Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 17
16.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ։ Լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում։ Հավանական է սիրային պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։ Հարմար օր է իմիջային փորձարկումների համար։ Արդյունքը ձեզ չի հիասթափեցնի։ Կարող եք հագուստ, զարդեր ու աքսեսուարներ գնել։ Դրանք ձեզ երկար ժամանակ կուրախացնեն։

Ամենալավ օրը չէ կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ ու հոգնեցուցիչ գործերով զբաղվելու համար։ Սովորականից արագ կհոգնեք, ցրված կդառնաք ու սխալներ կանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է ընտանեկան գործերով զբաղվելու, մտերիմներին նրանց խնդիրների լուծման հարցում աջակցելու համար։ Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը։ Կհաջողվի առանց երկար վեճերի փոխհամաձայնության հասնել ու պայմանավորվել ընդհանուր պլանների մասին։ Նոր գաղափարներ կունենաք։ Շուտով կհաջողվի դրանք կյանքի կոչել։ Ընկերներն էլ հաճույքով կաջակցեն այդ հարցում։ Ուղևորությունները հաճելի կլինեն ու կբարձրացնեն տրամադրությունը։

Ինչ-որ նոր բան սովորելու ու օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորություն կլինի։ Ցանկացած անսովոր գործ ոգևորությամբ կստանձնեք ու հաճախ հաջողությունների կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը ֆինանսական հարցերում հատուկ զգուշություն է պահանջում։ Այսօր հակված կլինեք ռիսկի ենթարկել գումարը, դրանց թեթևամտորեն կվերաբերվեք, օրինակ՝ կծախսեք դատարկ բաների վրա։ Թվում է, թե ոչ մեծ սպոնտան գնումների մեջ ոչ մի վատ բան չկա, բայց ճիշտ ժամանակին կանգ առնել չեք կարողանա ու, ի վերջո, անպիտան իրերի տեր կդառնաք։ Շրջապատի հետ շփումների մեջ զուսպ ու համբերատար եղեք, հակառակ դեպքում կոնֆլիկտից խուսափել չի ստացվի։

Մտածեք վերջին ժամանակներս ծագած խնդիրների մասին։ Չի բացառվում, որ հիմա գտնեք դրանք լուծելու ձևը։ Հավանական են լավ նորություններ ու գրավիչ առաջարկներ, որոնք կարող եք առանց երկար մտածելու ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերի իրական վիճակը գնահատելը բարդ կլինի։ Հակված կլինեք իրերին ավելորդ լավատեսությամբ նայել ու գերագնահատել ձեր հնարավորությունները։ Շրջապատը ամեն անգամ չի աջակցի ձեզ, ինչից էլ կոնֆլիկտներ կառաջանան։ Ընտանիքում կարող են տարաձայնություններ լինել գումարի պատճառով։ Գոհ չեք լինի, թե ինչպես են մտերիմները ծախսում այն։ Ամենալավ օրը չէ գործնական հանդիպումների ու բիզնեսի հետ կապված կարևոր հարցերը քննարկելու համար։

Շատ օգտակար կլինեն ուղևորությունները։ Դրանք կոգեշնչեն, նոր գաղափարներ կտան, թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել։ Չի բացառվում, որ իրենց մասին հիշեցնեն հին ընկերները։ Ուրախ կլինեք շփվել նրանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների համար բարենպաստ օր է։ Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին դուր կգաք։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Նոր հարաբերությունները արագ կզարգանան ու շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։ Հնարավորություն կունենաք վերադառնալ այն զբաղմունքներին, որոնք ժամանակին հետաքրքրել են ձեզ։ Հին նախասիրությունը կարող է ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլ նաև եկամուտի աղբյուր դառնալ։

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, ինչ-որ հաճելի անակնկալներ ու նվերներ։ Որոշ Առյուծներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդյունավետ օր է։ Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնցից առաջ չէր հաջողվել գլուխ հանել։ Հիմա հաջողության հասնելու շանսերը շատ մեծ են։ Արագ կլուծեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող նոր խնդիրները։ Ավելի դժվար կտրվեն համբերատարություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը, քանի որ արագ կհոգնեք ու հաճախ կշեղվեք։ Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին։ Հանդիպումը հաճելի կանցնի։

Կարող եք քննարկել աշխատանքի կամ գումարի հետ կապված հարցերը, ինչպես նաև ապագայի պլանները։ Շատ օգտակար բաներ կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որը կօգնի ճիշտ որոշում ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք։ Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ որոշակիություն մտցրեք նպատակների մեջ, փորձեք գլուխ հանել սեփական զգացմունքներից։ Միայն դրանից հետո կարող եք անցնել կոնկրետ գործողությունների, հակառակ դեպքում զուր ժամանակ ու ուժեր կվատնեք։ Գումարի հետ կապված ցանկացած գործ զգուշությամբ ստանձնեք։ Ռիսկի դիմելու ու արկածախնդրություններին մասնակցելու սիրահարներին մեծ կորուստներ են սպառնում։

Լսեք մտերիմների ու լավ ծանոթների խորհուրդները։ Նորովի կնայեք ստեղծված իրավիճակին, հին խնդրին անսպասելի լուծում կգտնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Իրադարձություններին շատ սուր կարձագանքեք ու դրանք սրտին շատ մոտ կընդունեք։ Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, ցանկացած նկատողության ու անմեղ արտահայտության մեջ գաղտնի իմաստ կփնտրեք։ Չեն բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, ովքեր առաջ ամեն ինչում աջակցում էին ձեզ։ Ձեր մեջ ուժ գտեք իրավիճակը հանգիստ քննարկելու համար։ Փոխզիջման հասնելու շանս կա։

Ցանկացած կարևոր գործ լավ է պլանավորել օրվա առաջին կեսի համար։ Այս հատվածում դրանց վրա կենտրոնանալը հեշտ կլինի։ Ավելի ուշ կգա զվարճանքների ու հանգստի, ընկերների հետ հաճելի շփումների ու սիրային ժամադրությունների ժամանակը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևորը երկրորդականից զատելը բարդ կլինի։ Այն, ինչ այսօր ձեզ նշանակալի կթվա, առաջ ուշադրություն էլ չէիք դարձնի։ Շրջապատի հետ տարաձայնություններ հաճախ կառաջանան, ընդ որում՝ կբարկանաք բոլորի վրա, ովքեր թեկուզ մի հարցում ձեզ հետ համաձայն չեն լինի։ Աշխատեք չնյարդայնանալ, հակառակ դեպքում կվիրավորեք մտերիմ մարդկանց ու երկար ժամանակով կփչացնեք նրանց հետ հարաբերությունները։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Դրամական մուտքերը, որոնց վրա հույս էիք դրել, կարող են ուշանալ։ Ստիպված եք լինելու փոխել պլանները, գտնել բյուջեն արագ համալրելու մեկ այլ ձև։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է հանգստի, ինչպես նաև թեթև, չհոգնեցնող զբաղմունքների համար, որոնք ձեզ իսկապես հետաքրքիր են։ Իհարկե կարող եք հավաքել ուժերն ու ինչ-որ օգտակար բանի վրա կենտրոնանալ, բայց արդյունքները համեստ կլինեն, իսկ գործադրած ջանքերը՝ մեծ։ Օգնության խնդրանքով կարող եք դիմել ընկերներին ու այն մարդկանց, որոնց աջակցության վրա վստահ եք։

Տնեցիների հետ պետք չէ քննարկել կենցաղային հարցերը։ Քննարկումը կարող է կոնֆլիկտով ու փոխադարձ վիրավորանքներով ավարտվել։ Մի քիչ սպասեք, շուտով կկարողանաք ամեն ինչի մասին հանգիստ զրուցել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հակված կլինեք դատարկ բաների պատճառով հուզվել։ Այսօր ծագած խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ։ Եթե չհուզվեք, կգտնեք դրանք լուծելու ձևը։ Շրջապատի հետ կարող են տարաձայնություններ առաջանալ։ Ինչ-որ մեկը կարող է չարդարացնել ձեր սպասումները։ Ձեր դժգոհության պատճառները հանգիստ քննարկել չի ստացվի։ Լավ է հետաձգել հարաբերություններ պարզելը։

Հնարավորություն կունենաք զբաղվել օգտակար ու հետաքրքիր գործով։ Այն թույլ կտա նորը սովորել, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատի համար շատ գրավիչ կլինեք, շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք։ Նոր ծանոթությունը կարող է գլխապտույտ սիրային պատմության սկիզբ դառնալ։ Եթե ուզում եք վերականգնել հին կապերը, նախաձեռնող եղեք և աջակցություն կստանաք։ Կարող եք գնումներ անել։ Անսխալ կընտրեք իրեր, որոնք ձեզ երկար կծառայեն, կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին։

Կարիերայի զարգացման ու սեփական բիզնեսի նոր պլաններ կունենաք։ Մի շտապեք կյանքի կոչել դրանք։ Պետք է ամեն ինչ լավ մտածել ու կշռադատել։ Բացի այդ, ձեր գաղափարների թույլ կողմերը միանգամից տեսնել չի հաջողվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1031 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES