Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 22
21.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Սեփական գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Հաճախ ստիպված եք լինելու օգնել շրջապատին, լուծել ուրիշների խնդիրները և դրա համար զոհել սեփական հետաքրքրությունները։ Չեն բացառվում աշխատավայրում տարաձայնությունները։ Ձեզ սովորականից շատ կքննադատեն։ Ապագայի մասին շատ կմտածեք, ձեր առջև բարձր նպատակներ կդնեք, բայց հաճախ կմոռանաք ընթացիկ գործերի մասին։ Իսկ դրանք նույնպես ուշադրության կարիք ունեն։

Ցանկալի չէ լուծել կարևոր ֆինանսական հարցերը, փաստաթղթեր ստորագրել, պարտավորություններով կապվել։ Խոշոր գնումները հաջող չեն լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճություններ ու դժվարություններ, բայց իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի։ Կգտնեք այն բարդ խնդիրները լուծելու ձևը, որոնցից շրջապատը չի կարողացել գլուխ հանել, պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ էիք կոտրում։ Հույս դրեք միայն սեփական ուժերի վրա։ Նույնիսկ եթե հաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, համախոհները հազիվ թե արդարացնեն ձեր հույսերը։

Գնումների ու գործարքների համար բարենպաստ օր է։ Գումարին վերաբերող հարցերում չեք սխալվի։ Անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շրջապատին ցույց տալու համար, թե ինչի եք ունակ։ Ձեր գաղափարներով ազդեցիկ մարդկանց հետաքրքրելու հնարավորություն կունենաք։ Աջակցությունը, որ կստանաք, շատ տեղին կլինի։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Բայց գործարքների ու գնումների հարցում մի շտապեք։ Կասկածելի ֆինանսական օպերացիաներին մասնակցելն էլ ցանկալի չէ։

Ավելի շատ ուշադրություն հատկացրեք սիրելիին։ Հիմա նրա համար կարևոր կլինի ձեր հոգատարությունն ու հասկացողությունը։ Բաց մի թողեք մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու, նրանց հաճելի անակնկալներ անելու հնարավորությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջողության հասնելու համար լուրջ տրամադրվեք։ Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի։ Նույնիսկ շատ համեստ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Հնարավոր են անհաջող գնումներ, գործարքներ, որոնք միայն կորուստների կբերեն։ Շատ կարևոր կլինի գործնական կապերին ընտրողաբար մոտենալը։ Մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում, համագործակցեք նրանց հետ, ովքեր առաջ էլ աջակցել են ձեզ։

Հավանական են չպլանավորված ծախսեր։ Ոչ մի բանում ձեզ ու մտերիմներին սահմանափակել չեք ուզենա։ Դրա հետ կապված ել սպոնտան գնումներ կանեք, մեծ գումարներ կծախսեք զվարճանքների վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է, որը թույլ կտա շատ գործերում հիանալի արդյունքների հասնել։ Դժվարություններից չեք վախենա, փորձարկումներ կանեք, ոչ ստանդարտ որոշումներ կփնտրեք։ Հաճախ հենց նման մոտեցումը թույլ կտա մրցակիցներին թողնել հետևում։ Շրջապատին դուր կգաք, նրանց կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների, նոր համախոհներ ձեռք կբերեք։ Չի բացառվում աշխատավայրում սիրային պատմության սկիզբը։

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է։ Մտերիմների հետ կարող եք զրուցել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրների շուրջ։ Հին խնդիրները լուծելու ձև կգտնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ, բայց հետաքրքիր օր է։ Փոքրիկ դժվարություններ սովորականից շատ կծագեն, բայց արագ գլուխ կհանեք դրանցից։ Համախոհները իրենց այնպես չեն պահի, ինչպես ակնկալում էիք։ Բայց դա ձեզ չի խանգարի հասնել դրված նպատակներին, քանի որ բոլոր հարցերում սովոր եք հույս դնել ինքներդ ձեզ վրա։ Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ։

Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնել ամեն անգամ չի ստացվի։ Այսօր նրանք կարող են վիրավորվել ձեր կատակներից, նույնիսկ անմեղ նկատողությունների մեջ տհաճ իմաստ կփնտրեն։ Նրբանկատ եղեք նրանց հետ, ում սիրում եք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված օր է։ Հաճախ կոնֆլիկտային իրավիճակներ կառաջանան, ստիպված կլինեք վեճերի ժամանակ պաշտպանել ձեր տեսակետը։ Նույնիսկ ձեր լավագույն գաղափարները աջակցություն չեն ստանա։ Պատրաստ եղեք ինքնուրույն կյանքի կոչել ձեր մտահղացումները։ Մի անկեղծացեք քիչ ծանոթ մարդկանց հետ, ձեր ներսում պահեք ձեր ու ուրիշների գաղտնիքները։ Ֆինանսական հարցերն էլ լավ է չքննարկել։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Ինչքան շատ ժամանակ հատկացնեք հանգստին, այնքան լավ կզգաք ձեզ; Շատ օգտակար կլինեն զբոսանքներն ու ուղևորությունները։ Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ ժամանակ կխլեն զրույցները։ Հաճախ դրանց պատճառով չի հաջողվի կենտրոնանալ գործերի վրա ու սկսածն ավարտին հասցնել։ Որոշ Կարիճներ ամբողջությամբ կտարվեն ուրիշների խնդիրներով՝ մոռանալով սեփական գործերի մասին, որոնք նույնպես ուշադրության կարիք ունեն։ Օրը հարմար չէ հասարակական ելույթների ու կարևոր բանակցությունների համար։

Ինչ էլ որ այսօր պլանավորեք, հիշեք՝ ցանկացած գործի պետք է լուրջ մոտենալ։ Շատ մեծ է ինչ-որ բան մոռանալու, կորցնելու, աչքաթող անելու վտանգը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի։ Նոր գործեր ու անսովոր խնդիրներ կառաջանան, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք։ Համախոհներ ու օգնականներ գտնելը հեշտ կլինի, կստանաք ազդեցիկ մարդկանց աջակցությունը։ Ավելի հաճախ նախաձեռնող եղեք։ Ձեր գաղափարները շատերին դուր կգան։ Օրը շահավետ գործարքներ ու կոմերցիոն գործունեության մեջ հաջողություններ է խոստանում։ Ֆինանսական հարցերը հաջող կլուծվեն։

Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները։ Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն ու երեկույթներ կազմակերպել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջողությունների հասնելու շանսերը մեծ կլինեն, եթե հույս դնեք ձեզ վրա ու օգնության չսպասեք։ Ուշադիր հետևեք շրջապատի իրադարձություններին։ Ինչ-որ կարևոր բան նկատելու շանս կա։ Ցանկացած կարևոր հարց պետք է քննարկել հանգիստ, առանց հույզերի։ Նյարդայնությունն ու նեղացկոտությունը, որոնք այսօր հատուկ կլինեն ձեզ, կխանգարեն հաճելի շփմանը։

Ֆինանսական հարցերը լուծելիս զգուշություն է պետք։ Մի շտապեք գործարքներ կնքել։ Սկզբում ուսումնասիրեք պայմանները, ամեն ինչ լավ կշռադատեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հիանալի օր է սպասվում։ Լավ կանցնեն շփումները։ Շրջապատի հետ փոխհասկացողության հասնելը հեշտ կլինի, ձեզ կես խոսքից կհասկանան։ Նոր ծանոթներին դուր կգաք, նրանք միանգամից կնկատեն ձեր ուժեղ կողմերը, արժանիքներն ու տաղանդները։ Հաջող գործարքներ կնքելու կամ շահավետ համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կլինի։ Լավ կանցնեն գործնական ուղևորությունները։

Ժամանակ անցկացրեք ընկերների հետ։ Նրանց հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն։ Կարող եք հյուրեր ընդունել, ձեր տանը բոլորը հիանալի ժամանակ կանցկացնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գումարի հետ զգույշ եղեք։ Այսօր հակված կլինեք շատ ծախսել, թեթևամտորեն վերաբերվել ֆինանսական հարցերին։ Հնարավոր են անհաջող գործարքներ ու գնումներ, լուրջ կորուստներ։ Ինչ-որ կարևոր փաստաթուղթ ստորագրելուց առաջ ամեն ինչ մանրամասն ստուգեք, խորհրդակցեք մասնագետի հետ։ Աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։

Հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, կբարկանաք նրանց վրա, ովքեր ինչ-որ հարցում համաձայն չեն ձեզ հետ։ Մտերիմները կփորձեն խուսափել վեճերից, հարթել սուր անկյունները, բայց շատ զգայուն ու նեղացկոտ կլինեք, այնպես որ՝ կոնֆլիկտներ երբեմն կառաջանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2792 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES