Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 11
10.05.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը լարված կանցնի։ Այս հատվածում լավ է բարդ գործեր ու կարևոր հանդիպումներ չպլանավորել։ Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ։ Պետք է մի քիչ սպասեք։ Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դրված նպատակներին հասնելն էլ հեշտ կլինի։

Օրվա երկրորդ կեսին պիտանի գաղափարներ կունենաք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել բոլոր խնդիրներից գլուխ հանելու համար։ Հավանական են հաջող գործնական բանակցություններ։ Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները։ Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հաջող կդասավորվի։ Այս հատվածը հարմար է գործնական բանակցությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել։ Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն, աջակցություն կստանան ու շուտով կյանքի կկոչվեն։ Կարող եք նոր նախագծերի վրա աշխատել։ Արագ ամենից գլուխ կհանեք ու կհասնեք առաջին հաջողություններին։

Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք։ Այս հատվածում ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքը գումարի հետ կապված գործերի մասին է։ Սխալ անելու հավանականությունն այդ դեպքում մեծ կլինի։ Զգույշ եղեք ծանոթություններ հաստատելիս։ Ձեզանով շատերը կհետաքրքրվեն, բայց նրանցից ոմանց հետ չարժե գործ ունենալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա մեծ մասը հաճելի ու հետաքրքիր կանցնի։ Հարմար ժամանակ է փորձարկումներ անելու, նոր փորձելու համար։ Կարող եք բանեցնել երևակայությունը։ Հիանալի գաղափարներ, նոր պլաններ կունենաք, որոնց իրագործումը չեք ուզենա հետաձգել։ Հավանական են հաջողություններ ուսման մեջ։

Միայն օրվա վերջին կզգաք բացասական միտումները։ Ավելի բռնկուն ու նյարդային կդառնաք, մարդկանց համար դժվար կլինի ձեզ մոտեցում գտնելը։ Չեն բացառվում ընտանեկան վեճերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բավական անհանգիստ օր է։ Բայց այն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի։ Իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան, ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել։ Բոլոր պլանները չէ, որ կհաջողվի իրագործել, որոշ գործեր դժկամությամբ կհետաձգեք։ Փոխարենը հին լավ գաղափարներն իրագործելու, վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։

Լավ գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, ընթացիկ հարցերին արդյունավետ լուծում կգտնեք։ Օրվա սկզբին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց հարաբերություններն արագ կհարթվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համառ կլինեք, և դա կօգնի գործերում հաջողության հասնել։ Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, ամրապնդել մասնագիտական դիրքերը։ Ձեզ մոտ լավ կստացվի պլաններ կառուցելն ու դրանք ամենայն մանրամասնությամբ մշակելը։ Որոշ Առյուծներ ստիպված են լինելու ուղևորությունների մեկնել, բայց ճանապարհին լավ ժամանակ կանցկացնեն։

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Այսօր կարող եք անսովոր, վառ իրեր ձեռք բերել։ Դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։ Կարող եք հյուրեր ընդունել կամ տանից հեռու հանդիպել ընկերների հետ։ Երկու դեպքում էլ դրական հույզերի պակաս չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հաճելի անակնկալներով լի կլինի։ Այս հատվածում հնարավոր են անսպասելի նվերներ ու անակնկալներ։ Չի բացառվում, որ համարյա առանց ձեր ջանքերի լուծվի վերջին շրջանում հանգիստ չտվող հարցը։ Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը վաղուց հետաքրքրում է ձեզ։ Նոր գործում արագ հաջողության կհասնեք։

Օրվա երկրորդ կեսը հարմար է լուրջ ու պատասխանատու աշխատանքի համար։ Կարող եք գլուխ հանել լուրջ խնդիրներից։ Ամենայն հավանականությամբ այդ հարցում կօգնի ինտուիցիան։ Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան։ Ուրախ կլինեք աջակցել նրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է հանդիպումների ու բանակցությունների, համագործակցություն սկսելու համար։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ դա անել չէր ստացվում։ Կանայք կես խոսքից կհասկանան ձեզ, լավ խորհուրդներ կտան ու շատ հարցերում կաջակցեն։ Հաջող կլուծվեն աշխատանքային հարցերը։ Շատ կարևոր գործում առաջընթաց կարձանագրեք։

Կուրախացնի մտերիմների հետ շփումը։ Հին ընկերները կկիսվեն լավ գաղափարներով ու առաջարկներ կանեն, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։ Հետաքրքիր վայրերում լինելու, ժամանակն ուրախ անցկացնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին աշխատեք չհուզվել։ Սա անհանգիստ շրջան է, բայց ոչ այնքան բարդ, որքան ձեզ է թվում։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումները կօգնեն արագ հասնել դրված նպատակներին։ Հնարավորություն կունենաք զրուցել ազդեցիկ մարդկանց հետ, ինչը կարևոր է ձեզ համար։ Եթե հանգստություն պահպանեք, նրանց ձեր կողմը կգրավեք։

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կմեծանա։ Հնարավորություն կունենաք շատ գործերում հաջողությունների հասնել։ Այս հատվածում շատ օգտակար կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնությունը ձեռքը վերցնելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Ո՛չ ճանապարհին առաջ եկած խոչընդոտները, ո՛չ էլ մյուս դժվարությունները ձեզ չեն վախեցնի։ Այնքան վճռական կլինեք, որ անպայման կհասնեք ձեր ուզածին։ Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ գաղափարներին, շատ բան անել դրանց իրագործման համար։ Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում։

Երեկոն խոստանում է շատ արդյունավետ ու հետաքրքիր լինել։ Այն շատ հարմար է սիրելի գործով զբաղվելու ու հին նախասիրության մասին հիշելու համար։ Բացի այդ, կարող եք վերականգնել ընկերական հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը։ Հաճախ կշեղվեք, մտովի կվերադառնաք ոչ վաղ անցյալի գործերին ու իրադարձություններին։ Չեն բացառվում տարաձայնությունները շրջապատի հետ։ Շատ նյարդային կարձագանքեք նկատողություններին ու խորհուրդներին։ Վտանգ կա, որ կվիճեք նույնիսկ շատ մտերիմների հետ։ Ավելի ուշ ձեր տրամադրությունը կլավանա, անհանգստության պատճառներ էլ չեն լինի։

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջողություններ բարդ ու պատասխանատու աշխատանքի մեջ։ Սխալներ չեք անի ու ճիշտ որոշումներ կընդունեք։ Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հակված կլինեք հուզվել մանրուքների պատճառով, նույնիսկ եթե դրա համար լուրջ պատճառներ չկան։ Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կաջակցեն ձեզ, կօգնեն ավելի լավատեսորեն տրամադրվել։ Աշխատանքի մեջ հաջողության հասնելուն կօգնեն փորձառու գործընկերների խորհուրդներին ու ղեկավարության հուշումները։ Ուշադիր լսեք, թե ինչ են ասում շուրջը։ Օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կա։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաջողություններ։ Այս հատվածում կօգտվեք աստղերի աջակցությունից; Հնարավոր են հաճելի անակնկալներ մտերիմների կողմից։ Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս օրը ձեզ ամենայն հավանականությամբ կուրախացնի։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Ցանկություններն իրագործելու համար կօգտվեք դրանցից, կստանաք այն, ինչի մասին վաղուց եք երազել։ Հավանական են վեճեր ու տարաձայնություններ աշխատավայրում։ Հիմա դրանք օգուտ կտան գործին, կօգնեն ճիշտ որոշում ընդունել։ Սովորականից հաճախ ստիպված կլինեք շեղվել, բայց սխալներ չեք անի։

Օրը հարմար է շփման համար։ Դժվար չի լինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը։ Չի բացառվում նոր սիրային հարաբերությունների սկիզբը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1470 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES