Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 8
07.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կողքից խորհուրդներ լսելու փոխարեն լսեք սեփական առողջ բանականության ձայնին։ Շրջապատը սկզբում ըստ արժանվույն չի գնահատի ձեր գաղափարները, կարող է քննադատել, բայց ժամանակի ընթացքում կփոխի իր կարծիքը։ Շատ օգտակար կլինի ամեն հարցում նախաձեռնող լինելը։ Դա հատկապես կարևոր է անձնական հարաբերություններում։ Հավանական են հաճելի ծանոթություններ։

Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին շատ մոտ եք եղել։ Հին կապերը վերականգնելու, նախկին սխալներն ուղղելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է շփումների, հին ու նոր ծանոթներին հանդիպելու համար։ Շատ հետաքրքիր զրույցներ ու հաճելի անակնկալներ կլինեն։ Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները, անմոռանալի ռոմանտիկ պահերը։ Որոշ Ցուլերի անձնական կյանքում այսօրվանից դրական փոփոխություններ կսկսվեն։ Հավանական են հաջող ուղևորություններ։ Դրանք վառ տպավորություն կթողնեն ու թույլ կտան նոր բաներ իմանալ։

Զգույշ եղեք գումարի հետ։ Դատարկ բաների վրա մեծ գումար ծախսելու վտանգ կա։ Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, որոնք ցավալի կորուստների կհանգեցնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան սրտին մոտ կընդունեք, ուժեղ ապրումներ կունենաք, եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չընթանա։ Շրջապատից շատ բան մի սպասեք, պատրանքներ մի կառուցեք։ Ինչքան իրատես լինեք, այնքան ավելի հեշտ կլինի։ Ուշադիր եղեք, փորձեք նկատել շրջապատում տեղի ունեցող ամեն ինչ։ Այդպես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու ու դրանից օգուտ քաղելու շանսերը մեծ կլինեն։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, եթե դրանք նախապես պլանավորված չեն եղել։ Ձեր ցանկություններն այսօր լուրջ ծախսերի կբերեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ օգտակար բաներ կանեք շրջապատողների համար, բայց սեփական հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա։ Կկարողանաք կատարել խոստումները, ոչ ոք չի կարողանա մեղադրել ձեզ թեթևամտության ու պարտականությունները չկատարելու մեջ։ Հարմար օր է ստեղծագործելու համար։ Որոշ Խեցգետիններ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց գոյության մասին չգիտեին։

Շատ հեշտ ու հաճելի կլինի նոր բան սովորելը կամ այն մարդկանց հետ շփվելը, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով։ Ճիշտ հարցեր կտաք, ուշադրություն կդարձնեք նրան, ինչ կարևոր է և ճիշտ եզրակացություններ կանեք նույնիսկ շատ քիչ տեղեկատվության տիրապետելու դեպքում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կուզենաք, որ ամեն ինչ ձեր ուզածով լինի, բայց դրա վրա հույս դնել այսօր չարժե։ Շատ մի անհանգստացեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Շատ օգտակար կլինի հանգիստը։ Երբ ուժ ու էներգիա շատ ունենաք, շրջապատի վրա բարկանալու, նրանց հետ հարաբերություններ պարզելու ցանկությունը կմարի։ Կուրախացնեն հին ծանոթները։ Նրանք ձեզ համար նվերներ, աջակցության խոսքեր ու լավ նորություններ կունենան։

Ցանկալի չէ բարդ, մասշտաբային ու հոգնեցուցիչ գործեր ստանձնել, հատկապես, եթե դա անում եք ոչ թե սեփական անկեղծ ցանկությամբ, այլ պարտքի զգացումից ելնելով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերում հավանական է նշանակալի առաջընթաց։ Կհաջողվի գլուխ հանել այն խնդիրներից, որոնք առաջ անլուծելի էին թվում, կարևոր հարցերին էլ պատասխաններ կստանաք։ Հավանական է հին կոնֆլիկտի կարգավորում։ Անկեղծ զրույցն այն մարդու հետ, որի հետ առաջ լեզու չէիք գտնում, թույլ կտա ձեզ ավելի վստահ զգալ։ Այսօր շատերը ձեր մասին ունեցած իրենց կարծիքը դեպի լավը կփոխեն, կտեսնեն այն, ինչ առաջ չէին նկատել։

Հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք արագ ու հեշտ ստացվող եկամուտ կխոստանան։ Որոշ Կույսեր հաջող, չպլանավորված գնումներ կանեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարգապահության ու հանգստության կարիք կլինի, բայց դրանց հասնել չի հաջողվի։ Լրիվ հակառակը՝ խառնաշփոթ, ոչ միանշանակ իրավիճակներ ու ապրումներ կլինեն։ Սկզբում դա կնյարդայնացնի։ Բայց օրվա կեսին ձեր տրամադրությունը կփոխվի ու տեղի ունեցողը կսկսի ձեզ դուր գալ։ Հնարավոր են անսպասելի հանդիպումներ։ Անսովոր պատահարներն ու զարմանալի զուգադիպությունները կօգնեն սովորական իրերին նորովի նայել։

Այսօր շատ օգտակար կլինի երևակայելն ու երազելը։ Դա կօգնի հնարավորություններ տեսնել, որոնք առաջ չէիք նկատել։ Օրվա վերջին նոր պլաններ կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաճելի հոգսերի ու հետաքրքիր գործերի օր է։ Ձեր ջանքերի շնորհիվ շատ բան դեպի լավը կփոխվի, և ոչ միայն ձեր կյանքում։ Կլուծվեն այն խնդիրները, որոնք վերջին ժամանակներում անհանգստացնում էին ձեր մտերիմներին, իսկ բարդ վիճակում գտնվող մարդը դրանից ելք կգտնի։ Հեշտ չի լինելու, բայց պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Հաճույքով կօգնեն հին ընկերները, նրանց խնդրելու կարիք էլ չի լինի։

Եթե թարմ գաղափարներ ունենաք, շտապեք կյանքի կոչել դրանք։ Նոր նախաձեռնությունների համար օրը շատ բարենպաստ է, բացի այդ ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ կշտապեք։ Երբեմն դա կօգնի արագ հասնել նպատակին, բայց հաճախ խնդիրների ու սխալների կբերի։ Ինչ-որ պլան իրագործելուն անցնելուց առաջ ուսումնասիրեք իրավիճակը, գնահատեք սեփական ուժերն ու խորհրդակցեք գիտակ մարդկանց հետ։ Դա թույլ կտա խուսափել ապրումներից ու ցավալի կորուստներից։ Հավանական են անսպասելի իրադարձություններ ու առաջարկներ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները։

Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքել, եթե նախապես չեք պայմանավորվել։ Եվ ընդհանրապես, գումարի հետ պետք է զգույշ լինեք, այսօր այն ձեռքից բաց չթողնելը բարդ լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կուզենաք ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով զբաղվել, երևակայել, ստեղծագործել։ Բայց սկզբում պետք է լուծեք ընթացիկ խնդիրները, իսկ դրանք այսօր ձեզ կձանձրացնեն։ Սովորականից արագ կհոգնեք ու կվշտանաք, եթե դա ոչ ոք չնկատի։ Հին ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ չեն մերժի ձեր օգնության խնդրանքը։ Բայց պետք է մանրամասն բացատրեք, թե ինչ եք նրանցից ակնկալում ու պատասխանեք բարդ հարցերին։

Մանրուքներում հաջողակ կլինեք, և դա կուրախացնի ձեզ։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ ու նվերներ մի մարդուց, ով առաջ երբեք ցույց չէր տվել ձեր հանդեպ տածած իր համակրանքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ պետք է մտածեք և հաճախ այնպիսի բաների մասին, ինչը կարևոր է բոլորի համար։ Մտերիմների մոտ կարող են խնդիրներ ծագել։ Դրանք լուծելու համար ձեր օգնության կարիքը կլինի։ Պատրաստ եղեք փոխել պլանները, հետաձգել պլանավորած զվարճանքները։ Հավանական են օգտակար ծանոթություններ։ Հնարավորություն կունենաք գտնել մարդկանց, որոնց աջակցությունը թույլ կտա հեշտությամբ հաղթահարել արգելքները։ Հնարավոր են խոշոր դրամական մուտքեր։

Հարմար օր է ուսման ու ինքնակրթության համար։ Շատ գիտելիքներ ստանալու հնարավորություն կլինի։ Վատ մի զգացեք հարցեր տալ ձեզանից փորձառու մարդկանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք զոհ չգնալ պրովոկացիաներին, ուշադրություն չդարձնել նկատողություններին ու այն մարդկանց, ովքեր ուզում են փչացնել ձեր տրամադրությունը։ Խուսափեք այն մարդկանց հետ շփումներից, ովքեր ձեզ չեն հասկանում ու քննադատում են։ Այսօր նրանց ազդեցությունը ձեզ վրա վնասակար կլինի։ Պետք չէ կարևոր հարցերը քննարկել պատահական ծանոթների հետ։ Դա անել արժե միայն համախոհների հետ։

Պետք է շատ հանգստանաք։ Գերհոգնածության հավանականությունը շատ մեծ է, իսկ դա վատ կանդրադառնա առողջության վրա։ Վատ սովորույթներից էլ հրաժարվեք։ Գոնե ժամանակավորապես։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2030 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES