Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 13
12.05.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վճռական տրամադրված կլինեք և ամենայն հավանականությամբ կհասնեք ուզածին, նույնիսկ եթե պայմաններն ամենալավ ձևով չդասավորվեն։ Շատ օգտակար կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելը։ Անպայման համախոհներ կգտնեք՝ մարդիկ, ովքեր ձեզ նման շատ բանի պատրաստ կլինեն, չեն վախենա դժվարություններից ու վտանգներից։

Չեն բացառվում կոնֆլիկտները։ Երբեմն դրանք ձեր մեղքով կառաջանան։ Հիշեք, որ այսօր պետք չէ մրցակցել, ավելի լավ է համախոհներ փնտրել, այլ ոչ թե թշնամիներ ստեղծել ձեզ համար։ Սեփական ճշմարտացիությունն ապացուցելը հեշտ չի լինի, բայց ավելի ուշ դա ձեզ կհաջողվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփման համար բարենպաստ օր է։ Լավ կանցնեն նույնիսկ չպլանավորված հանդիպումները։ Հավանական են հետաքրքիր ծանոթություններ։ Լավ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, կիմանաք՝ ում հետ արժե գործ ունենալ և ում հետ՝ ոչ։ Կանայք հաճախ կխառնվեն ձեր գործերին։ Նրանք ամենաբարի մտադրություններով կառաջնորդվեն, բայց միշտ չէ, որ նրբանկատ կլինեն։

Մոտ ապագային վերաբերող լավ գաղափարներ կունենաք։ Կհասկանաք, թե ինչով կուզենայիք զբաղվել և ձեր որ ունակությունները պետք է զարգացնեք։ Օգտակար կլինի հին ծանոթների օրինակը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է սկսած գործերն ավարտին հասցնելու համար։ Կարող եք վերադառնալ հին գաղափարներին։ Հիմա դրանք իրագործելու հնարավորություն կունենաք։ Հավանական են անսովոր, զարմանալի զուգադիպություններ։ Դրանք կուրախացնեն ձեզ, հնարավորություն կտան կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխել։

Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար։ Հնարավորություն կունենաք վերականգնել նախկին հարաբերությունները։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն կհուշի՝ արժե արդյոք վերադարձնել անցյալը։ Բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու հնարավորությունը։ Կարող եք չպլանավորված գնումներ անել ու հետաքրքիր վայրերում լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի։ Կարևոր ու պատասխանատու գործերը առավոտվանից մի ստանձնեք։ Սխալներ կանեք կամ շտապելիս ինչ-որ բան աչքաթող կանեք; Բացի այդ, ձեզ հաճախ անտեղի խորհուրդներ կտան, ինչը կնյարդայնացնի։ Բայց ժամանակի հետ տրամադրությունը կլավանա, ավելի քիչ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, շատ բաների ավելի լավատեսորեն կնայեք։

Իրավիճակը ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվի։ Կհաջողվի լուծել հին խնդիրները, որոշակիություն մտցնել ապագայի պլաններում։ Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստացեք։ Այսօր լավ է ոչ մի կարևոր բան չնախաձեռնել։ Հազիվ թե կարողանաք անել այն, ինչ մտածել եք, պատասխաններ գտնել հարցերին։ Մեծ է փակուղու առջև կանգնելու, ժամանակն ու ուժերը զուր ծախսելու վտանգը։ Ցանկալի չէ դիմել օգնության խնդրանքով։ Նույնիսկ եթե ստանաք այդ օգնությունը, ապա այն շահավետ պայմաններով չի լինի։

Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, ոչ մեծ, հաճելի անակնկալներ։ Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին։ Նրանց հետ լավ ժամանակ կանցկացնեք։ Պետք չէ հեռավոր ուղևորությունների մեկնել։ Դրանք հոգնեցուցիչ կլինեն, բացի այդ, ճանապարհին ձգձգումներ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ թեթև օր է սպասվում։ Այն շատ հարմար է ընկերների ու ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար։ Չեն բացառվում անսպասելի հետաքրքիր առաջարկները։ Գործ կգտնեք, որն իսկապես կոգեշնչի ձեզ։ Հնարավորություն կունենաք ինչ-որ բան սովորել կամ թարմացնել եղած գիտելիքները։ Այսօր ստացված ինֆորմացիան շատ շուտով պետք կգա։

Մտածեք աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերի մասին։ Չի բացառվում, որ այսօր նորովի նայեք շատ բաների ու վերջին շրջանում անհանգստացնող իրադարձությունների։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կբարելավեք ֆինանսական վիճակը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանեք։ Հենց այն այսօր պետք կգա հաջողության հասնելու համար։ Սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնի գլուխ հանել շատ բարդ ու խճճված գործերից։ Հազիվ թե ինչ-որ մեկը կանգնի ձեր ճանապարհին, իսկ ահա օգնականներ կհայտնվեն։ Հաճախ լավը կլինեն ծանոթ կանանց խորհուրդները։ Ընկերուհիների հետ անցկացրած ժամանակը կուրախացնի։

Կարող եք հյուրեր ընդունել, անսովոր ընտանեկան միջոցառումներ ու ընտանեկան տոն կազմակերպել։ Ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու շատ ձևեր կգտնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ ու բարենպաստ օր է։ Այն արդյունավետ կլինի ու թույլ կտա վերականգնել ուժերը։ Կարող եք ապագայի պլաններ կառուցել։ Հիմա ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, ինտուիտիվ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել։ Գաղափարներով կիսվեք մտերիմների հետ։ Նրանց աջակցությունը ստանալու շանս կա։
Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները։ Չի բացառվում, որ այսօր վերջապես լուծում գտնեք դրանց։ Խուսափեք զուր ծախսերից։ Չպլանավորված գնումները նույնպես ցանկալի չեն։ Դրանք հազիվ թե հաջող լինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է։ Բոլոր հարցերում կղեկավարվեք առողջ բանականությամբ, պրովոկացիաներին չեք տրվի ու ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել։ Կարող եք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ շփման մեջ բարդ մարդկանց հետ։ Բայց ավելի լավ է ժամանակ անցկացնեք նրանց հետ, ովքեր բարեհամբույր են և ուրախ են տեսնել ձեզ։

Հավանական են հեռվից նորություններ, անսպասելի առաջարկներ ու հրավերներ։ Պայմանները փոխելու, հետաքրքիր ուղևորության մեկնելու շանս կունենաք։ Արկածների համար ուրախ կլինեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան լավ կստացվի։ Երբեմն առանց հաջողության հույս ունենալու գործեր կստանձնեք, բայց, միևնույն է, կհասնեք ձեր ուզածին։ Արժե շփվել հին ծանոթների հետ։ Չի բացառվում, որ ընդհանուր պլաններ ունենաք։ Որոշ Այծեղջյուրներ գրավիչ գործնական առաջարկներ կստանան կամ կմեծացնեն իրենց եկամուտները։

Այսօր լավ է ոչ մի նոր բան չստանձնել։ Արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է և արագ կհասնեք առաջին հաջողություններին։ Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ։ Մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատի հետ համբերատար եղեք։ Եթե նրանք ձեզ կես խոսքից չեն հասկանում, դա չի նշանակում, որ ձեզ փորձում են հատուկ հանել հավասարակշռությունից։ Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը։ Տեղին արված կատակը կհարթի սուր անկյունները։

Չեն բացառվում անսպասելի հանդիպումները հին ծանոթների հետ։ Կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կունենաք, բայց սեփական նորություններով պետք չէ կիսվել։ Եվ ընդհանրապես, ինչքան քիչ պատմեք ձեր գործերի մասին, այնքան լավ։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար։ Պայմանների փոփոխությունն օգուտ կտա ձեզ, կօգնի մոռանալ հոգսերի ու խնդիրների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խուսափեք ուրիշների ու սեփական գաղտնիքները պատմելուց։ Այսօր շփումների հարցում զգույշ եղեք։ Զգոն պետք է լինեք նրանց հետ, ում լավ չեք ճանաչում։ Այդ մարդիկ կփորձեն ձեզ մոլորության մեջ գցել։ Կարևոր որոշումները մինչև ճաշ մի ընդունեք։ Ավելի ուշ սխալվելու հավանականությունը կնվազի։

Տնային գործերն այսօր ձանձրալի ու հոգնեցուցիչ կթվան։ Բայց կարող եք մտերիմների զբաղվել դրանցով։ Այդպես ժամանակն ավելի արագ ու ուրախ կանցնի։ Կենցաղային հարցերի շուրջ վեճեր հազիվ թե առաջանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1547 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES