Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 5
04.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ գործեր, հոգսեր ու նոր խնդիրներ կունենաք: Ինչքան էլ զարմանալի է, հենց դրանք թույլ կտան ձեզ պահպանել լավ տրամադրությունը, խուսափել ավելորդ ապրումներից ու հուզմունքից: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք: Շատ հարցերում կօգնեն կանայք: Խորհուրդների հարցով կարող եք դիմել նրանց: Չեք շտապի ձեր գաղտնիքները հայտնել ուրիշներին, և դա ճիշտ որոշում կլինի:

Վատ չեն անցնի աշխատանքային բանակցությունները: Միայն թե վերջնական համաձայնության հասնել հազիվ թե ստացվի, այնպես որ՝ պատրաստ եղեք երկխոսության շարունակությանը: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դժվար կլինի մի բանի վրա կենտրոնանալը, քանի որ տարբեր գործեր ձեր ուշադրության կարիքը կունենան: Հազիվ թե կարողանաք ինչ-որ բան վստահել ուրիշներին: Լրիվ պարզ է, որ ձեզանից լավ դրանցից ոչ ոք գլուխ չի հանի: Շրջապատը սովորականից հաճախ ձեր ուշադրության ու աջակցության կարիքը կունենա: Ստիպված եք լինելու նրանց համար զոհել ձեր հետաքրքրությունները: Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ վատ չի դասավորվի, և օրվա երկրորդ կեսին հաջողությունը կժպտա ձեզ:

Ընտանեկան հոգսերը սովորականից շատ ժամանակ կխլեն: Չի բացառվում, որ կահույքը կամ կենցաղային տեխնիկան նորոգելու կարիք լինի: Հնարավոր են ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ անհանգիստ օր է: Անընդհատ ինչ-որ բան կկատարվի, ամեն ինչից պետք է տեղյակ լինեք: Հաճախ ձեր տեսակետը ու հետաքրքրությունները պետք է պաշտպանեք վեճերի ժամանակ: Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, բայց նրանց մտադրությունները միշտ չէ, որ մաքուր կլինեն: Լսեք ինտուիցիային: Այն կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ և ումից է պետք հեռու մնալ: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, չհիմնավորված ծախսեր:

Մի հուզվեք: Քանի դեռ հանգիստ եք, իրավիճակը դեպի լավը փոխելու շանսերը մեծ են: Ինչ-որ անսովոր գաղափարներ կյանքի կոչելու հնարավորություն կլինի: Կօգնեն հին ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ օր է: Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առջև, դրանց հասնելու համար պետք է պայքարեք ուժեղ մրցակցի դեմ, աշխատեք ու ինչ-որ բան զոհաբերեք: Լավ նորությունն այն է, որ հաջողության հասնելու հավանականությունը շատ մեծ է: Պետք կգա նախկին փորձը, ավելորդ չի լինի հին ընկերների աջակցությունը: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Զիջումների գնալ չեք ցանկանա, չեք հրաժարվի ձեր տեսակետից, հաճախ կվիճեք նրանց հետ, ովքեր ձեզանից հզոր են: Բայց լուրջ տհաճությունների դա չի հանգեցնի: Բոլոր տարաձայնությունները շուտով կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան ձեր սպասածի նման չի ընթանա: Պետք է ճշտումներ մտցնեք պլանների մեջ, հետաձգեք պլանավորած հանդիպումներն ու գործերը: Բայց դա ձեզ չի վշտացնի, քանի որ նոր հնարավորություններ ու հեռանկարներ կնկատեք: Շատ օգտակար կլինի նախաձեռնող լինելը, ընդ որում՝ ոչ միայն աշխատանքի մեջ, այլ նաև անձնական հարաբերություններում: Երեկոն հարմար է մտերիմների հետ անկեղծ զրույցի համար:

Ուշադիր եղեք տեխնիկայի հետ աշխատելիս: Այսօր այն կարող է շարքից դուրս գալ: Չեն բացառվում փոքրիկ վնասվածքները: Դրանք վտանգավոր չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հիանալի է աշխատելու ու սովորելու համար: Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է հասնել դրված նպատակներին, շատ բան սպասվածից հեշտ կտրվի: Հնարավոր են հաջող գործնական բանակցություններ: Չի բացառվում՝ օգնականներ գտնեք, որոնք իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մեծ մասը: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կմեծացնեք եկամուտներն ու կբարձրանաք կարիերայի սանդուղքով:

Կարող եք հյուրեր ընդունել, ոչ ֆորմալ միջավայրում շփվեք մարդկանց հետ, որոնց հետ աշխատանքային կամ ստեղծագործական հետաքրքրություններն են կապում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավականին հաջող կդասավորվի: Բայց դրական միտումներից ամբողջությամբ կկարողանան օգտվել միայն նրանք, ովքեր պատրաստ են վճռական ու արագ գործել: Ամեն քայլը մանրամասն մտածելու ժամանակ չի լինի, փոխարենը կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը զարմանալիորեն ճիշտ հուշումներ կանի: Լավ կդասավորվեն կանանց հետ հարաբերությունները, որոնց աջակցության շնորհիվ կհաղթահարեք շատ խոչընդոտներ:

Հաջող կանցնեն գործնական հանդիպումները: Երբեմն կարևոր հարցերը ձեր օգտին կլուծվեն միայն նրա շնորհիվ, որ դուր կգաք մարդկանց, որոնց հետ պետք է գործ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հանգիստ կանցնի: Հազիվ թե կարողանաք գլխապտույտ հաջողությունների հասնել, բայց գոհ կլինեք գործերի ընթացքից: Շատ կարևոր հարցեր անսպասելի կլուծվեն ձեր համար ամենալավ ձևով, ու դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ձեզ վրա ուշադրություն կդարձնեն մարդիկ, ովքեր առաջ բացի իրենցից ոչ ոքի չէին նկատում: Նրանց ձեզ համախոհ դարձնելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն:

Ամեն ինչում կարգապահության ու հստակության կձգտեք: Դա կօգնի պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին: Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է: Շատ բան պետք է հասցնեք, շրջապատը հաճախ օգնության հարցով կդիմի, նոր պլաններ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Ամենատհաճն այն է, որ անընդհատ պետք է ինչ-որ մեկին սպասեք: Դա կնյարդայնացնի: Աշխատեք չբարկանալ, բարեհամբույր լինել: Կոնֆլիկտներն ու վեճերը հիմա ձեզ պետք չեն:

Շատ Աղեղնավորներ այսօր կարևոր որոշումներ կընդունեն, երկարատև պլաններ ու նպատակներ կկազմեն: Հանգիստ, առանց շտապելու կշռադատեք հետագա գործողությունները: Եվ միայն այդ ժամանակ դրանք կտանեն ձեզ դեպի հաջողություն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավատեսորեն տրամադրված կլինեք, և դա հրաշալի է: Այդպես ավելի հեշտ կհաղթահարեք օրվա դժվարությունները: Խնդիրներից արագ գլուխ կհանեք, և եթե դրանք ինքնուրույն անել չստացվի, միշտ գիտեք, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ավելի ուշ օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք ամրապնդել արդեն գոյություն ունեցող գործնական կապերը, վերականգնել համագործակցությունը հին գործընկերների հետ:

Կարող եք հոգ տանել մտերիմների մասին, օգտակար բաներ անել ողջ ընտանիքի համար: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր ու հոգսեր շատ կունենաք, բայց դա ձեզ դուր կգա: Հնարավորություն կունենաք ցույց տալ, թե ինչի եք ունակ, ամենալավ տպավորությունը կթողնեք շրջապատի վրա: Չի բացառվում, որ օրվա վերջին գրավիչ առաջարկներ ստանաք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանք թույլ կտան բարելավել ֆինանսական վիճակը, շահավետ գործարքներ կնքել, գնել այն, ինչ վաղուց եք ուզում:

Հարմար օր է նոր ու անսովոր բանով զբաղվելու համար: Հավանական է ծանոթություն մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ էլ որ պատահի, հանգստություն պահպանեք: Մի զարմացեք նույնիսկ ամենաանսովոր իրադարձություններից, մի բարկացեք, եթե խախտեն պայմանավորվածությունները ու մի վշտացեք, եթե ստիպված լինեք փոխել պլանները: Այս ամենը թույլ կտա առաջ շարժվել, հաղթահարել խոչընդոտները, ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ համագործակցությունն իսկապես օգտակար կլինի:

Զգույշ եղեք գումարին ու աշխատանքին վերաբերող գործերում: Որոշումների հարցում մի շտապեք, մի կապվեք պարտավորություններով: Իսկ ահա ընտանիքում ու մտերիմների հետ հարաբերություններում խնդիրներ հազիվ թե ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 620 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES