մեծացնել եկամուտները։ Ձեր ձեռքբերումներն ու հաղթանակները աննկատ չեն մնա, շատ հաճոյախոսություններ կլսեք։

Լավ կանցնեն ուղևորությունները։ Կարևոր չէ, թե ինչի համար եք ճամփա գնում՝ աշխատանքային հարցերը լուծելու, թե անձնական գործերով։ Երկու դեպքում էլ լավ ժամանակ կանցկացնեք ու կհասնեք ձեր ուզածին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած օր է։ Նոր խնդիրներ կծագեն։ Դրանց լուծման վրա կենտրոնանալու համար ստիպված եք լինելու փոխել պլանները։ Բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Եղած գործնական հարաբերություններն ամրապնդելու ու նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք։

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն։ Մի շտապեցրեք իրադարձությունները։ Եթե թույլ տաք, որ դրանք իրենց հունով զարգանան, դրական հույզերի պակաս չեք ունենա։ Զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին։ Այս հատվածում չի բացառվում փոքր, բայց տհաճ վնասվածք ստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վճռական տրամադրված կլինեք, կփորձեք չհետաձգել մտահղացման իրագործումը։ Ձգձգումներ կարող են առաջանալ, և դրանք ձեզ այսօր շատ կնյարդայնացնեն։ Դանդաղկոտ ու չկազմակերպված մարդկանց հետ շփվելիս դժվար կլինի հույզերը կառավարելը։ Կթվա, թե նրանք ձեզ բարկացնելու համար հատուկ են ժամանակ սպանում։

Սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստն այսօր օգտակար կլինեն։ Դրանց շնորհիվ ձեզ ավելի առույգ կզգաք, ավելի լավատես կդառնաք; Կուրախացնեն կարճատև ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է։ Այսօր միայն աշխատանքի մասին չեք մտածի, հաճախ կշեղվեք, բայց նույնիսկ դա չի խանգարի հիանալի գլուխ հանել գործերից։ Հաջող կլուծվեն հին գործնական հարցերը։ Չեն բացառվում համագործակցությանը վերաբերող արդյունավետ բանակցությունները։ Հարմար օր է սովորելու կամ պարզապես պիտանի տեղեկատվություն քաղելու համար։

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Այսօր կնքած գործարքները եկամուտ կբերեն։ Հնարավոր են անսպասելի նվերներ ու անակնկալներ։ Օրվա երկրորդ կեսը անցկացրեք մտերիմ մարդկանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ժամանակը կաշխատեք զուր չվատնել և ճիշտ կվարվեք։ Օրը բարենպաստ է, շատ բանի հասնելու շանս կա։ Պարտադիր չէ ինքնուրույն գործել։ Կարող եք համախմբել համախոհներին, նրանց հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Առաջատարի հատկությունները դրսևորելու շանս կա։ Ցույց կտաք, որ ունակ եք կազմակերպել ու ոգեշնչել մյուսներին։

Հարմար օր է աշխատանքում ու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար։ Ձեր բոլոր գաղափարները աջակցություն կստանան։ Կարող եք ոչ մեծ գնումներ անել։ Դրանք հաջող կլինեն։ Խոշոր գնումներից հրաժարվեք, եթե դրանք նախապես չեք պլանավորել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ ու լարված կանցնի։ Այսօր պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները լուծելով։ Դա հոգնեցուցիչ կլինի, բայց հազիվ թե կարողանաք մերժել նրանց, ովքեր կդիմեն խնդրանքով։ Չի բացառվում, որ հենց դուք կարողանաք կարգավորել կոնֆլիկտները, օգնել մարդկանց, ովքեր վերջին շրջանում իրար հետ լեզու չէին գտնում։

Խուսափեք գերհոգնածությունից։ Այսօր այն հատկապես վատ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա, խրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործնական տրամադրվելը հեշտ չի լինի։ Ուրախ կլինեք շփվել ընկերների հետ, գործընկերների հետ զրուցել ինչ-որ հետաքրքիր բանի մասին։ Աշխատանքը հոգնեցուցիչ ու միապաղաղ կթվա, հաճախ գործերն առանց ոգևորության կստանձնեք։ Այս ամենը սխալների, անհաջող որոշումների կհանգեցնի, որոնք էլ կխանգարեն ժամանակին գլուխ հանել բոլոր խնդիրներից։ Եթե ավելի լուրջ ու աշխատասեր լինեք, հաջողության կհասնեք։

Հոգ տարեք ձեր հեղինակության մասին ու բամբասանքների առիթ մի տվեք։ Ամենալավ օրը չէ ավանդույթները ու հասարակական նորմերը խախտելու համար»

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կլինի։ Ձեր առջև բարձր նպատակներ կդնեք, չեք նահանջի, եթե ճանապարհին դժվարություններ առաջանան, սպասվածից շատ բանի կհասնեք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, բայց դա չի խանգարի հիանալի արդյունքների հասնել։ Օրը շահավետ գործարքներ ու հաջող գնումներ է խոստանում։

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ շփման մեջ։ Նույնիսկ եթե ամեն ինչի մասին չհաջողվի պայմանավորվել, վեճեր չեն լինի ու կփորձեք փոխզիջման հասնել։ Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենաարդյունավետ օրը չէ։ Հազիվ թե կարողանաք կարևոր հաղթանակներ տոնել, գործերում նշանակալի առաջընթացի հասնել։ Բայց հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել ընթացիկ հարցերը։ Մտերիմների հետ արժե քննարկել ապագայի պլանները։ Չի բացառվում, որ ձեզ հուշեն՝ ինչպես է պետք գործել։ Բայց մտածածը կյանքի կոչել միանգամից չի հաջողվի։ Այնպես որ՝ համբերությամբ զինվեք։

Լուրջ կենցաղային խնդիրներ չեն ծագի։ Կարող եք տան համար իրեր գնել, վերանորոգում սկսել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե լուրջ տհաճություններ բերի, բայց անհանգիստ կանցնի։ Հավանական են անհարմար իրավիճակներ, տարաձայնություններ, որոնց վերջ տալը հեշտ չի լինի։ Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը։ Հենց դրա շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, պրովոկացիաներին չեք տրվի ու նպատակին հասնելու ճիշտ ուղի կգտնեք։

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն։ Կկարողանաք իրեր գնել, որոնք վաղուց են դուր գալիս ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շփման համար բարենպաստ օր է։ Շատ օգտակար կլինի ընկերների ու մյուս մտերիմների հետ մտահղացումներն ու պլանները քննարկելը։ Նոր գաղափարներ կունենաք։ Դրանք հաճախ պրակտիկ բնույթ կկրեն, կօգնեն արագ գլուխ հանել աշխատանքից կամ ընթացիկ խնդիրներից։

Հավանական են գործնական ուղևորություններ։ Դրանք ժամանակատար չեն լինի, հանգիստ ու արդյունավետ կանցնեն։ Ճանապարհին ծանոթություններ կհաստատեք։ Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց, որոնց հետ հաճույքով կշփվեք։ Երեկոն հարմար է ստեղծագործելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2108 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES