ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 6


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ վճռական տրամադրված կլինեք։ Այսօր ոչ ոքի չի հաջողվի շեղել ձեզ ճանապարհից։ Ոչ միանշանակ իրավիճակում կկարողանաք պաշտպանել ձեր հետաքրքրություններն ու վեճից հաղթանակած դուրս կգաք։ Չի բացառվում, որ նոր ընկերներ կամ ազդեցիկ հովանավորներ ձեռք բերեք։ Լավ աշխատելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն։ Բայց ամենաշատն այսօր կուրախացնեն անձնական կյանքում դրական փոփոխությունները։

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, ընդհանուր գործերի ու նախասիրությունների մասին զրուցելու համար։ Ծանոթները լավ գաղափարներ կտան։ Դրանք ձեզ շատ օգտակար կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բոլորին հասկանալի չի լինի, թե ինչպես եք հաջողությունների հասնում, բայց այդ հաջողությունները աննկատ հաստատ չեն մնա։ Կլսեք ինտուիցիայի ձայնը, գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք ուրիշներին փակուղու առջև են կանգնեցրել։ Օրը մասնագիտական դաշտում փոփոխություններ է խոստանում։ Այն հնարավորություն կտա բարձրանալ կարիերայի սանդուղքով, շահել կարևոր մարդկանց հարգանքը։

Հեշտությամբ գլխի կընկնեք շրջապատի ցանկությունների ու սպասումների մասին։ Դա թույլ կտա ուրախացնել մտերիմներին, օգնել մի մարդու, ով բարդ իրավիճակում է հայտնվել, բայց չի ուզում բողոքել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նոր նախաձեռնությունների համար հարմար օր է։ Ինչ-որ անսովոր, բայց երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող շատ հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Հնարավոր են օգտակար ծանոթություններ։ Մարդկանց վրա հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք։ Դրա համար պարզապես պետք է անկեղծ ու բնական լինեք։ Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների ու գործարքների համար։

Ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին ու մասերին։ Դրանք կարող են շատ ավելի կարևոր լինել, քան հիմա է թվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավականին հոգնեցուցիչ կլինի։ Աշխատանք սովորականից շատ կլինի, այն չեք կարողանա ուրիշներին հանձնարարել, ծագած բոլոր խնդիրներն էլ ստիպված կլինեք ինքնուրույն լուծել։ Շրջապատը կարծես հատուկ կփորձի ձեր համբերությունը՝ տհաճ հարցեր կտա, ակնարկներ կանի, խորհուրդներ կտա, որի կարիքը չունեք։ Չնայած այս ամենին՝ հանգստություն կպահպանեք ու կանեք այն, ինչ պետք է։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Լավ ինքնազգացողության համար այսօր շատ կարևոր է ժամանակին հանգստանալը։ Ծանր ֆիզիկական աշխատանքը այսօր ցանկալի չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հնարավորություն կունենաք գլուխ հանել մի գործից, որն առաջ չափազանց բարդ էր թվում։ Ինչ-որ օգտակար բան կիմանաք, կխորհրդակցեք փորձառու մարդու հետ կամ պարզապես նորովի կնայեք իրավիճակին, որը վաղուց ձեզ հանգիստ չէր տալիս։ Գումարի հետ զգույշ եղեք։ Այսօր հակված կլինեք շատ ծախսել ու անպիտան իրեր գնել։

Հարմար օր է տանը փոփոխություններ անելու համար։ Կարող եք նոր կահույք կամ կենցաղային տեխնիկա գնել, վերանորոգում կամ տեղափոխություն պլանավորել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է կարևոր ու բարդ խնդիր ստանձնելու համար։ Բավականաչափ էներգիա ու հաստատակամություն կունենաք առաջին անհաջողությունից հետո չնահանջելու համար։ Որոշ Կույսեր անսպասելի աջակցություն կստանան պատահական ծանոթներից, որոնք առաջ ոչ մի կերպ չէին մասնակցում նրանց գործերին։ Լավ գումար աշխատելու հնարավորություն կլինի։ Բաց մի թողեք այն։

Օրը հաճելի շփումներ է խոստանում։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին դուր կգաք։ Չի բացառվում հետաքրքիր սիրային պատմության սկիզբը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան զգույշ եղեք։ Այս հատվածում հնարավոր են թյուրիմացություններ, տհաճ պատահարներ։ Մնացած հարցերում օրը հաջող կլինի, շատ Կշեռքների անակնկալներ ու նվերներ են սպասվում։ Գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Այն չի հիասթափեցնի, հստակ հուշումներ կանի։ Հավանական են հետաքրքիր աշխատանքային առաջարկներ։ Չի բացառվում, որ նրանցից մեկը ձեր կարիերայում արագ աճի սկիզբ դնի։

Մի վախեցեք անսովոր որոշումներից։ Սա հարմար օր է իրադարձությունների սովորական ընթացքը խախտելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հանգիստ օր է սպասվում։ Այն շատ հարմար է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերին վերջնական պատասխաններ ստանալու համար։ Հնարավոր է ծանոթություն անսովոր, նշանավոր մարդկանց հետ։ Նրանցից շատ բան կարող եք սովորել։ Օգտակար փորձ ձեռք կբերեք։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։

Իրադարձությունները դանդաղ զարգանան։ Շատ Կարիճների դա կարող է նյարդայնացնել։ Հատկապես անհամբեր կլինեն երիտասարդները։ Բայց շտապել պետք չէ։ Բացի սխալներից դա ոչ մի բանի չի բերի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ցանկացած իրադարձության սուր կարձագանքեք։ Հաճախ կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով։ Շրջապատողները կհիասթափեցնեն, կփորձեն ձեր համբերությունը կամ չեն արդարացնի ձեր հույսերը։ Սակայն խնդիրը միայն նրանց մեջ չէ։ Ինքներդ էլ հակված կլինեք ամեն ինչ մռայլ լույսի ներքո տեսնել, վատը սպասել ու չտեսնել հաճելի պահերը։ Աշխատեք լավատեսորեն տրամադրվել և կնկատեք դրական փոփոխությունները։

Խուսափեք մտերիմների հետ կոնֆլիկտներից։ Եթե հիմա վիճեք, խաղաղությունը վերականգնելը բարդ կլինի։ Մի հեռացեք ընտանեկան գործերից, հնարավորության սահմաններում օգնեք հարազատներին։ Դա թույլ կտա պահպանել լավ հարաբերությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ կանեք ինքնուրույն գործեք։ Բանն այն է, որ հիմա շրջապատի հետ լեզու գտնելը բարդ կլինի, իսկ վեճերը ժամանակ կխլեն, որը կարող էիք ավելի օգտակար անցկացնել։ Չեն բացառվում սուր պահերն աշխատավայրում։ Գործընկերների հետ կոնֆլիկտից խուսափելու համար նրբանկատության անհրաժեշտություն կլինի։ Շատ հակասական ինֆորմացիա կստանաք։ Այն կարող է շեղել, բայց եթե ամեն ինչից գլուխ հանեք, կհասկանաք, որ իրավիճակն այդքան էլ վատը չէ։

Աշխատեք չբամբասել ու շշուկների առիթ չտալ, հեռու մնալ նրանցից, ովքեր քննարկում են մյուսներին։ Հիշեք, որ սեփական կամ ուրիշների գաղտնիքները պատահաբար բացահայտելու վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաստատակամ կլինեք ու կարող եք առաջընթացի հասնել մի գործում, որն առաջ համարյա անհուսալի էր թվում։ Հեշտ կլինի համախոհներ գտնելը։ Չի բացառվում, որ ձեր կողմն անցնեն ազդեցիկ մարդիկ։ Օրը հարմար է նոր նախագծերի վրա աշխատելու համար։ Դրանք ինչքան շատ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջեն, այնքան ավելի լավ։ Կսովորեք այն, ինչ շուտով կարող է պետք գալ։

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Կհաջողվի վերջ տալ ձգձգվող կոնֆլիկտներին։ Կգտնեք բոլորի հետաքրքրությունները հաշվի առնելու ձևը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ չի լինի, բայց ամեն ինչից գլուխ կհանեք։ Օրը բավականին շատ լարված ու տհաճ պահեր կմատուցի։ Օրինակ՝ հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, որոնց առաջ ձեզ համախոհ էիք համարում, ինչպես նաև լուրջ տարաձայնություններ տանն ու աշխատավայրում։ Կաշխատեք հանգստություն պահպանել ու ոչ ոքի չվիրավորել, բայց շրջապատողները սուր կարձագանքեն ձեր նկատողություններին։ Միայն  նրբանկատությունն ու ինտուիցիան կօգնեն հարթել բոլոր սուր անկյունները։

Կարող եք ոչ մեծ գնումներ անել։ Դրանք հաջող կլինեն, նույնիսկ եթե նախապես պլանավորված չեն եղել։ Օրվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։




05.03.2018 1780 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-