Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Հունվարի 6
05.01.2018, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաճախ սրտին մոտ կընդունեք դատարկ բաներն ու դրանց համար ավելի շատ կվշտանաք, քան պետք է: Հաճախ կբարկանաք շրջապատի ու աշխարհի վրա, կհրաժարվեք նկատել հաճելի իրադարձությունները: Բայց լավ նորություն էլ կա՝ ունակ կլինեք ավելի լավատեսորեն տրամադրվել: Հոգ տարեք ձեր հուզական ու հոգեկան վիճակի մասին, ու կյանքն ավելի հեշտ կդառնա:

Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները, այնպիսի գնումներ մի արեք, որոնք չեն համապատասխանում ձեր գրպանի պարունակությանը: Կողքին կլինի մեկը, ով ունակ կլինի համոզել ձեզ հետ կանգնել ավելորդ ծախսերից: Լսեք նրա խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք: Ճիշտ է, սովորականից դժվար կստիպեք ձեզ գործի անցնել: Էներգիայի ու կենսական ուժերի պակաս կզգաք: Օրը կարող եք օգտագործել հանգստի, բուժիչ պրոցեդուրաների համար: Դրանք օգտակար կլինեն ձեզ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավորել:

Հարմար օր է իրավաբանական հարցերը լուծելու համար: Կարող եք պաշտոնական փաստաթղթեր կազմել, կարևոր նամակներ գրել, դիմել պետական կազմակերպություններին: Հավանական են հաճելի նորություններ հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ավելի շատ հոգ կտանեք շրջապատի, քան ինքներդ ձեր մասին: Հիմա նման մոտեցումն արդարացված կլինի: Օրը բարենպաստ է բարեգործական ակցիաներին, բոլորի համար կարևոր միջոցառումներին ու նախագծերին մասնակցելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Մարդիկ կգնան ձեր ետևից: Շատերի համար օրինակ կծառայեք:

Հիանալի օր է ճամփորդությունների, պայմանները փոխելու համար: Նոր տպավորությունները հաճելի կլինեն: Նախաձեռնող եղեք անձնական հարաբերություններում: Կարող եք խոստովանել զգացմունքները: Հնարավոր են արժեքավոր նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի վախեցեք բանեցնել երևակայությունը: Լավ է, եթե ճանապարհին խոչընդոտներ չառաջանան: Շատ կմտածեք ապագայի մասին, հաճույքով կպլանավորեք, կկանխատեսեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Շատ բաներ ավելի ուշ նկատելի կդառնան, բայց ապագայի ընդհանուր պատկերն արդեն կունենաք:

Այսօր կարող եք օգնել շրջապատին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք իրենք խնդրեն ձեզ այդ մասին: Չեն բացառվում ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք ձեզ շատ բան կսովորեցնեն, հաճույքով կկիսվեն օգտակար փորձով, կպատմեն այն մասին, ինչ չգիտեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համառ կլինեք, կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու չեք հրաժարվի մտածածից: Ուզածը ստանալու շանսերը մեծ են: Հազիվ թե ճանապարհին լուրջ խոչընդոտներ առաջանան, ձեզ չեն կարողանա խանգարել: Ինչ-որ նոր բան իմանալու, արժեքավոր տեղեկատվություն ստանալու, կարևոր գաղտնիք բացահայտելու հնարավորություն կունենաք:

Գլուխ կհանեք սեփական մտքերից, զգացմունքներից ու ցանկություններից, անցյալում կթողնեք տագնապները, ապագային մեծ վստահությամբ ու լավատեսությամբ կնայեք: Երեկոյան կարող եք աշխարհիկ միջոցառման մասնակցել, թատրոն կամ համերգ գնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաճելի ու հաջող օր է: Ուժերով լի կլինեք, չեք բողոքի վատ տրամադրությունից, ժամանակը լավ անցկացնելու ձև կգտնեք: Չի բացառվում, որ կկարողանաք պլանավորածից ավելին անել: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ էներգիա շատ կունենաք:

Շրջապատը անտարբեր չի մնա ձեր գաղափարների հանդեպ: Բոլորին կենսուրախությամբ ու լավատեսությամբ կվարակեք: Որտեղ էլ որ հայտնվեք, ուշադրության կենտրոնում կլինեք, հաճոյախոսություններ կլսեք: Հնարավոր են նոր ծանոթություններ ու սիրային արկածներ: Կարող եք կատարել նախորդ տարի տված խոստումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է զրուցելու համար: Շատ օգտակար տեղեկատվություն կստանաք, ձեր աշխարհայացքն էլ կընդլայնվի: Ցանկացած վեճից հաղթող դուրս կգաք, բացի այդ, առանց որևէ մեկին վիրավորելու կպաշտպանեք ձեր տեսակետը: Հնարավորություն կունենաք հաշտվել նրա հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել ընկերական կամ սիրային հարաբերությունները:

Կարող եք խոշոր գնումներ անել, հատկապես լավ կլինի կենցաղային տեխնիկա գնելը: Հավանական է հաղթանակ մրցումների ժամանակ, սպորտային հաջողություններ: Խուսափեք ավելորդություններից ու վատ սովորույթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ մանր գործեր ձեր ուշադրության կարիքը կունենան, իսկ դուք կնախընտրեիք օրը հեշտ ու թեթև անցկացնել ու համարյա ոչ մի բանով չզբաղվել: Կնյարդայնացնի նաև այն, որ շրջապատը չի ուզենա ձեզ հանգիստ թողնել, անդադար կհիշեցնի իրենց ու ձեր սեփական խնդիրների մասին, որոնք պետք է անհապաղ լուծվեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է օգտակար գործերի համար: Այս հատվածում համառ ու ջանասեր կլինեք, պատրաստ կլինեք ռիսկի դիմել ու ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Ոչ միայն կանեք այն, ինչ նախապես պլանավորել էիք, այլ նաև լրիվ նոր պլանի իրագործմանը կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հակված կլինեք չմտածված արարքներ գործել: Հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի համոզել ձեզ հետ կանգնել դրանցից: Բացի այդ, շատ վստահող կլինեք, կլսեք այն, ինչ ուզում եք լսել, իսկ դրանից կօգտվեն մարդիկ, ովքեր մտածում են միայն սեփական հետաքրքրությունների մասին: Ցանկալի չէ գումարի հետ կապված հարցեր լուծելը: Այստեղ հեշտությամբ կսխալվեք:

Օրվա երկրորդ կեսին ավելի քիչ կլինեն հակասական հույզերը ու կլսեք առողջ բանականության ձայնին: Իրավիճակը կփոխվի դեպի լավը: Այս ժամանակահատվածը հարմար է շփման համար: Կարող եք քննարկել ձեր մասնագիտական աճի կամ բիզնեսի զարգացման հետ կապված հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Հիանալի գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ: Նույնիսկ եթե տարաձայնություններ ծագեն, կկարողանաք խուսափել կոնֆլիկտից, փոխադարձ պահանջներից ու մեղադրանքներից:

Օգտակար կլինի նախաձեռնությունը ձեռքը վերցնելը: Դա կօգնի շատ բան դեպի լավը փոխել: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք, քանի որ կենտրոնանալը դժվար է լինելու: Բացի այդ, կշտապեք, ինչն էլ սխալների պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ նոր գաղափարներ կբերի: Դրանք կյանքի կոչելու հնարավորություններ շուտով կլինեն: Կօգնեն մարդիկ, որոնց լավ եք ճանաչում: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր կլինի, ունակ կլինեք ինչ-որ անսովոր, ինքնատիպ բան անել: Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր չեն կարողանում նոր բան մտածել: Նրանց համար դուք օրինակ կծառայեք:

Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել սիրելիի հետ: Օրը հարմար է արտասահմանցիների հետ կապեր հաստատելու համար: Կարող եք հեռավոր ճամփորդության մեկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի օր է, որի ընթացքում հազիվ թե ձեզ ինչ-որ բան լրջորեն վշտացնի: Հուզական վիճակը կօգնի հաղթահարել մանր դժվարությունները, աշխուժություն ու դիմացկունություն կտա: Գերհոգնածությունից կարող եք չվախենալ: Հաճույք կստանաք ակտիվ հանգստից, սպորտով զբաղվելուց ու ֆիզիկական աշխատանքից:

Ստիպված կլինեք լուծել տնային խնդիրները, կենցաղային հարցերը: Դրանցից արագ գլուխ կհանեք: Ընտանիքում կհարթվեն հարաբերությունները, ընթացիկ խնդիրները լուծելու համար կարող եք համատեղել ջանքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



куда можно вкладывать небольшие деньги

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 305 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES