Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 20
19.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ հաջողություններ ու հաղթանակներ ակնկալելը սխալ կլինի։ Գործերից գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Նույնիսկ առօրյա խնդիրների լուծումն այսօր հեշտ չի տրվի։ Շատ ժամանակ կխլեն խոսակցությունները։ Դրանք հետաքրքիր ու հաճելի, բայց անօգուտ կլինեն։ Դա վերաբերում է նաև գործընկերների հետ վեճերին, որոնց պատճառով անընդհատ կհետաձգեք գործերը։

Հնարավոր են հաճելի նորություններ ու անսպասելի առաջարկներ։ Կանայք հաճույքով ու հաճախ կօգնեն, նրանց վրա կարող եք հույս դնել դժվար պահին։ Չեն բացառվում նվերները, անակնկալներն ու դրամական մուտքերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս հանգիստ ու բարենպաստ օրը հարմար է շփումների համար։ Լավ լեզու կգտնեք ինչպես այն մարդկանց հետ, որոնց լավ գիտեք, այնպես էլ նոր ծանոթների հետ։ Չեն բացառվում աշխատանքի, երկարատև համագործակցության, համատեղ նախագծերին մասնակցության հետ կապված առաջարկները։ Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա, օգտակար փորձ ձեռք կբերեք։ Հավանական են դրամական մուտքեր։

Հիանալի գլուխ կհանեք ստեղծագործական մոտեցում ու երևակայություն պահանջող գործերից։ Ավելի դժվար կլինի այնտեղ, որտեղ պետք է երկար ժամանակ կենտրոնանալ ու ուշադիր լինել մանրուքներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հաճելի ու հետաքրքիր օր է սպասվում։ Շատ բան սովորականից հեշտ կտրվի։ Լավ գաղափարներ կունենաք, ընկերներն ու ծանոթները կօգնեն արագ կյանքի կոչել դրանք։ Չեն բացառվում հաջող գործարքներ ու գնումներ, ինչպես նաև անսպասելի դրամական մուտքեր։ Հաճույքով կօգնեք շրջապատին, կաջակցեք բարդ իրավիճակում հայտնվածներին։ Շնորհակալությունն էլ իրեն սպասեցնել չի տա։

Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ։ Անսովոր մարդկանց հետ կշփվեք, որոնք կօգնեն շատ բանի նորովի նայել։ Չի բացառվում, որ ձեր կյանքը փոխելու ցանկություն ունենաք ու կհասկանաք, թե ինչպես անել դա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը դժվարություններ ու հոգսեր կբերի, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ։ Շատ խնդիրների մասին չարժե անհանգստանալ, քանի որ դրանք շուտով իրենք իրենց կլուծվեն։ Կանանց հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Այսօր նրանք ձեզանից շատ բան կպահանջեն, զիջումների չեն գնա։ Կաշխատեք հույզերին չտրվել, բայց, ցավոք, դա ձեզ մոտ միշտ չի ստացվի։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, վերանորոգում սկսել կամ զբաղվել տեղափոխության պլանավորմամբ։ Պետք չէ կապվել լուրջ պարտավորություններով։ Ամենայն հավանականությամբ դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան հիմա է թվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ ոքի չեք վստահի, անընդհատ տհաճություններ կսպասեք, իսկ լավը հաճախ չեք նկատի։ Աշխատեք ավելի լավատես լինել։ Եթե դա ձեզ հաջողվի, օրն ավելի հետաքրքիր կդառնա։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հաճելի իրադարձություններ։ Չեն բացառվում դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում։ Հավանական են ֆինանսական դժվարություններ, բայց դրանք ժամանակավոր բնույթ կկրեն։

Կարող են ընտանեկան տարաձայնություններ առաջանալ։ Հարազատների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Չի բացառվում, որ ձեզ հիշեցնեն հին վիրավորանքների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց այնքան ակտիվ ու վճռական կլինեք, որ ունակ կլինեք գլուխ հանել բոլոր դժվարություններից։ Ձեզ մոտ հաճախ կստացվի այն, ինչ ուրիշներին չի հաջողվել։ Դրա հետ մեկտեղ՝ ձեր հաջողություններին նախանձողներ չեն լինի։ Իսկ ահա մարդիկ, որոնք առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։ Չի բացառվում, որ շուտով գործնական կամ անձնական բնույթի հետաքրքիր առաջարկներ ստանաք։

Մտերիմների հետ զրուցելիս մի խորամանկեք։ Այսօր լավ է բաց տեքստով խոսել ամեն ինչի մասին ու ոչինչ չթաքցնել։ Այդպես աջակցություն կստանաք, որի կարիքը շատ զգում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված օր է։ Չեն բացառվում կոնֆլիկտներն ու վեճերը։ Շրջապատի հետ տարաձայնությունների առիթներ շատ կլինեն և՛ տանը, և՛ աշխատավայրում։ Հնարավոր են չարդարացված ծախսեր, անհաջող գնումներ։ Գործերում զգուշությունը շատ օգտակար կլինի։ Եթե մանրամասն կշռադատեք ամեն քայլը, կկարողանաք խուսափել սխալներից, ելք գտնել նույնիսկ ամենաբարդ ու ոչ միանշանակ իրավիճակից։ Նոր գործեր ստանձնեք օրվա երկրորդ կեսին։

Կարող եք նախաձեռնող լինել, բայց այնպես պետք է անեք, որ ուրիշներին դա անտեղի չթվա։ Այստեղ կօգնի բնածին նրբանկատությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին լավ է ոչ մեկից օգնություն չսպասել։ Այս ժամանակահատվածը հարմար է ինքնուրույն գործունեության, նաև տարբեր փորձարկումների համար։ Կլսեք ինտուիցիայի ձայնին, կղեկավարվեք ով, արագ կգտնեք նպատակին տանող ճամփան։ Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք սպասվածից մեծ կլինեն։ Երեկոյան կհաջողվի գտնել մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել ձեր պլանները։

Ընտանեկան գործերը այսօր հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա։ Դրանով զբաղվելով՝ կշեղվեք վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներից, հանգստություն ու ինքնավստահություն ձեռք կբերեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ ու հնարամիտ կլինեք, ունակ կլինեք ցանկացած իրավիճակում հասնել ուզածին։ Մարդիկ, ովքեր առաջ կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, որ սխալվել են։ Չի բացառվում, որ հենց նրանցից ստանաք ձեզ անհրաժեշտ աջակցությունը։ Մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենաք, բայց նոր տեղում ամեն ինչ հեշտ չի տրվի։ Հաջողության հասնելու համար պետք է ջանքեր թափեք։

Հարմար օր է սպորտով զբաղվելու ու ֆիզիկական աշխատանքի համար։ Կարող եք չվախենալ գերհոգնածությունից, նույնիսկ եթե ծանրաբեռնվածությունը մեծ լինի։ Լավ կանցնեն ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք։ Այսօր հաջողության հասնելու համար լավ մտածված քայլեր ու պլանավորված գործողություններ են պետք։ Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի։ Արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Հնարավոր են տհաճ զրույցներ, տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց հետ առաջ լավ լեզու էիք գտնում։ Սպոնտան գնումներից լավ է հետ կանգնել, ծախսերն էլ նվազագույնի հասցնել։

Օրը հարմար չէ լուրջ որոշումներ ընդունելու ու կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։ Ցանկալի չեն պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Այսօր կարող եք հուզվել ու վշտանալ լրիվ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն, ինչն ուրիշ ժամանակ նույնիսկ չէիք նկատի։ Անհաջող զուգադիպությունները հուսահատության կհասցնեն, նույնիսկ եթե տհաճ հետևանքներ չունենան։ Փոքրիկ, բայց պիտանի բաներ կարող են կորել։ Չի բացառվում, որ անսպասելի ծախսերի կարիք լինի։

Չնայած ձեր ապրումներին ու հուզմունքին, լավ լեզու կգտնեք մարդկանց հետ։ Մտերիմները շատ հարցերում կաջակցեն ձեզ ու օգտակար խորհուրդներ կտան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ ու բարենպաստ օր է, որը հետաքրքիր հնարավորություններ կընձեռի։ Պարզ կդառնա, թե ինչպես պետք է լուծել վերջին ժամանակներս ծագած խնդիրները։ Կնախընտրեք ժամանակը զուր չվատնել, մտորումներից արագ կանցնեք գործողությունների, նույնիսկ տհաճ գործերերը չեք հետաձգի։ Հեշտ կլինի ղեկավարության ու ազդեցիկ մարդկանց հետ լեզու գտնելը։ Ուժեղ համախոհներ ձեռք կբերեք։

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, նվերներ ու հաճելի անակնկալներ։ Կլավանա ֆինանսական դրությունը։ Ամենահնարամիտ Ձկները եկամուտների նոր աղբյուր կգտնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1186 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES