Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 12
11.05.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփման համար բարենպաստ օր է։ Եթե կարոտել եք հին ծանոթներին, կարող եք հիշեցնել նրանց ձեր մասին։ Դժվար չի լինի նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելը։ Նոր պլաններ կունենաք։ Դրանք մտերիմների հետ արժե ավելի ուշ քննարկել, երբ ավելի վստահ լինեք ու պլաններում որոշակիություն մտցնեք։

Հաջող կլուծվեն ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը, չեն բացառվում անսպասելի աղբյուրներից դրամական մուտքերը։ Եթե որոշեք խանութներով շրջել, շահավետ գնումներ կանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է մտերիմների հետ կարևորի մասին խոսելու համար։ Հիմա կհաջողվի հստակ ու առանց ավելորդ հույզերի ներկայացնել սեփական տեսակետը, ինչպես նաև լսել ու ընդունել ուրիշների կարծիքը։ Չի բացառվում, որ գտնվի այն խնդիրների լուծումը, որոնք վերջին շրջանում վատ էին անդրադառնում հարաբերությունների վրա։

Կարող եք նոր գործեր ստանձնել, բայց պետք չէ շտապել։ Հազիվ թե կարողանաք արագ գլխապտույտ հաջողությունների հասնել։ Ավելի հավանական է, որ ստիպված լինեք երկար ու շատ աշխատել, միաժամանակ նաև նորը սովորել։ Բայց դա հետաքրքիր է լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կհասկանաք, որ պետք է իրատես լինել, բայց միևնույն է կսավառնեք ամպերում։ Շատ ինքնատիպ, բայց ոչ պրակտիկ գաղափարներ կունենաք։ Մի շտապեք կյանքի կոչել դրանք, ժամանակ հատկացրեք մտածելու համար։ Ժամանակ կանցնի ու կհասկանաք, թե ինչպես օգուտ քաղեք ձեր մտահղացումներից։ Պետք չէ զբաղվել կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով։ Խնդիրներ կարող են ծագել փաստաթղթեր լրացնելիս։

Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի։ Հավանական են դրամական մուտքեր, որոնք սպասվածից մեծ կլինեն։ Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։ Դա կհաջողվի նույնիսկ այն Երկվորյակներին, ովքեր առաջ շատ հեռու էին կոմերցիոն գործունեությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ արդյունավետ կանցնի օրվա սկիզբը։ Ձեռքերը ծալած նստել չեք ուզենա, շատ օգտակար բաներ կհասցնեք անել։ Հասարակ, բայց գործնական տեսանկյունից պիտանի գաղափարներ կունենաք։ Դրանք կյանքի կոչելուց հետո կնկատեք, թե ինչքան եք թեթևացրել կյանքը։ Զրույցներ սովորականից շատ կլինեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք շփվել մարդկանց հետ, որոնցից կուզենայիք հեռու մնալ։ Նրանց հետ պայմանավորվելը, սակայն, անսպասելի հեշտ կլինի։

Բարենպաստ օր է ուսման համար։ Հնարավորություն կունենաք շատ օգտակար բաներ իմանալ, արագ կգտնեք ինֆորմացիան կիրառելու տեղն ու ձևը։ Երեկոն անցկացրեք ամենամտերիմ մարդկանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շրջապատի հետ շփվելիս զգույշ եղեք։ Հաճախ կշտապեք եզրակացություններ անելիս, ամեն տեղ թակարդներ կփնտրեք։ Արդյունքում նույնիսկ հին ընկերների ու մյուս մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները կարող են փչանալ կասկածների պատճառով, որոնց համար լուրջ հիմքեր չկան։ Խուսափեք փոքրիկ կենցաղային հարցերի շուրջ վեճերից։ Դրանք այսօր հատկապես տհաճ կլինեն։

Հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշների վրա հույս չեք դնի ու կփորձեք պատասխանատվությունը ձեզ վրա վերցնել։ Օրը հարմար է սպորտով զբաղվելու ու ակտիվ հանգստի համար։ Երկուսն էլ կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործ անել չեք ուզենա, աշխատելիս էլ հաճախ կշեղվեք։ Մի փորձեք պլանավորած ամեն ինչ հասցնել։ Ձեզ մոտ դա չի ստացվելու։ Լավ է գործերի որոշ մասը հետաձգել։ Համատեղ գործողությունների, ընդհանուր պլանների ու համագործակցության հետ կապված ցանկացած զրույց հեշտ չի ստացվի։ Այստեղ հումորի զգացումը կարող է փրկել իրավիճակը։

Ցանկալի չէ պետկազմակերպություններ այցելել։ Շատ ժամանակ կանցկացնեք այդտեղ ու չեք ստանա այն, ինչ պետք է։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը հեշտ չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շրջապատին ձեր գաղափարներով հետաքրքրելը, նոր օգնականներ ու համախոհներ գտնելը հեշտ կլինի։ Բայց հակված կլինեք շատ տարվել երևակայական բաներով։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ավելի իրատես է։ Նրա քննադատական նկատողություններին արժե ականջ դնել։

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, կգտնեք դրանք ի շահ ձեր հետաքրքրությունների կիրառելու ձևը։ Սուր կլինի գործնական հոտառությունը, և դրա շնորհիվ լավ գլուխ կհանեք բարդ ֆինանսական հարցերից։ Որոշ Կշեռքներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բռնկուն ու իմպուլսիվ կլինեք, պրովոկացիաներին հեշտությամբ կտրվեք։ Հասկանալի է, որ կարևոր հարցեր լուծելու համար ամենալավ օրը չէ։ Հույզերի ազդեցությամբ կանեք այն, ինչի համար հետո կզղջաք։ Աշխատեք լավ հարաբերություններ պահպանել շրջապատի հետ, չվիճել ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Նկատողություններ մի արեք, խորհուրդներ մի տվեք ու մի քննադատեք։

Գումարին թեթևամտորեն կմոտենաք, հաճախ դրանք կծախսեք նրա վրա, ինչի կարիքը չկա։ Բայց ձեր ծախսերը աղետալի հետևանքներ չեն ունենա ու բյուջեին մեծ վնաս չեն տա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, հին մրցակիցներին էլ համախոհ կդարձնեք։ Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները։ Վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում; Կարող եք համատեղ պլաններ մշակել։ Գաղափարներ կունենաք, որոնք բոլորի սրտով կլինեն։ Շատ հաճելի կացնեն կանանց հետ հանդիպումները։ Խոսքը հատկապես հին ընկերուհիների մասին է, ովքեր կուրախացնեն հաճելի անակնկալներով։

Կաշխատեք կատարել տված խոստումները ու ոչ ոքի հուսախաբ չանել։ Շրջապատն անպայման կգնահատի դա ու կփորձի նույնկերպ պատասխանել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ արդյունավետ ու հաջող օր է սպասվում։ Հատկապես լավ կանցնի նրա առաջին կեսը։ Այն շատ հարմար է կարևոր հանդիպումների ու այն հարցերի քննարկման համար, որոնց մեծ նշանակություն եք տալիս։ Անսպասելի արագ գլուխ կհանեք բարդ թվացող գործերից։ Հարցերին ձեր պրակտիկ մոտեցումը շատերի կյանքը կթեթևացնի։

Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ։ Չեն բացառվում հանդիպումները հին ընկերների հետ։ Դրանք շատ լավ կանցնեն, դրական հույզեր կպարգևեն ու երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ճանապարհին դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք չեն ստիպի ձեզ նահանջել։ Լրիվ հակառակը՝ ինչքան շատ խոչընդոտներ առաջանան ճանապարհին, այնքան մեծ ոգևորությամբ կուզենաք հաղթահարել դրանք։ Հաստատակամությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել։ Իրադարձությունների հաջող ընթացքը կօգնի լուծել հին խնդիրը։

Հավանական են շահավետ գործարքներ։ Չի բացառվում, որ ձեզ վերադարձնեն հին պարտքերը։ Որոշ Ջրհոսներ վարձատրություն կստանան վաղուց կատարած աշխատանքի դիմաց։ Գնումների համար հարմար է օրվա երկրորդ կեսը։ Այս հատվածում ճիշտ ընտրություն կկատարեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան լուրջ ու պատասխանատու կլինեք օրվա սկզբին։ Այս հատվածում չի կարելի տրվել քմահաճույքներին ու մոռանալ ուշադրություն պահանջող գործերի մասին։ Ցանկալի չէ նաև օգնության սպասել։ Չի հաջողվի այն ճիշտ ժամանակին ստանալ։ Եթե սխալներ անեք, կլուծեք ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար կարևոր խնդիրը։

Ժամանակի հետ կմեծանա դրական միտումների ազդեցությունը։ Օրվա երկրորդ կեսն էլ ավելի հեշտ ու հաճելի կանցնի։ Այս հատվածում գործերում հաջողակ կլինեք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ ու անսպասելի դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1541 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES