Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 7
06.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաճախ իմպուլսիվ կգործեք, առանց երկար մտածելու կարևոր որոշումներ կընդունեք, իսկ երբեմն էլ պարզապես քմահաճույքներին կտրվեք։ Ուրիշներին այս ամենը տհաճություններ կբերեր, բայց դուք հաջողակ կլինեք, ու ամեն ինչ լավ կդասավորվի։ Աշխատեք շրջապատողներին քիչ քննադատել, չվիճել նրանց հետ, ովքեր ձեզ հետ համաձայն չեն կամ պարզապես առանց ձեր կարծիքը հաշվի առնելու անում են այն, ինչ իրենց է հարմար։

Ուշադիր պետք է լինեն այն Խոյերը, ովքեր ֆիզիկական աշխատանք են անում ու գործ ունեն սուր գործիքների հետ։ Ճիշտ է, առողջությանը սպառնացող լուրջ սպառնալիք չկա, բայց օրը վնասվածքներ ստանալու առումով վտանգավոր է։ Այնպես որ՝ զգուշությունը չի խանգարի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավականին հանգիստ կանցնի։ Այն լուրջ խնդիրներ չի բերի, բայց խոշոր հաջողություններով էլ չի նշանավորվի։ Փոխարենը հնարավորություն կունենաք ավարտել սկսածը, գործերում կարգուկանոն հաստատել ու պատասխաններ գտնել վաղուց հետաքրքրող հարցերին։ Երբեմն կարող են տարաձայնություններ առաջանալ, որոնք կապված կլինեն աշխատանքի ու բիզնեսի հետ։ Բայց արագ կկարողանաք փոխհամաձայնության հասնել։

Հիմա պետք չէ լուրջ գործեր ու նախագծեր ստանձնել, հատկապես, եթե դրանք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում։ Կարող եք հանգստանալ։ Դա օգտակար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար չէ նոր կարևոր գործերին անցնելու, պատասխանատու նախագծեր ստանձնելու համար։ Ինչ-որ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք, բայց դրա ցանկությունը չեք ունենա։ Զգույշ կգործեք ու ռիսկի չեք դիմի։ Դա թույլ կտա խուսափել լուրջ սխալներից, բայց կխանգարի օգտագործել օրվա բոլոր հնարավորությունները։

Կարևոր կլինեն կազմակերպվածությունն ու կարգապահությունը։ Քմահաճույքներին զոհ մի գնացեք, մի խախտեք տված խոստումները։ Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող ու արդյունավետ օր է։ Ակտիվ, վճռական ու հնարամիտ կլինեք, և դա կօգնի շատ գործերում հաջողությունների հասնել։ Մի հրաժարվեք ընկերների ու ծանոթների առաջարկած օգնությունից։ Այն շատ տեղին կլինի։ Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել հաճելի հանդիպումները։

Կանանց հետ լեզու գտնելն այսօր հեշտ կլինի։ Նրանք հաճույքով կաջակցեն ձեզ։ Տղամարդկանց ձեր նկատողությունները ու նույնիսկ ամենաանմեղ կատակները վիրավորական կթվան։ Դա վեճերի կհանգեցնի ու կխանգարի փոխհասկացողության հասնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է։ Անսպասելի հասարակ կլինի այն խնդրի լուծումը, որի վրա երկար ժամանակ գլուխ էիք կոտրում։ Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար կարևոր հարցերին։ Հաճախ կօգնեն կանայք։ Նրանց փորձն ու ինտուիցիան օգտակար կլինեն ձեզ։ Հնարավորություն կունենաք շահավետ գնումներ անել ու գումարը ներդնել մի նախագծի մեջ, որը շուտով կսկսի եկամուտ բերել։

Չնայած հաջողություններին՝ լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի։ Շատ մեծ ուշադրություն կդարձնեք փոքրիկ խնդիրներին, տհաճ պատահարներին, որոնք պետք չէ սրտին մոտ ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Ցույց կտաք, թե ինչի եք ունակ, կշահեք փորձառու գործընկերների ու ղեկավարության հարգանքը։ Չի բացառվում, որ այսօրվա հաջողությունները ձեր կարիերայի զարգացման նոր փուլի սկիզբ դառնան։ Բարդ խնդիրները համարձակ, առանց վախի կստանձնեք, և ճիշտ կվարվեք։ Բավականաչափ փորձ, գիտելիքներ ու հմտություններ կունենաք դրանցից գլուխ հանելու համար։ Հավանական են օգտակար ծանոթություններ։

Մտերիմներին օգնելու հնարավորություն կունենաք։ Բաց չեք թողնի այն ու շատ լավ բաներ կանեք ձեզ համար թանկ մարդկանց համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի դասավորվի ու հազիվ թե լուրջ խնդիրներ բերի։ Բայց կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, երբեմն պարզապես չեք կարողանա կենտրոնանալ իսկապես կարևոր բաների վրա։ Ինչքան քիչ հուզվեք, այնքան փոքր կլինի սխալների, այնպիսի արարքների ու որոշումների հավանականությունը, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Վատ օր չէ ֆինանսական տեսանկյունից։ Հնարավոր են դրամական մուտքեր։

Շրջապատին մի քննադատեք։ Այսօր շատ նկատողություններ ձեզ վիրավորական կթվան, հարաբերություններն էլ դատարկ բանից կարող են փչանալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է աշխատանքի ու ուսման համար։ Տեղեկատվական հոսքի մեջ արագ կկողմնորոշվեք, առաջնահերթությունները ճիշտ կդնեք, ոչ մի կարևոր բան բաց չեք թողնի։ Համախոհների ու գործընկերների հետ միավորվելով՝ կգտնեք այն խոչընդոտները հաղթահարելու ձևը, որոնք խանգարում էին հասնել ընդհանուր նպատակին։ Մարդիկ, որոնց հետ այսօր կծանոթանաք, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։

Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները։ Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները, չեն բացառվում լավ նորությունները։ Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ գործեր կունենաք։ Պետք չէ մտածել, որ դրանք բոլորը հավասարապես կարևոր են։ Առանձնացրեք գլխավորը, որոշեք, թե ինչով պետք է առաջնահերթ զբաղվեք, իսկ ինչը կարող եք հետաձգել։ Այդպես այլևս չեք հուզվի ու հանգիստ կշարժվեք դեպի նպատակը։ Ձեր հասցեին քննադատություն այսօր սովորականից ավելի հաճախ կհնչի։ Հանգիստ վերաբերվեք դրան։ Որոշ նկատողությունների մեջ կկարողանաք առողջ բանականության հատիկ գտնել։

Կանայք հաճախ կշեղեն ձեզ, ինչ-որ բան կխնդրեն կամ կստիպեն փոխել պլանները։ Երբեմն դա կնյարդայնացնի, բայց կոնֆլիկտ բաց չեք թողնի։ Մի մոռացեք սեփական հետաքրքրությունների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ակտիվ ու հաստատակամ կլինեք, չեք վախենա ճանապարհին ծագած խոչընդոտներից, կփորձեք հասնել ձեր ուզածին։ Նման մոտեցման շնորհիվ հավանական են հաջողություններ մի շարք նախաձեռնություններում։ Բայց աշխատեք չգերագնահատել ուժերը, հակառակ դեպքում ինքներդ ձեզ փակուղու առջև կկանգնեցնեք։ Խոստումներ մի տվեք, ձեզ վրա լուրջ ֆինանսական պարտականություններ մի վերցրեք։

Դժվար կլինի մտերիմների հետ չվիճելը։ Կթվա, թե նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից։ Առավոտյան համբերատարության կարիք կլինի, իսկ օրվա վերջին կօգնի հումորի զգացումը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մեծ ջանքերի շնորհիվ կկարողանաք գործերում նշանակալի առաջընթաց արձանագրել։ Հնարավորություն կունենաք ցույց տալ, թե ինչի եք ունակ։ Հաջողությունները աննկատ չեն մնա, իսկ որոշ Ջրհոսներ շատ գրավիչ գործնական առաջարկներ կստանան։ Հավանական են հետաքրքիր չպլանավորված ուղևորություններ, անսպասելի հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք։ Շատերին դուր կգաք։ Դա կօգնի գործերում։

Հնարավոր են դրամական մուտքեր։ Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն։ Գումարը թույլ կտա ուրախացնել մտերիմներին կամ գնել ուզած իրը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն արդյունավետ կանցնի։ Պատրաստ կլինեք ստանձնել այն, ինչն առաջ չէիք համարձակվում սկսել։ Նույնիսկ տհաճ գործերը մի հետաձգեք, կիսատ մի թողեք սկսածը։ Ցանկացած խնդրի հանդեպ լուրջ ու պատասխանատու մոտեցումը թույլ կտա բարենպաստ տպավորություն թողնել շրջապատի վրա։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան աջակցել ձեր համարձակ գաղափարները։ Հին թշնամիների վերաբերմունքը ձեր հանդեպ դեպի լավը կփոխվի։

Շատ Ձկներ հին ընկերներից ու մյուս մտերիմներից լավ նորություններ կստանան։ Հաճելի միջավայրում լավ ուրախանալու, ինչ-որ հետաքրքիր վայրում լինելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 467 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES