Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 31
30.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա մեծ մասը նվիրված կլինի ընտանեկան խնդիրների լուծմանը։ Չի բացառվում, որ ստիպված լինեք շտապելով ինչ-որ բան գնել։ Օրինակ՝ կենցաղային տեխնիկա կամ վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր ու իրեր։ Պլանները, որոնք նախապես էիք կազմել, ստիպված եք լինելու փոխել։ Պայմանները սպասվածի նման չեն դասավորվի։ Բայց դա չի փչացնի ձեր տրամադրությունը։ Կգտնեք իրադարձությունները ձեր օգտին ծառայեցնելու ձևը։

Զգույշ եղեք գումարի հետ։ Այսօր վտանգ կա, որ կծախսեք այն այնպիսի բաների վրա, որոնք անհրաժեշտ չեն ձեզ։ Հնարավոր են լավ նորություններ։ Դրանք կապված կլինեն ձեր մտերիմների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստի կարիք կունենաք։ Հենց դրան էլ նվիրեք օրը։ Ոչ մի տեղ մի շտապեք, արեք միայն այն, ինչ հոգեհարազատ է ձեզ։ Չեն բացառվում անսպասելի առաջարկները։ Եթե այդ առաջարկները ընկերները անեն, առանց երկար մտածելու համաձայնեք։ Ամեն ինչ հրաշալի կստացվի ու դրական հույզեր կստանաք։ Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, այդ թվում՝ նաև չպլանավորված ուղևորություններ։

Շատ Ցուլերի այսօր սիրային անակնկալներ են սպասվում։ Չեն բացառվում նաև խոստովանությունները։ Իրենց զգացմունքների մասին կպատմեն մարդիկ, ովքեր երկար ժամանակ թաքցնում էին դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խոհեմ եղեք։ Հենց դրանից կախված կլինի օրվա հաջող ընթացքը։ Պրովոկացիաներին զոհ մի գնացեք ու մի հավատացեք խոստումներին, որոնք տալիս են ձեր ուշադրությունը գրավել ցանկացող մարդիկ։ Ցանկացած կարևոր որոշում պետք է ինքնուրույն ընդունեք։ Ուրիշների խորհուրդները կամ հուշումներն անօգուտ ու նույնիսկ վտանգավոր կլինեն։ Հավանական են նորություններ հին ծանոթներից։

Օրը պետք է այնպես պլանավորել, որ նրա երկրորդ կեսին հանգստի ժամանակ ունենաք։ Այդ հատվածում կարող եք բուժիչ պրոցեդուրաներ պլանավորել։ Դրանք արդյունավետ կլինեն։ Սպորտով զբաղվելն էլ օգտակար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեր ամեն քայլը պետք է լավ մտածված լինի, այնպես որ՝ աշխատեք չշտապել։ Շատ օգտակար բաներ կարող եք անել և՛ ձեր, և՛ շրջապատի համար։ Բայց դրա համար պետք չէ շեղվել դատարկ բաների վրա, ժամանակ վատնել դատարկ զրույցների ու վեճերի վրա։ Նորը սովորելու համար օգտագործեք բոլոր հնարավորությունները։ Հնարավորություն կունենաք ինֆորմացիա ստանալ, որը շատ շուտով պետք կգա։ Գործնական զրույցներն էլ հետաձգեք մինչև երեկո։

Բարենպաստ օր է ուղևորությունների համար։ Տանից հեռու լավ ժամանակ կանցկացնեք ու կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ, ինչպես նաև հաջող գնումներ կանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետաքրքիր օր է։ Ակտիվ ու վճռական կլինեք, ոչ մի րոպե զուր չեք ծախսի։ Կարող եք ինքնուրույն շատ օգտակար բաներ անել, նաև կազմակերպել մյուսների աշխատանքը։ Առաջատարի ձեր հատկանիշները արժանի կիրառություն կգտնեն։ Նախաձեռնող եղեք անձնական հարաբերություններում։ Կասկած չկա, որ ձեզ կաջակցեն։ Վատ մի զգացեք խոսել զգացմունքների մասին։ Մտերիմներին կարող եք վստահել ձեր գաղտնիքները։

Պլանավորած գործերը քմահաճույքներին մի զոհաբերեք։ Ձեր մեջ ուժ գտեք դիմակայել գայթակղություններին։ Հետո բազմիցս շնորհակալություն կհայտնեք ինքներդ ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների համար բարենպաստ օր է։ Ունակ կլինեք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ։ Այսօր ձեզ հետ գործ կունենան նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար նախընտրում են սեփական ուժերի վրա հույս դնել ու օգնության չդիմել։ Մտերիմներին օգնելու, ձեզ համար թանկ մարդուն բարդ իրավիճակում աջակցելու հնարավորություն կունենաք։ Ավելի ջերմ կդառնան ընտանեկան հարաբերությունները, վեճերն ու տարաձայնություններն էլ կմնան անցյալում։

Սովորական գործերը ձանձրալի ու միապաղաղ կթվան, ինչ-որ նոր բան կուզենաք։ Հաճույքով փորձարկումներ կանեք, չեք վախենա ռիսկի դիմել։ Ինքնատիպ որոշումները հաջող կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ։ Դրանք շատ լուրջ չեն լինի, բայց կփչացնեն ձեր տրամադրությունը։ Չի բացառվում, որ ստիպված լինեք հրաժարվել գնումներից և հետաձգել պլանավորած գործերն ու զվարճանքները։ Պետք չէ շատ վշտանալ դրա համար։ Շուտով ամեն ինչ կհարթվի։ Անսպասելի գործեր կառաջանան, կենցաղային խնդիրներն էլ շտապ լուծում կպահանջեն։

Ինչ էլ որ պատահի, կզգաք մտերիմների աջակցությունը։ Նրանց վրա կարող եք հույս դնել բոլոր հարցերում։ Հարմար պահ է ապագայի ընդհանուր պլանները քննարկելու, բոլորի համար կարևոր որոշումներ ընդունելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ արդյունավետ օր է։ Այն հարմար է բարդ գործեր ստանձնելու համար։ Դրանցից գլուխ հանելու շանսերը շատ մեծ են։ Կգտնեք հին թշնամիներին զինաթափելու ձևը ու ձեզ միանգամից ավելի վստահ կզգաք։ Չի բացառվում, որ վեճերի ժամանակ ստիպված լինեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները։ Ամուր կլինեք ու հանգստություն կպահպանեք։ Արդյունքում ձեզ ընդդիմացողները համախոհների կվերածվեն։

Հարմար օր է ուղևորությունների համար։ Կարող եք մեկնել ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև ուղևորությունների։ Երկուսն էլ հաճելի տպավորություն կթողնեն։ Երեկոյան հավանական են հաճելի ծանոթություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր շատ տպավորվող կլինեք ու սուր կարձագանքեք շրջապատի իրադարձություններին։ Երբեմն դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի կորցնեք հավասարակշռությունը ու բարկանաք։ Ցավոք, ձեր բարկությանը զոհ կդառնան ամենամտերիմ մարդիկ։ Զգույշ եղեք նոր ծանոթների հետ։ Նրանք կփորձեն լավ տպավորություն թողնել ձեզ վրա, բայց բարի մտադրություններով չեն ղեկավարվի։

Հնարավորություն կունենաք լուծել բարդ ֆինանսական հարցերը։ Որոշ Աղեղնավորներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն։ Չեն բացառվում խոշոր դրամական մուտքերն ու արժեքավոր նվերները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր շատ բան կհասցնեք անել։ Ոչ միայն լավ գլուխ կհանեք սեփական գործերից, այլ նաև կօգնեք ուրիշներին։ Բարդ, ոչ միանշանակ իրավիճակներից արագ գլուխ կհանեք, ճիշտ որոշումներ կընդունեք, նպատակին հասնելու ամենակարճ ճամփան կընտրեք։ Չի բացառվում, որ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց ժամանակին աջակցել եք։ Նրանք հետաքրքիր առաջարկներ կանեն կամ կփորձեն ինչ-որ ձևով շնորհակալություն հայտնել ձեզ։

Հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը։ Կարող եք խոսել ընդհանուր գործերի մասին, քննարկել խնդիրներն ու ապագայի պլանները։ Լուրջ տարաձայնություններ ու կոնֆլիկտներ չեն լինի։ Օրվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ վճռական կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները։ Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ։ Ձեր վարքը նրանց ագրեսիվ կթվա։ Չեք լսի խորհուրդները, կնախընտրեք ձեր ուզած ձևով վարվել։ Այդպիսի մոտեցումը օգտակար կլինի գումարին ու ունեցվածքին վերաբերող հարցերի ժամանակ։

Հարմար օր է սպորտով զբաղվելու ու ֆիզիկական աշխատանքի համար։ Էներգիան խաղաղ հունի մեջ դնելուց հետո հիանալի արդյունքների կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաճելի հանդիպումներ ու լավ նորություններ է խոստանում։ Հետաքրքիր մարդկանց հետ շփվելու, նրանցից ինչ-որ նոր բան իմանալու հնարավորություն կունենաք։ Չեք վախենա փորձարկումներ անել, հաճախ ոչ ստանդարտ որոշումներ կընդունեք, և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք։ Հնարավորություն կունենաք ուղղել սխալները։

Միջոցառումները, որոնց բախտ կունենաք մասնակցել, շատ հաճելի տպավորություն կթողնեն։ Ձեզ ամենալավ կողմերից կդրսևորեք, կհետաքրքրեք նրանց, ում վաղուց եք համակրում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1599 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES