Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 1
30.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար։ Բայց ինչ-որ մեկի հետ ապագայի պլաններով ու գաղափարներով կիսվելուց առաջ մտածեք՝ արդյոք այդ մարդը արժանի է վստահության։ Չարժե քննարկել ուրիշների գործերը կամ ձեզ հետ կապ չունեցող իրադարձությունները։ Ինչ-որ ավելորդ բան ասելու, ձեզ ոչ այնքան լավ կողմերից ցույց տալու վտանգ կա։ Մտերիմները պատրաստ կլինեն շատ հարցերում աջակցել ձեզ։ Նրանցից մի թաքցրեք ձեր զգացմունքները։

Հնարավոր են դրամական մուտքեր։ Չի բացառվում, որ դրանք սպասվածից շատ լինեն ու հաջողվի հաճելի գնումներ անել։ Ուղևորությունները նոր տպավորություններ կպարգևեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր է օրվա առաջին կեսն արդյունավետ անցկացնել։ Այն բարենպաստ կլինի ու հարմար է ամենատարբեր գործերի համար։ Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին գաղափարները, վերադառնալ պլաններին, որոնք առաջ չէր հաջողվել իրագործել։ Որոշ Ցուլեր ազդեցիկ անձանց աջակցությունը կստանան ու դրա շնորհիվ կզինաթափեն իրենց թշնամիներին։

Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը կունենան։ Ժամանակ գտեք նրանց հետ շփվելու, կարևոր հարցերն ու ապագայի պլանները քննարկելու համար։ Կհաջողվի լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող ընտանեկան խնդիրները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը ծանր ու հակասական կանցնի։ Երբեմն կթվա, որ դրված նպատակներին հասնելն այնքան էլ դժվար չէ, բայց ամենաանհարմար պահին խոչընդոտներ կառաջանան։ Անընդհատ պետք է զգոն լինեք, քանի որ այսօր ձեզ կարող են հուսախաբ անել նույնիսկ այն մարդիկ, որոնց վրա սովոր եք միշտ հենվել։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գնումները։

Ցանկալի չէ խոստումներ տալ, լուրջ պարտավորություններ ստանձնել։ Գործողություններում ազատությունը հիմա շատ կարևոր կլինի ձեզ համար։ Շատ որոշումներ ստիպված եք լինելու շտապելով ընդունել։ Չի ստացվի շրջապատին բացատրել, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավասարակշռություն պահպանելը հեշտ չի լինի։ Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն դատարկ բանն էլ բավական կլինի վշտանալու ու լավատեսությունը կորցնելու համար։ Շրջապատին ամեն անգամ չի հաջողվի արդարացնել ձեր հույսերը, հաճախ նրանց արարքները կհիասթափեցնեն կամ փակուղու առջև կկանգնեցնեն ձեզ։ Չեն բացառվում տարաձայնությունները գումարի պատճառով։ Մարդիկ, ովքեր առաջ լսում էին ձեր կարծիքը, հիմա սեփական տեսակետն առաջ կտանեն։

Կենտրոնացեք հետաքրքիր ու հաճելի գործերի վրա։ Կարող եք վերադառնալ վաղուց մոռացված նախասիրութանը։ Դա ձեզ հաճույք կպատճառի։ Օրը հարմար է նաև նորը սովորելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաջող կդասավորվի։ Շատ բանի կարող եք հասնել։ Լավ գլուխ կհանեք տարբեր գործերից։ Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները, ձեր գաղափարները բոլորի սրտով կլինեն։ Չեն բացառվում անսպասելի առաջարկներն ու հրավերները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Ընկերները կուրախացնեն հաճելի անակնկալներով, անսպասելի նվերներով։

Օրը հարմար է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու կամ պրոֆիլակտիկ միջոցառումների համար։ Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր վայրերում, ինչպես նաև շահավետ գնումներ կատարել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ չի լինելու։ Եթե կարևոր գործեր եք պլանավորում, պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու դրանցով ինքնուրույն զբաղվել։ Նրանք, ովքեր առաջ օգնություն էին խոստացել, հազիվ թե կարողանան պահել իրենց խոստումը։ Աշխատեք շտապելով որոշումներ չընդունել։ Սխալներ անելու հավանականությունը մեծ է, բացի այդ, հակված կլինեք շատ բան դնել խաղասեղանին։

Քիչ ծանոթ մարդկանց հետ զգույշ եղեք, քանի որ նրանք կարող են փորձել օգտագործել ձեզ ի շահ իրենց հետաքրքրությունների։ Ոչ ոքի հետ չարժե կիսվել գաղտնիքներով ու ցանկություններով։ Օրվա վերջին հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ բարենպաստ ու հագեցած օր է սպասվում, որը շատ վառ տպավորություններ ու դրական հույզեր կպարգևի։ Օրը շատ հարմար է մտերիմներին, ընտանիքի անդամներին վերաբերող կարևոր հարցերը քննարկելու համար։ Հնարավորություն կունենաք օգնել ձեզ համար թանկ մարդկանց, լուծել բոլորին անհանգստացնող հարցերը։

Շատ սուր կլինի գործնական հոտառությունը։ Նրա հուշումներին հետևելով՝ կարող եք շահավետ ներդնել գումարը կամ հաջող գնումներ անել։ Հավանական են ուղևորությունները։ Դրանք հաճելի կլինեն, չեն հոգնեցնի ու մեծ ժամանակ չեն խլի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին չեն բացառվում դժվարությունները։ Հնարավոր են փոքրիկ միջադեպեր, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները։ Չափից դուրս շատ հարցերում հույսը կդնեք ուրիշների վրա, այդ պատճառով էլ չի հաջողվի բոլոր սկսած գործերը ժամանակին ավարտել։ Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել գործերում ու լուծել ծագած խնդիրները։

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով։ Օգտվեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից ինչ-որ կարևոր գաղափար կյանքի կոչելու համար։ Հավանական են անսպասելի այցեր։ Ուրախ կլինեք հյուրեր ընդունել, նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լսեք ձեզ ու պատասխաններ կգտնեք անհանգստացնող շատ հարցերի։ Ինտուիցիան այսօր սուր կլինի, նրա հուշումները օգտակար կլինեն նրանց համար, ովքեր կարևոր որոշումներ պետք է ընդունեն։ Կարող եք նոր գործեր սկսել ընկերների հետ։ Արագ հիանալի արդյունքների կհասնեք։ Ուղևորությունները կուրախացնեն ու վառ տպավորություններ կթողնեն։

Հնարավորություն կունենաք որոշակիություն մտցնել ապագայի պլաններում։ Ճիշտ կորոշեք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին։ Բոլոր կասկածները կմնան անցյալում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հաջող կլինի օրվա սկիզբը։ Մի քանի ժամվա ընթացքում կարող եք շատ բանի հասնել։ Հավանական են հաջողություններ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում։ Մի հետաձգեք լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները, քանի որ ավելի ուշ դժվար է լինելու դրանց վրա կենտրոնանալը։

Օրվա երկրորդ կեսին խնդիրներ կարող են առաջանալ շփման մեջ։ Նույնիսկ լավ ծանոթ մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի։ Լուրջ տարաձայնություններ կարող են առաջանալ կանանց հետ։ Բաց կոնֆլիկտ թույլ չեք տա, բայց լրիվ փոխհամաձայնության հասնել էլ հազիվ թե հաջողվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ մեծ նշանակություն կտաք մանրուքներին, հաճախ կկորցնեք հավասարակշռությունը նրանից, ինչի վրա առաջ ուշադրություն չէիք դարձնի։ Կուզենաք հնարավորինս արագ ուզածին հասնել, բայց եթե ավելի համբերատար լինեք, կարող եք լավ արդյունքների հասնել; Լսեք հին ծանոթների, փորձառու մարդկանց խորհուրդները, ովքեր մեկ անգամ չէ օգնել են ձեզ խուսափել սխալներից։

Խուսափեք գերհոգնածությունից։ Մեծ ծանրաբեռնվածությունը այսօր վատ կանդրադառնա ֆիզիկական վիճակի ու տրամադրության վրա։ Լավ է հրաժարվել խոհարարական փորձարկումներից, քանի որ մարսողական համակարգն այսօր շատ խոցելի կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի դասավորվի, եթե ինքներդ ձեզ ու շրջապատի համար խնդիրներ չստեղծեք։ Բանն այն է, որ նույնիսկ մտերիմների համար այսօր դժվար կլինի հասկանալ ձեզ։ Մի վիրավորվեք, պարզապես փորձեք գլուխ հանել սեփական զգացմունքներից։ Անսպասելի գաղափարներ ու ստեղծագործ պլաններ կունենաք։ Աշխատեք հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք։

Հեռու մնացեք մարդկանցից, ովքեր սիրում են շուրջն ամեն ինչ քննադատել։ Նրանց հետ շփումները կհանեն հավասարակշռությունից, տհաճ հույզեր կբերեն։ Փոխարենը նրանք, ովքեր սիրում ու աջակցում են ձեզ, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1109 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES