Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 26
25.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերը մի հետաձգեք: Օրվա առաջին կեսին դրանցով զբաղվելն ավելի հեշտ կլինի, քան երկրորդին: Ստիպված եք լինելու արագ գործել, քանի որ ուշադրություն կպահանջեն և՛ աշխատանքային խնդիրները, և՛ տնային գործերը: Բացի այդ, մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան: Աշխատեք ժամանակը զուր չվատնել, խուսափել դատարկ զրույցներից ու ավելորդ կապերից: Բայց մի մոռացեք նաև հանգստի մասին: Այն արդեն օրվա կեսին անհրաժեշտություն կդառնա:

Սովորականից դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Պահի ազդեցության տակ որոշումներ կընդունեք, որոնց համար հետո կզղջաք: Մի շտապեք մտածածը կյանքի կոչել, ինքներդ ձեզ ժամանակ տվեք լավ մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած դժվարություններին՝ շատ օգտակար բաներ կկարողանաք անել: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, հարթել հարաբերությունները մարդկանց հետ, որոնք ձեզանից վիրավորված են: Մի վախեցեք բարդ աշխատանքային խնդիրներից: Դրանցից գլուխ կհանեք: Օրվա վերջին հնարավոր են արդյունավետ բանակցություններ, առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Ֆինանսական հարցերը լուծելը սովորականից դժվար կլինի:

Աշխատեք չծանրաբեռնվել: Հիմա սովորականից արագ կհոգնեք, բացի այդ չի բացառվում ինքնազգացողության վատացումը: Սպորտով զբաղվելն էլ շատ հոգնեցուցիչ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող եք ստանձնել կարևոր գործերը, մասշտաբային նախագծերի վրա աշխատանք սկսել: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ շատ բան հեշտությամբ կտրվի: Լավ կանցնեն բանակցությունները, հնարավորություն կունենաք պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել: Այսօր շատ գրավիչ կլինեք, շատերին դուր կգաք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որն արագ զարգացում կունենա:

Պարզ կդառնա, թե ինչ է պետք անել՝ ամենակարևոր նպատակներին հասնելու համար: Շատ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես ստանալ այն, ինչի կարիքը վերջին շրջանում շատ էին զգում: Հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ավելի շատ շփվել ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ: Նրանց հետ արժե խոսել ոչ միայն ձեր ապրումների, այլ նաև ապագայի պլանների մասին: Լավ խորհուրդներ ու օգնություն կստանաք: Հին ծանոթները կկիսվեն լավ նորություններով ու օգտակար տեղեկատվությամբ, ինչն էլ թույլ կտա խուսափել սխալներից: Կարող եք գործարքներ կնքել: Ինտուիցիան կհուշի՝ ինչն է շահավետ և ինչը՝ ոչ:

Չեն բացառվում ղեկավարության, այլ կարևոր ու ազդեցիկ անձանց հետ վեճերը: Կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետն ու գործով ապացուցել, որ ճիշտ եք: Նույնիսկ ձեր համեստ հաղթանակները աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանելը շատ դժվար կլինի: Իրադարձություններ տեղի կունենա, որոնք կհանեն ձեզ հավասարակշռությունից: Երբեմն դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ: Բայց դա հասկանալու համար պետք է գլուխ հանեք իրավիճակից, իսկ դրա համար ժամանակ չի մնա: Շատ օգտակար կլինեն փորձառու մարդկանց խորհուրդներն ու հուշումները: Վատ մի զգացեք հարցեր տալ: Միայն այդպես կստանաք այն տեղեկատվությունը, որը շուտով ձեզ պետք կգա:

Օրվա ռեժիմին կամ նախապես կազմած գործողությունների պլանին հետևել չի ստացվի: Այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, հարմարվել պայմաններին: Ընկերների ու սիրելիի հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գումարի հետ կապված ցանկացած օպերացիա այսօր զգուշություն կպահանջի: Դա վերաբերում է նույնիսկ ոչ մեծ գնումներին: Խաբեության զոհ դառնալու վտանգ կա: Գումար կծախսեք անիմաստ բանի վրա: Գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Գործերի մասին զրույցները հաճախ կվերջանան փոխադարձ պահանջներով ու հարաբերություններ պարզելով: Բայց ընդհանուր լեզու գտնելու շանսեր, միևնույն է, կան:

Եթե այսօր հեռավոր ուղևորության մեկնեք կամ գործ ունենաք արտերկրից եկած մարդկանց հետ, պատրաստ եղեք անսպասելի իրադարձությունների: Ինչ-որ բան պլանի համաձայն չի ընթանա ու ստիպված կլինեք արագ որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան հնարավոր են տհաճ իրադարձություններ, բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կաճի: Օրվա կեսին մոտ պարզ կդառնա, թե ինչ է պետք անել բարդ աշխատանքային խնդիրները լուծելու համար: Ամենայն հավանականությամբ համախոհների կարիք կունենաք, որոնց քիչ ավելի ուշ կգտնեք: Կարիերայի ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն կամ հնարավորություն կունենաք զբաղվել իսկապես հետաքրքիր գործով:

Բարենպաստ օր է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, ամեն ինչ ճիշտ կանեք նույնիսկ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու դեպքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Աշխատանք սովորականից շատ կլինի: Բոլոր գործերից ժամանակին գլուխ կհանեք, հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի սկսածն ավարտին հասցնել: Ձեր գործողությունները կգրավեն շրջապատի ուշադրությունը և հաճախ օգտակար կլինեն հենց նրանց համար: Եթե ինչ-որ մեկը դիմի օգնության խնդրանքով, կփորձեք չմերժել նրան: Մարդիկ, որոնց այսօր կաջակցեք, շնորհակալություն կհայտնեն ձեզ:

Նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կառաջանան: Դրանք թույլ կտան շատ հաճելի ծանոթություններ հաստատել, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, սիրային պատմության սկիզբ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է ծանոթությունների ու շփումների համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, այսօր դա ձեզ մոտ կստացվի: Հնարավոր է աշխատավայրում սիրային պատմության սկիզբ: Անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատի գործերով, շատերին կօգնեք, անտարբեր չեք մնա ուրիշների խնդիրներին: Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ ու քննադատորեն էին տրամադրված, այսօր կփոխեն իրենց կարծիքը:

Վատ չեն անցնի կարճատև ուղևորությունները, իսկ ահա երկարատևները՝ ուժասպառ կանեն ու անհրաժեշտ արդյունքները չեն տա: Լավ է ինքնուրույն չլուծեք ֆինանսական հարցերը, հատկապես, եթե խոսքը նշանակալի գումարի մասին է: Խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Հազիվ թե կարողանաք շատ բանի հասնել, լուծել կարևոր հարցերը: Շատ բան ստիպված կլինեք հետաձգել: Բայց չեք հուզվի, քանի որ վստահ եք՝ շուտով կգա բարենպաստ պահն ու գլուխ կհանեք բոլոր գործերից: Չեն բացառվում լավ նորությունները: Ճիշտ է, դրանք ավելի շատ կապված կլինեն ոչ թե ձեր, այլ ձեր մտերիմների հետ:

Բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաները այսօր արդյունավետ կլինեն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները լավ է սահմանափակել: Եթե դրանք շատ լուրջ լինեն, վնասվածքների հավանականությունը կմեծանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիանալի օր է աշխատանքի մասին զրույցների համար: Կարևոր չէ, թե ում հետ կվարեք դրանք՝ գործընկերների, ղեկավարության, թե ընկերների հետ: Բոլոր դեպքերում դրանք օգտակար կլինեն: Օրինակ՝ լավ գաղափարներ կառաջանան, որոնք կօգնեն հեշտացնել առօրյա աշխատանքային գործողությունները կամ լուծել նոր խնդիրները: Չեն բացառվում համագործակցության մասին առաջարկները:

Սովորականից հաճախ ոչ ստանդարտ իրավիճակներ կառաջանան: Հեշտությամբ ելք կգտնեք դրանցից կամ դրանք կծառայեցնեք ի շահ ձեր հետաքրքրությունների: Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հոգնեցուցիչ օր է: Ձեր ուշադրությունը կպահանջեն մանր, միատոն գործերը, անընդհատ կուզենաք մի խնդրից մյուսին անցնել: Կենտրոնանալուն հաճախ կխանգարեն ուրիշների զրույցները: Որոշ Ձկներ ստիպված կլինեն գլուխ հանել ուրիշների կոնֆլիկտներից, ուղղել նրանց կողմից թույլ տրված սխալները: Կարող եք ոգեշնչվել նրանով, որ ձեր ջանքերը զուր չեն լինի, կատարված աշխատանքի համար պարգևատրում կստանանք:

Ցանկալի չէ գործարքներ կնքել, եթե դրանք նախապես պլանավորված չեն եղել: Պետք չէ նաև թանկարժեք իրեր գնել: Շուտով կհիասթափվեք գնածից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1215 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES