Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Հունվարի 29
28.01.2018, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վատ չի սկսվի: Եթե ուզում եք խոշոր արդյունքների հասնել, փորձեք շահել այն մարդկանց վստահությունը, որոնք ձեզ դեռ լավ չեն ճանաչում, ինչպես նաև ստանալ ազդեցիկ մարդկանց հովանավորությունը: Համախոհների կարիք կզգաք: Նրանք ինչքան շատ հետաքրքրված լինեն ընդհանուր գործի հաջողությամբ, այնքան լավ:

Աշխատեք չհուզվել, խուսափել սթրեսային իրավիճակներից: Բանն այն է, որ հիմա զգայուն կլինեք, ցանկացած հուզմունք վատ կանդրադառնա առողջության վրա: Երեկոն հանգիստ անցկացրեք: Բազմամարդ միջոցառումներին երկար մի մնացեք, մինչև ուշ գիշեր աշխատել էլ չարժե:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան հեշտությամբ կտրվի օրվա առաջին կեսին: Այս հատվածում կարող եք կարևոր գործեր, պատասխանատու հանդիպումներ ու խոշոր գնումներ պլանավորել: Ինչով էլ որ զբաղվեք, հույս դրեք ինտուիցիայի վրա: Մանրուքներում էլ, լուրջ գործերում էլ այն ձեզ հուսախաբ չի անի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

Ինչքան օրն առաջ գնա, այնքան բարդ կլինի հանգստություն պահպանելը, և դա ձեր մեղքով չի լինի: Շրջապատողները կհանեն ձեզ հավասարակշռությունից: Նույնիսկ ամենամտերիմները կարող են հիասթափեցնել: Համբերատար եղեք սիրելիի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ հեշտ չի տրվի, բայց ձեր առջև դրված խնդիրները լուծում կունենան: Օգնականներ ու համախոհներ գտնելը հեշտ կլինի: Նրանք ձեզ համար սպասվածից ավելին կանեն: Այդ աջակցությունը շատ տեղին կլինի: Չեն բացառվում դրամական մուտքերն ու շահավետ գործարքները: Երիտասարդ Երկվորյակները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Աշխատեք օգնել շրջապատողներին, եթե նրանք խնդրեն ձեզ այդ մասին: Դա ձեզ էլ օգուտ կտա: Մտերիմների հանդեպ ուշադրությունն ու նրանց գործերին հետաքրքրություն ցուցաբերելը հարաբերությունները դեպի լավը կփոխեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին չվիճելը դժվար կլինի: Լարված պահեր սովորականից հաճախ կառաջանան, տարաձայնությունների առիթներ էլ շատ կլինեն: Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, գոհ կմնաք արդյունքից: Չեն բացառվում լավ նորությունները: Մի ծուլացեք ստուգել դրանք, ճշտել բոլոր մանրամասները:

Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կարող են ծագել: Դրանց պատճառով դժվար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Ստիպված եք լինելու որոշ գործեր հետաձգել: Հնարավոր է՝ չպլանավորված գնումներ անելու անհրաժեշտություն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


куда правильно вложить деньги


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ ուզածի նման պարզ չի լինի: Ստիպված եք լինելու ինքնուրույն գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, պարզել, թե ինչպես է լավ գործել: Այս ամենը կստիպի նյարդայնանալ, երբեմն ցանկացած դատարկ բանից կպայթեք:

Բայց տրամադրությունն աստիճանաբար կլավանա: Եվ եթե առավոտյան ամեն ինչ մռայլ գույների մեջ էիք տեսնում, ապա երեկոյան մոտ կհասկանաք, որ տեղի ունեցողից կարելի է նաև օգուտ քաղել: Հնարավոր են նվերներ ու հաճելի անակնկալներ, անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտը բարդ կլինի, բայց կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները: Եթե զուսպ լինեք ու պահպանեք ինքնատիրապետումը, բանակցությունները հաջող կանցկացնեք ու կպայմանավորվեք շահավետ համագործակցության մասին: Օրվա կեսին կարող եք գնումներ անել: Աշխատանքի համար անհրաժեշտ իրեր ձեռք բերեք:

Երեկոն կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ գաղափարներ կբերի: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Ձեզ դուր կգան այն մարդիկ, որոնք նման չեն ձեր նախկին ծանոթներին: Հավանական է սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք: Ինչով էլ որ զբաղվեք, մի զարմացեք, եթե անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ստիպված լինեք գլուխ կոտրել: Հազիվ թե ճիշտ ժամանակին օգնություն ստանաք: Ձեզ նույնիսկ խելացի խորհուրդներ չեն տա: Բոլոր հարցերին ինքնուրույն պետք է պատասխաններ փնտրեք:

Հավանական են անսովոր նորություններ: Սկզբում դրանք կանհանգստացնեն ձեզ, ապա կստիպեն փոխել պլանները: Կարող է պարզվել, որ հաշվարկների մեջ սխալներ եք թույլ տվել, ինչ-որ կարևոր բան եք բաց թողել: Շտապեք ուղղել դրանք: Հիմա դա կարելի է անել առանց կորուստների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հիանալի կլինի: Այս հատվածը հարմար է շփման համար: Ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, իսկ նոր ծանոթությունները օգտակար կլինեն: Հնարավոր են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Եթե պատրաստ եք ջանքեր գործադրել, եկամուտների աճ կունենաք:

Երեկոն դժվարություններ կբերի: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կդառնան, իսկ դա ձեզ շատ կվշտացնի: Իրավիճակը դեպի լավը փոխելու միակ ձևը նրանում պարզություն մտցնելն է: Միայն թե ոչ ոք չի օգնի ձեզ այդ հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց վատն էլ չի լինի: Շատ բան կհասցնեք անել, գլուխ կհանեք նրանից, ինչում առաջ անհաջողության եք հանդիպել: Չի բացառվում, որ ձեզ օգնեն մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում: Պատրաստ եղեք, որ նրանք շուտով պատասխան ծառայություններ կպահանջեն, ընդ որում՝ դա այնպես կանեն, որ մերժել չի ստացվի:

Օրը հարմար է նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու, այն մարդկանց հետ ծանոթանալու համար, որոնք ձեզ պատմելու շատ բան կունենան: Համագործակցությունը, համատեղ աշխատանքը սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Առավոտը հարմար է մտերիմների հետ անկեղծ խոսելու, վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը քննարկելու համար: Հիմա կարող եք որոշում գտնել, որը ձեռնտու կլինի բոլորիդ, կօգնի անցյալում թողնել փոխադարձ պահանջներն ու վիրավորանքները:

Չի բացառվում, որ ստիպված լինեք լուծել անշարժ գույքի կամ ունեցվածքի հետ կապված հարցերը: Մի շտապեք: Մանրամասն ուսումնասիրեք փաստաթղթերը, շատ ավելի լավ կլինի համապատասխան մասնագետին դիմելը: Սխալների հավանականությունը մեծ է: Վերջնական որոշումներ մի ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


куда правильно вложить деньги


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը լավը կլինի: Առավոտվա մի քանի ժամերի ընթացքում կհասցնեք սպասվածից շատ բան անել: Չեն բացառվում հաջող զուգադիպություններն ու հաճելի անակնկալները, անսպասելի դրամական մուտքերը: Ոչ մի մասշտաբային ու բարդ բան մի պլանավորեք, քանի որ բարենպաստ շրջանը երկար չի տևի:

Օրվա վերջին ավելի շատ սխալներ կանեք, իսկ ինչ-որ կարևոր բան աչքից բաց թողնելու հավանականությունը շատ մեծ կլինի: Օգտակար կլինեն փորձառու ծանոթների խորհուրդները, բայց հազիվ թե այս հարցով դիմեք ինչ-որ մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք չէ անհանգստանալ: Ամեն ինչ վատ չի ընթանա: Կհաջողվի ճիշտ որոշել առաջնահերթությունները: Դա էլ կօգնի խուսափել խառնաշփոթից ու զուր հուզմունքից: Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, ընդ որում՝ նաև նրանց, ում առաջին անգամ եք տեսնում: Նոր ընկերներ գտնելը կամ ինչ-որ մեկին խելքահան անելը դժվար չի լինի:

Մտածեք ապագայի մասին: Հիմա երկարատև պլաններ կառուցելը լավ կլինի, քանի որ ինտուիցիան կհուշի, թե ինչ կարող է տեղի ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2021 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES