Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Հունվարի 31
30.01.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է։ Ձեզ դուր կգան մարդկանց հետ շփումները, հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջ չէիք հասկանում։ Հնարավոր է համագործակցության սկիզբ, չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները։ Հարմար օր է կյանքում փոփոխություններ անելու համար։

Հնարավոր են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ։ Վաղուց դուր եկած իրը գնելու շանս կընձեռվի։ Երեկոն հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար։ Այն հաճելի ծանոթություններ է խոստանում։ Սիրելիի հետ հարաբերությունները դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է պատասխանատու գործնական բանակցությունների համար։ Արագ կհասկանաք, թե ձեզանից ինչ են սպասում, ինչ է պետք առաջարկել ու խոստանալ, և ինչ՝ պահանջել։ Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք։ Ֆինանսական տեսանկյունից օրը բարենպաստ կլինի այն Ցուլերի համար, որոնց աշխատանքը կապված է անշարժ գույքի ու շինարարության հետ։

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները։ Ձեզ լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ են սպասվում։ Երեկոն հիանալի է աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար։ Ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ մոտ լավ կստացվի ապագայի պլաններ ու ռազմավարություն մշակելը։ Ինտուիցիան ուժեղ կլինի։ Դրա շնորհիվ կկանխատեսեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Բացի այդ, պարզ կդառնա՝ ով ցանկացած պարագայում ձեր կողմից կլինի, իսկ ով առաջին իսկ դժվարության դեպքում կլքի ձեզ։

Հնարավոր են դրական փոփոխություններ աշխատանքի մեջ։ Կարող եք նոր մեթոդներ փորձել։ Ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը։ Այն ձեր կյանքում կարևոր դեր կխաղա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հակասական ու անհանգիստ կլինի։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա։ Հիմա լավ է հին պլաններին չկառչել, այլ իմպրովիզներ անել, նոր հնարավորություններ փնտրել։ Չի բացառվում, որ կգտնեք վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու ձևը։

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի։ Այս հատվածում կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, ամեն ինչում կարգուկանոն հաստատել։ Շտապելու կարիք չի լինի, ինչն էլ կուրախացնի ձեզ։ Շատ օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի հուզվեք։ Սա ամենաբարենպաստ օրը չէ, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե պահպանեք ինքնատիրապետումը։ Ձեր թշնամիները սպասում են այն պահին, երբ հուզվեք, քանի որ այդպես կկարողանան մանիպուլյացիայի ենթարկել ձեզ։ Աշխատանքային խնդիրներին լուրջ վերաբերվեք։ Նույնիսկ աննշան սխալները կարող են տհաճ հետևանքներ ունենալ։

Գումարին թեթևամտորեն կվերաբերվեք, այնպես որ՝ չեն բացառվում նշանակալի ծախսերն ու չմտածված գնումները։ Խնայող եղեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաճախ դատարկ բաների պատճառով կհուզվեք, և դա կողքից նկատելի կլինի։ Շրջապատին կփոխանցվի ձեր տրամադրությունը, այնպես որ՝ լարված պահեր կլինեն, հնարավոր են նաև վեճեր։ Աշխատեք վիրավորական բառեր չասել ձեզ համար թանկ մարդուն, խուսափել քննադատությունից ու խորհուրդներ տալուց։

Ձեզ հատուկ հեռատեսությունն այսօր կարող է դավաճանել։ Ինքներդ ձեզ թակարդը կգցեք։ Փորձեք հենվել կենսափորձի վրա։ Եթե հիշեք նախկին սխալների մասին, նորերն էլ չեք անի։ Նոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ ձեզ հուսալի համախոհներ են աջակցում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց վատ չի դասավորվի։ Պատրաստ կլինեք բարդ գործեր ստանձնել, լուծել կարևոր հարցերը։ Չեք վախենա ձեզ վրա պատասխանատվություն վերցնել։ Դա կօգնի առաջ շարժվել, բարձր նպատակների կհասնեք։ Աշխատանք շատ կլինի, իսկ ձեր ուժերն անսահմանափակ չեն։ Աշխատեք ժամանակ առ ժամանակ դադարներ վերցնել՝ հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար։ Հիմա դա շատ կարևոր է։

Ուրախություն կբերի մտերիմների հետ շփումը։ Ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ լեզու կգտնեք։ Չեն բացառվում նոր ծանոթությունները։ Արագ լավ տպավորություն կթողնեք ձեզ հետաքրքրող մարդկանց վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը շատ հաջող ու արդյունավետ կլինի։ Այս հատվածում աշխատանքում հաջողությունների հասնելու, բարդ գործերից գլուխ հանելու հնարավորություն կունենաք։ Համախոհների հետ կարող եք քննարկել նոր խնդիրները։ Միասին ավելի հեշտ կլինի լուծում գտնելը։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները։

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը։ Կփորձեք պաշտպանել ձեր տեսակետը, բայց դա ամեն անգամ չի հաջողվի։ Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա։ Կկարողանաք հարթել սուր անկյունները, ոչ ոքի չեք վիրավորի, փոխզիջման կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հիանալի կսկսվի։ Ձեզ ամենալավ կողմերով կարող եք ցույց տալ։ Շրջապատին կհետաքրքրեք ձեր գաղափարներով։ Հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեր առաջարկները կամ խնդրանքները։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Շահավետ գնումներ անելու շանս կունենաք։

Շուտով հանգստի կարիք կլինի։ Եթե ճիշտ ժամանակին դադար չտաք, ինքնազգացողությունը կվատանա, այնպես որ՝ խնայեք ձեզ։ Ընտանեկան հոգսերը կիսեք ընտանիքի անդամների հետ։ Մտերիմների հետ շփումները կուրախացնեն։ Ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք, աջակցություն կստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ շատ հանգիստ օր է սպասվում։ Այն շատ հարմար է նախկինում սկսած գործն ավարտին հասցնելու համար։ Օգտակար կլինի հին ծանոթների հետ շփվելը։ Նրանք լավ խորհուրդներ կտան, որոնք շատ հարցերում կօգնեն։

Հնարավոր են ոչ մեծ ուղևորություններ։ Դրանք հետաքրքիր կլինեն ու հաճելի տպավորություն կթողնեն։ Գումարի հետ զգույշ եղեք ու խուսափեք չպլանավորված ծախսերից։ Ֆինանսական հարցերի լուծման հարցում էլ մի շտապեք։ Պարտքով գումար մի վերցրեք, ապառիկով գնումներ մի արեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ արդյունավետ օր է։ Հնարամիտ ու ակտիվ կլինեք, ուզածին հասնելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել ու հաղթահարել խոչընդոտները։ Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, չի բացառվում նոր գործընկերների հետ համագործակցության սկիզբը։ Աշխատանքի վայրում ձեզ ամենալավ կողմերով դրսևորեք։ Շանս կա, որ դրանից հետո կարիերայում աճ կլինի։

Հեշտ չի լինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը։ Նրանց կթվա, թե ցուցադրում եք ձեր առավելությունները, անտեղի խորհուրդներ եք տալիս ու խառնվում եք ուրիշների գործերին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հանգիստ ու հաճելի կանցնի։ Այն հազիվ թե գլխապտույտ դրական փոփոխություններով նշանավորվի, բայց հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից կկարողանաք օգտվել։ Հիանալի գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, և դա աննկատ չի մնա։ Չի բացառվում, որ հենց այսօրվա հաջողությունները ձեր առջև կարիերայի բարձունքներ տանող ճամփա բացեն։

Ձեզ հետաքրքիր ծանոթություններ են սպասվում։ Մարդկանց դուր գալը հեշտ կլինի։ Պետք է միայն ձեզ անկեղծ պահեք։ Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, որոնց հետ շփումները ձեզ շատ կուրախացնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 6614 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES