Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 14
13.05.2018, 21:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է: Ամենայն հավանականությամբ կիրագործեք այն, ինչ մտածել եք: Ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա և բոլոր դժվարություններից գլուխ կհանեք: Աշխատանքի հետ կապված շտապողական որոշումներ մի ընդունեք: Առաջարկը, որը հիմա գրավիչ է թվում, շուտով կկորցնի իր հմայքն ու կհիասթափեցնի: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ կշռադատելու համար:

Հարմար օր է անձնական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեր զգացմունքներից գլուխ հանելուց հետո դրանցով կկիսվեք շրջապատի հետ, այնպիսի մոտեցում կգտնեք, որը ոչ ոքի վիրավորական չի թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հանգիստ կանցնի: Լուրջ ինչ-որ բանի համար անհանգստանալու, շտապ որոշումներ ընդունելու ու ուրիշների գործերով զբաղվելու անհրաժեշտություն չի լինի: Կարող եք կենտրոնանալ ձեզ համար շատ կարևոր խնդիրների վրա: Որոշ Ցուլերի համար հաճելի կլինի վերադառնալ հին նախագծերին: Դրանց վրա մեծ ջանասիրությամբ կաշխատեն ու հիանալի արդյունքների կհասնեն:

Լավ կհասկանաք մարդկանց: Դա կօգնի ոչ միայն ընդհանուր լեզու գտնել, այլ նաև հասկանալ՝ ում կարելի է վստահել և ումից է պետք հեռու մնալ: Չեք շտապի կապվել պարտավորություններով և ճիշտ կվարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատանքի վրա կենտրոնանալը հեշտ չի լինելու: Եթե հնարավորություն ունեք հետաձգել գործերն ու մի քիչ հանգստանալ, հենց այդպես էլ վարվեք: Իսկ եթե ոչ, գոնե շատ մի ծանրաբեռնվեք: Ուժերն ու հնարավորություններն անսահմանափակ չեն լինի, այնպես որ՝ լավ է զբաղվել ամենակարևորով: Մնացած հարցերում հույս դրեք ընկերների ու համախոհների վրա:

Ամենալավ օրը չէ պետկազմակերպություններ այցելելու համար: Հնարավոր է՝ այն լրիվ անիմաստ չլինի, բայց այն արդյունքին, որի հույսն ունեիք, չեք հասնի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Միանգամից չի հաջողվի հասկանալ, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ: Անընդհատ մի բանից մյուս անցնելով՝ հաճախ սխալներ կանեք: Բացի այդ, կշեղեն շրջապատի մարդիկ: Այսօր նրանց համար հետաքրքիր կլինի ձեզ հետ քննարկումներ անցկացնելը: Բայց ժամանակի հետ իրավիճակը կփոխվի և գործնական տեսանկյունից ավելի բարենպաստ շրջան կգա:

Շատ արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Սպասվածից շատ բան կհասցնեք անել: Ֆիզիկական աշխատանքն այս ժամանակ հոգնեցուցիչ չի թվա, սպորտով զբաղվելն էլ կբարձրացնի տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հագեցած ու բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Լավ գլուխ կհանեք դրանից, միաժամանակ շատ բան կսովորեք: Համատեղ նախագծերին վերաբերող գործնական բանակցությունները հետաձգեք մինչև օրվա երկրորդ կես: Այդ հատվածում շրջապատի հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի: Նրանց գաղափարներն էլ կկարողանաք ըստ արժանվույն գնահատել:

Հնարավոր են դրամական մուտքեր: Բայց մի շտապեք ծախսել ստացածը: Զուր ծախսերի ու անհաջող գնումների հավանականությունը շատ մեծ է: Երեկոյան օգտակար կլինի մտերիմներին ուշադրություն հատկացնելն ու ընտանեկան գործերը քննարկելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաճելի ու հագեցած կլինի: Լավ գաղափարները կարծես հատուկ օդում կսավառնեն ու կսպասեն, որ դուք բռնեք դրանք: Կհաջողվի օգուտ քաղել ուրիշների երևակայության պտուղներից և շատ գործերում հաջողության կհասնեք մարդկանցից լավ գլուխ հանելու շնորհիվ:

Կարող եք ուղևորությունների մեկնել: Դրանք հաջող ու հետաքրքիր կանցնեն: Որոշ Կույսեր ճանապարհին կծանոթանան անսովոր մարդկանց հետ կամ կհանդիպեն նրան, ում հետ ժամանակին լավ հարաբերությունների մեջ էին: Հին ընկերները օգնության խնդրանքով կդիմեն: Աշխատեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին գործնական բանակցություններ ու կարևոր հանդիպումներ մի պլանավորեք: Այս հատվածում ցանկացած լուրջ հարցի քննարկում կարող է ավարտվել կոնֆլիկտով և շուտով ընկերների փոխարեն թշնամիներ ձեռք կբերեք: Չեն բացառվում ֆինանսական կորուստները: Գործարքների ու խոշոր գնումների հարցում մի շտապեք:

Լրիվ այլ բնույթ կկրի օրվա երկրորդ կեսը: Այս հատվածում շատ բան լավ կստացվի: Չի բացառվում, որ հին ծանոթները կարևոր գործում իրենց օգնությունն առաջարկեն: Նրանց շնորհիվ արագ հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այնքան վստահ կլինեք հաղթանակի վրա, որ շատ բան չեք նկատի: Չափից դուրս մեծ լավատեսությունն այսօր վտանգավոր կլինի: Այն ձեզ չմտածված արարքների կմղի, կստիպի լուրջ սխալներ անել: Աշխատեք ավելի հաճախ դիմել սեփական փորձին: Այսօր տեղի ունեցող շատ բան կհիշեցնի անցյալը:

Կարևոր կլինի գործերի հանդեպ լուրջ վերաբերմունքը: Դա վերաբերում է նույնիսկ ամենաննշան, հասարակ ու լավ ծանոթ գործերին: Ուշադիր եղեք այն մարդկանց հանդեպ, ովքեր օգնում են ձեզ: Շրջապատողները սովորականից հաճախ ձեր աջակցության կարիքը կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին բարեհամբույր լինելը հեշտ չի ստացվի: Այս հատվածում սովորականից հաճախ եք ստիպված լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնք տրամադիր չեն շփումների: Աշխատանքային ցանկացած հարցի քննարկում իսկական մենամարտի կվերածվի: Բայց հաղթող դուրս գալու շանսերը մեծ են:

Ավելի ուշ շփման համար բարենպաստ շրջան կգա: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, իսկ նրանք ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան կառաջարկեն: Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կզգաք, որ շատ բանի եք ունակ և չեք սխալվի: Օրը հարմար է ոչ միայն կարևոր գործերի, այլ նաև խոշոր ձեռնարկների համար: Ձեզ աջակցել ցանկացողները շատ կլինեն: Դժվար կլինի նրանց միջից լավագույններին ընտրելը: Գործնական հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն, և դա հաճելի կլինի ձեզ:

Բարենպաստ օր է խոշոր գնումների համար: Գումարին թեթևամիտ չեք վերաբերվի, կիմանաք, թե ինչի վրա արժե ծախսել այն, իսկ ինչի վրա է պետք խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեք և մեծ հաջողությունների կհասնեք: Գործերը պետք չէ հետաձգել; Ինչքան շուտ ստանձնեք դրանք, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքների հասնել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, վերականգնել հարաբերությունները հին գործընկերների հետ: Բաց մի թողեք այդ հնարավորությունը: Շուտով այն մարդիկ, որոնց հետ արդեն համագործակցել եք, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն, կօգնեն չպլանավորված գնումներ անել կամ հետաքրքիր բան կազմակերպել ձեր ու ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարդ, բայց արդյունավետ կանցնի; Հաջողությունն արագ չի գա, բայց դուք համբերատար ու համառ կլինեք, դրա համար էլ անպայման կհասնեք ուզածին: Հավանական են փոփոխություններ աշխատավայրում: Այստեղ հարկավոր է հնարավորինս արագ արձագանքել իրադարձություններին, հարմարվել պայմաններին: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործերում նախաձեռնող լինելու, ազդեցիկ մարդկանց աջակցությունն ստանալու համար:

Ձեզ մեծաթիվ ծանոթություններ են սպասվում: Մի շտապեք դատապարտել մարդկանց, որոնց այսօր կհանդիպեք: Առաջին տպավորություն սխալ կլինի: Հետո շատ ժամանակ է պահանջվելու հասկանալու համար, թե ում հետ է կապել ձեզ ճակատագիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2274 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES