Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 10
09.05.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է։ Վերջին շրջանում անհանգստացնող շատ խնդիրներ լուծելու հնարավորություն կունենաք։ Գործերում կարող եք ինտուիցիայի ձայնին լսել։ Նրա հուշումները ճիշտ կլինեն։ Հեշտությամբ կսովորեք նորը, օգտակար փորձ ձեռք կբերեք, արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ։ Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն։

Դեպի լավը կփոխվեն ծանոթների հետ հարաբերությունները։ Մարդիկ, ովքեր առաջ ձեզ թերագնահատում էին, կհասկանան, որ սխալվել են։ Չեն բացառվում սիրային անակնկալները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է զվարճանքների ու հանգստի, ընկերների հետ հանդիպումների, հետաքրքիր ուղևորությունների համար։ Բայց աշխատանքի մեջ էլ կարող եք հաջողության հասնել։ Դրա համար պետք է կենտրոնանաք երևակայություն, հնարամտություն, ոչ ստանդարտ մոտեցում պահանջող խնդիրների վրա։ Միատոն աշխատանքն ու նույն գործողություններն անընդհատ կրկնելը կնյարդայնացնի ձեզ։

Հավանական են հաճելի ծանոթություններ։ Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, արագ կհասկանաք՝ ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ապագայի պլաններ կազմելու ու դրանք համախոհների հետ քննարկելու համար։ Հիմա հեռատես կլինեք, կգուշակեք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։ Կարևոր որոշումներ ընդունելիս խորհուրդների ու հուշումների կարիք չեք ունենա և սխալներ չեք անի։

Լավ կանցնեն գործնական հանդիպումները, հավանական են արդյունավետ բանակցություններ։ Չեն բացառվում սիրային արկածներն աշխատանքի վայրում, և դա զարմանալի չէ։ Այսօր հմայիչ կլինեք ու շատերին դուր կգաք։ Ձեզանով կհետաքրքրվեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ ուշադրություն չեն դարձրել ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը շատ արդյունավետ կլինի։ Հաջող ժամանակ է կարևոր հարցերը քննարկելու համար, ընդ որում՝ այն հարցերը, որոնց պատճառով վեճեր ու տարաձայնություններ հաճախ են եղել։ Լուծում կգտնեք, որը բոլորին ձեռնտու կլինի, բայց դա հեշտ չի լինելու։ Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել։ Լավ կհասկանաք՝ որտեղ է պետք գումար ներդնել, ինչ է պետք գնել, ինչպես կրճատել ծախսերը։ Ցավոք, մտերիմները ձեր խորհուրդները չեն լսի։

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է։ Այն հարմար է հանգստի, զվարճանքների, ընկերների հետ հանդիպումների ու միջոցառումներ այցելելու համար։ Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է աշխատանքային հանդիպումների, համախոհներ փնտրելու համար։ Շատերին դուր կգաք, մարդկանց վրա ուժեղ տպավորություն կթողնեք, նրանք պարզապես չեն համարձակվի քննադատել ձեր գաղափարները կամ մերժել ձեր խնդրանքները։ Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը։ Այստեղ պետք չէ շտապեցնել իրադարձությունները։ Այդպես հարաբերությունները ձեզ հաճելի անակնկալներ կմատուցեն։

Ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կլինի։ Պատրաստ կլինեք մտերիմներին հոգատարությամբ շրջապատել, չեք պարտադրի սեփական կարծիքը։ Նրանք էլ նույնկերպ կպատասխանեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր թեթևամիտ կլինեք, քիչ կհետաքրքրվեք նախկինում ձեզ համար կարևոր գործերով։ Ավելի շատ կուզենաք զվարճանալ, քան աշխատել։ Բայց որոշ խնդիրներ լուծման կարիք կունենան։ Աշխատեք կենտրոնանալ դրանց վրա օրվա առաջին կեսին։ Այդ հատվածում հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ են։

Ավելի ուշ օգնության կարիք կունենաք։ Այդ հարցով դիմեք մարդկանց, որոնց լավ եք ճանաչում։ Նոր ծանոթները հազիվ թե կարողանան անել այն, ինչ պետք է։ Ռիսկի մի դիմեք։ Զգուշությունը հատկապես կարևոր կլինի երիտասարդ Կույսերի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ լավ նորություններ ու հաճելի զրույցներ են սպասվում։ Մարդիկ, որոնց վաղուց եք ճանաչում, հետաքրքիր գաղափարներով կկիսվեն։ Միասին կկարողանաք կյանքի կոչել մտածածը։ Օրը հարմար է ուսման, նոր տեղեկատվություն փնտրելու ու վերլուծելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով։ Բայց պետք չէ հավատալ լսած ամեն ինչին։ Թշնամիները կարող են մոլորության մեջ գցել ձեզ ու ինչ-որ կարևոր բան թաքցնել։

Օրը շատ հարմար է սիրային ժամադրությունների համար։ Զրուցելու թեմաներ կլինեն, կիմանաք՝ ինչով զբաղվել, այնպես որ՝ վառ տպավորությունների պակաս չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարեհամբույր տրամադրված կլինեք։ Շրջապատը ձեզ ամենալավ կողմերով կտեսնի, կհասկանա, որ կարելի է հույս դնել ձեզ վրա։ Մարդիկ, ովքեր առաջ մեղադրում էին ձեզ եսասիրության մեջ, կհասկանան, որ սխալվել են։ Չի բացառվում, որ դեպի լավը փոխվի հարաբերությունները մեկի հետ, որի հետ լեզու չէիք գտնում։ Հին կոնֆլիկտները կարգավորելու շանս կունենաք։

Ինքնուրույն աշխատանքը սովորականից դժվար կտրվի, քանի որ հաճախ չեք կարողանա կենտրոնանալ։ Բայց ամեն ինչ կհարթվի, երբ օգնականներ հայտնվեն։ Նրանց աջակցությունը զգալուց հետո կհաղթահարեք բոլոր խոչընդոտները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տարաձայնություններից ու կոնֆլիկտներից խուսափելը հեշտ չի լինի։ Հաճախ ինքներդ կհրահրեք դրանք։ Շրջապատին կթվա, որ չափից դուրս ինքնավստահ եք, կենտրոնացած եք միայն սեփական հետաքրքրությունների վրա ու քիչ եք հետաքրքրվում մյուսներով։ Աշխատեք ցրել այդ մոլորությունը։ Հատկապես ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր վերջին շրջանում աջակցում են ձեզ։ Չի բացառվում, որ այդ մարդիկ շնորհակալություն սպասեն ձեզանից։

Զգուշություն է պետք ֆինանսական գործերում։ Այսօր թեթևամտության հակված կլինեք, կծախսեք ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Ապառիկով խոշոր գնումներ մի արեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի։ Իրադարձությունները դանդաղ կզարգանան, այնպես որ՝ ժամանակ կունենաք ձեր որոշումները կշռադատելու, ապագայի գործողությունների պլան կազմելու համար։ Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ կհուզվեք, չնայած՝ դրա համար լուրջ պատճառներ չեն լինի։ Աշխատեք շատ մտածել լավի մասին ու ավելի քիչ անհանգստանալ այն ամենի համար, որի վրա ազդեցություն չունեք։ Շատ հարցերին փիլիսոփայական մոտեցումը կօգնի միակ ճիշտ լուծումը գտնել։

Երեկոն հարմար է սովորելու ու ստեղծագործելու, ինչպես նաև պարզապես երազելու, ինչ-որ անսովոր բանի մասին մտածելու համար։ Լավ գաղափարներ կունենաք, որոնք ավելի ուշ կհաջողվի կյանքի կոչել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կարող է դժվարություններ բերել, բայց դրանք չեն ստիպի կորցնել լավատեսությունն ու կասկածել սեփական ուժերին։ Կիմանաք, որ շատ բանի եք ունակ ու չեք նահանջի, նույնիսկ եթե հաջողության հասնել արագ չստացվի։ Հաստատակամությունը կօգնի հիանալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել։ Հազիվ թե կարողանաք խուսափել աշխատանքում տարաձայնություններից, բայց հոգ կտանեք, որ դրանք լուրջ կոնֆլիկտների չբերեն։

Երեկոյան լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Հարմար ժամանակ է ընտանեկան միջոցառումների, հյուրեր ընդունելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է։ Բարդ գործնական հարցերը լուծելու, աշխատանքի մեջ առաջընթաց արձանագրելու հնարավորություն կունենաք։ Մասնագիտական հաջողությունների հասնելու համար օգնության կարիք կունենաք։ Կարող եք նոր գործեր սկսել, ստանձնել այն, ինչի մասին առաջ միայն հեռավոր պատկերացում ունեիք։ Կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, սովորել այն, ինչ պետք է։ Որոշ Ձկներ նոր պարտականություններ կստանձնեն։ Շուտով նրանց եկամուտները կաճեն։

Հավանական են ուղևորություններ։ Նշանակություն չունի, թե ինչի հետ կապված կլինենք դրանք՝ ընտանեկան գործերի, թե ձեր նախասիրությունների։ Շատ վառ տպավորություններ կստանաք ու լավ ժամանակ կանցկացնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1512 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES