ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 4


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Միավորվեք համախոհների հետ։ Այդպես ավելի հեշտ կլինի վաղուց դրված նպատակներին հասնելը, ճանապարհին առաջ եկած անսպասելի խնդրից գլուխ հանելը։ Այսօր միայնության մեջ ձեզ լավ չեք զգա, իսկ ահա ընկերների ու լավ ծանոթների շրջանում հաճելի ժամանակ կանցկացնեք։ Կարող եք երկարատև պլաններ կազմել։ Ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կկռահեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

Չի բացառվում, որ լրիվ նոր հետաքրքրություններ առաջանան, կտարվեք նրանով, ինչն առաջ ձանձրալի ու անօգուտ էր թվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ավելի քիչ հուզվեք ու ավելի շատ մտածեք հաճելի բաների մասին։ Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի կենսուրախություն ու ինքնավստահություն պահպանել։ Ավելի հաճախ խոսքը ոչ թե լուրջ խնդիրների, այլ ցավալի թյուրիմացությունների մասին կլինի, որոնք պետք չէ սրտին մոտ ընդունել։ Ձեզ համար թանկ մարդուն օգնելու հնարավորություն կունենաք։

Անգործ մի նստեք։ Դա այսօր վատ կանդրադառնա ձեր տրամադրության վրա։ Կարևոր զբաղմունքների համար ակտիվության պակաս կունենաք, բայց ինչ-որ չհոգնեցնող ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար։ Ձեզ հեշտությամբ կտրվի այն, ինչ երևակայություն, հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում է պահանջում։ Կարող եք հույս դնել ինտուիցիայի հուշումների վրա։ Դրանք ժամանակին ու ճիշտ կլինեն։ Տարաձայնություններ կծագեն շրջապատողների հետ, ամեն անգամ չի հաջողվի ուրիշներին ապացուցել ձեր ճշմարտացիությունը։ Համբերատար եղեք։ Ժամանակ կանցնի ու բոլորին պարզ կդառնա, որ ձեր կարծիքն արժե լսել։

Հեշտությամբ կսիրահարվեք, սիրուց գլուխը կորցնելու վտանգ կա։ Չի բացառվում, որ ձեզ դուր գա մեկը, որի վրա առաջ ուշադրություն չէիք դարձնում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անսպասելի ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված խնդիրներ կառաջանան, որոնք ձեզ վերջին շրջանում շատ անհանգստացնում էին։ Չի բացառվում, որ նոր աղբյուրից գումար ստանաք, ընդ որում՝ խոսքը նշանակալի գումարի մասին կլինի։ Հարմար օր է կարիերայի զարգացման կամ սեփական բիզնեսի մասին մտածելու համար։ Շանս կա, որ հնարավորություններ կտեսնեք, որոնք առաջ չէիք նկատում։ Շատ օգտակար կլինի հին ծանոթների հետ հանդիպումը։

Խուսափեք գերհոգնածությունից, հոգ տարեք առողջության մասին։ Չի բացառվում խրոնիկ հիվանդությունների սրացումը, հատկապես խոցելի կլինի շնչառական համակարգը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփման համար բարենպաստ օր է։ Մտերիմների հետ անեղծ կարող եք լինել։ Նրանք կհասկանան ու կաջակցեն ձեզ։ Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք կամ կհարթեք հարաբերությունները մարդկանց հետ, որոնք վիրավորված էին ձեզանից։ Ակտիվ կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք, դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր չեն վախենում լրիվ նորը սկսել։

Կարող եք հեռուն գնացող պլաններ կազմել։ Շատ Առյուծների մոտ համարձակ ու ինքնատիպ գաղափարներ կառաջանան։ Շուտով ծանոթ կանանց աջակցությամբ կկարողանան կյանքի կոչել դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կարող է բավականին բարդ լինել։ Ինչ էլ որ ստանձնեք, հույս մի ունեցեք արագ արդյունքների հասնել։ Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, իսկ նպատակին հասնելու առաջին փորձը անհաջողությամբ կավարտվի։ Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն, մարդիկ կգտնվեն, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ։ Երեկոյան հավանական են լավ նորություններ։

Ողջ օրվա ընթացքում զգույշ եղեք այնտեղ, որտեղ խոսքը գումարին կամ արժեքավոր ունեցվածքին է վերաբերում։ Մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում և պրովոկացիաներին զոհ մի գնացեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր ուժերի հանդեպ վստահություն ձեռք կբերեք։ Հենց դա թույլ կտա գլուխ հանել բարդ գործերից, ոչ միանշանակ իրավիճակներում իրար չխառնվել։ Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դրանք չեն ստիպի նահանջել։ Չի բացառվում, որ լրիվ նոր ինքնատիպ ու համարձակ գաղափարներ առաջանան։ Շուտով մարդկանց կհանդիպեք, որոնք կօգնեն դրանք կյանքի կոչել։

Տանը ցավալի խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ որոշում կպահանջեն։ Որոշ Կշեռքներ ստիպված կլինեն հրաժարվել պլանավորած զվարճանքներից, ընկերների հետ հանդիպումներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շրջապատի հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի։ Ձեզ չեն հասկանա նույնիսկ նրանք, ովքեր առաջ մի քանի խոսքից հասկանում էին, թե ինչ և ինչու եք ուզում։ Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Երբեմն դրանք հենց ձեր մեղքով կառաջանան։ Կուզենաք ձեր տեսակետն առաջ տանել, իսկ շրջապատին չեք լսի։ Ուշադիր եղեք ուրիշների հանդեպ։ Դա օգուտ կտա հարաբերություններին։

Աշխատեք չծանրաբեռնվել։ Այսօր դա առողջության համար վտանգավոր կլինի։ Ցանկացած ավելորդությունից ու վատ սովորույթից հրաժարվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կանհանգստանաք ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի համար, ուրիշներին շատ կօգնեք, ակտիվ կհետաքրքրվեք ուրիշների գործերով։ Դրա հետ մեկտեղ ոչ ոք չի կարողանա ձեզ մեղադրել։ Ամեն ինչ նրբանկատ կանեք, կխուսափեք քննադատելուց ու ավելորդ խորհուրդներ չեք տա։ Գլխի կընկնեք մտերիմների գաղտնի ցանկությունների մասին ու կօգնեք իրականություն դարձնել դրանք։ Չի բացառվում անսպասելի սիրային խոստովանությունը։

Լավ կանցնեն ուղևորությունները։ Պայմանների փոփոխությունն այսօր շատ օգտակար կլինի։ Բաց մի թողեք ինչ-որ օգտակար բան սովորելու հնարավորությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ գործերում առաջընթացի հավանականություն կա։ Լուրջ տրամադրված կլինեք, իսկ հիմա դա շատ կարևոր է հաջողության հասնելու համար։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու լավ նորությունները, ինչպես նաև ոչ մեծ, բայց երկար սպասված դրամական մուտքերը։ Կուրախացնի օրվա երկրորդ կեսը։ Այս հատվածում պետք է պարզապես բաց չթողնեք ձեր շանսը, ճիշտ ժամանակին նախաձեռնող լինեք։

Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, ուրախ կլինեք տեսնել նրանց։ Օրը հարմար է համախոհների ու մտերիմների հետ ապագայի պլանները քննարկելու, բոլորին անհանգստացնող խնդիրների մասին պայմանավորվելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ակտիվ, գործունյա ու շատ վճռական տրամադրված կլինեք։ Աշխատեք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր կարող են հասցնել ձեր հետևից։ Դանդաղկոտ մարդիկ կնյարդայնացնեն ձեզ։ Նոր պլաններ կառաջանան, ընդ որում՝ կուզենաք արագ կյանքի կոչել դրանք։ Պատրաստ կլինեք հաղթահարել դժվարությունները, պայքարել պայմանների դեմ, մարտահրավեր նետել ճակատագրին։

Մի մոռացեք հանգստի մասին։ Պետք չէ մինչև ուշ գիշեր մնալ երեկույթներին կամ նստել համակարգչի առջև։ Քնի պակասը վատ կանդրադառնա առողջության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հարցերում կարող եք հաջողության հասնել։ Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք վարվել։ Հեշտ կլինի համախոհներ գտնելը, ընդ որում՝ համախոհ կդառնան նույնիսկ նրանք, ովքեր առաջ ձեր թշնամիներին էին աջակցում։ Միայն թե մի շտապեք վստահել մարդկանց, ովքեր առատաձեռն են խոստումների ու հաճոյանալու հարցերում։ Ձեր վստահությունից օգտվել ցանկացողներ այսօր շատ կլինեն։

Օրը վատը չէ որոշ ֆինանսական հարցեր լուծելու համար։ Չեն բացառվում շահավետ գործարքներն ու գնումները։ Որոշ Ձկներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն։ Այն  համեստ, բայց կայուն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։




03.03.2018 2693 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-