Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Հունվարի 28
27.01.2018, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ օր չէ, բայց առավոտյան հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Աշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել։ Բոլոր կարևոր հանդիպումները պետք է մինչև ճաշ անցկացնել, ավելի ուշ լուրջ հարցերի քննարկումը կարող է կոնֆլիկտով ավարտվել։ Ուղևորությունները պետք չէ հետաձգել։ Ինչքան շուտ ճամփա ընկնեք, այնքան լավ ժամանակ կանցկացնեք։

Հնարավոր են անսովոր ծանոթություններ։ Մարդիկ որոնց կհանդիպեք, ուժեղ տպավորություն կթողնեն։ Շատ բան կսովորեք նրանցից։ Համատեղ նախագծերին վերաբերող գաղափարներ կունենաք։ Աշխատեք հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի։ Ուրախության առիթներ կունենաք, կլինեն մարդիկ, որոնց հետ կկիսվեք լավ նորություններով։ Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, շահավետ գնումներ։ Իրեր ձեռք կբերեք, որոնք ձեզ վաղուց են դուր գալիս։ Ժամանակը կարող եք օգտագործել կարևոր հարցերը քննարկելու համար։

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Լարված կլինեք, կհուզվեք, ցանկացած դատարկ բան սրտին մոտ կընդունեք։ Շատ դժվար կլինի այն մարդկանց հետ գործ ունենալը, որոնք նման չեն ձեզ։ Չեք կարողանա հասկանալ նրանց ապրումների խորությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուրախության առիթներ փնտրեք ու ավելի քիչ մտածեք վատ բաների մասին։ Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ տրամադրությունը ցանկացած դատարկ բանից կարող է փչանալ։ Ցանկալի չէ լուրջ հարցեր քննարկելը, մտերիմների հետ վիճելը։ Ավագ հարազատների հետ աշխատեք լավ հարաբերություններ պահպանել։ Կոնֆլիկտները տհաճ հետևանքներ կունենան։

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող ու հետաքրքիր կլինի։ Հավանական են շահավետ գործարքներ ու դրամական մուտքեր։ Ունեցվածքի հետ կապված վիճելի հարցերը ձեզ համար բարենպաստ ավարտ կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ձեզ հետ դժվար կլինի։ Հիշեք այդ մասին, եթե զգաք, որ մարդիկ փորձում են հեռու մնալ ձեզանից, չեն շտապում հայտնել իրենց գաղտնիքները կամ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել։ Ձեզ կողքից նայելու հնարավորություն կունենաք։

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով։ Նոր հնարավորություններ կբացվեն, բայց դրանցից օգտվելու համար պետք է լավ մարզավիճակում լինեք ու մարտական տրամադրված լինեք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում կլինի։ Մի ծուլացեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


куда правильно вложить деньги


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի։ Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի։ Ձեր խնդիրն է չկառչել այն ամենից, ինչը ձեզ մոտ չի ստացվում, այնպիսի գործեր փնտրել, որոնցից կարող եք գլուխ հանել։ Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել։ Դա բարդ կլինի, լարված պահեր կլինեն, բայց ամեն ինչ կհաղթահարեք։

Ցանկալի չէ խոշոր գումարներ ծախսել, լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը։ Պետք է նորը սովորեք ու յուրացնեք ուրիշի փորձը, նաև մտածեք, թե ինչն է ձեզ համար կարևոր։ Այսօր ծագած որոշ գաղափարներ շատ լավը կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք դատարկ բաների պատճառով քիչ նյարդայնանալ ։ Այո, դրանք կարող են փչացնել ձեր տրամադրությունն ու ստիպել հուզվել, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի չբարկանալն ու հանգստություն պահպանելը։ Լավ է մտերիմների հետ չքննարկել այն գործերը, որոնք բոլորիդ համար կարևոր են։ Փոխհամաձայնության հասնել չի ստացվի։

Եթե ուղևորությունների մեկնեք, լուրջ նախապատրաստվեք, մի ծուլացեք ստուգել՝ արդյո՞ք ոչինչ չեք մոռացել, ճշտեք երթուղին։ Նման մոտեցումը թույլ կտա խուսափել տհաճ պահերից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ ու շատ անհանգիստ օր է։ Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել։ Ընդ որում՝ պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները։ Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն հաղթահարել նույնիսկ ամենափոքր տհաճությունները։ Նման մարդկանց հետ շփումը կհանի ձեզ հավասարակշռությունից։ Բայց կփորձեք ոչ ոքի վրա չբարկանալ, և դա կօգնի խուսափել լուրջ խնդիրներից։

Հատուկ ուշադրություն դարձրեք նրան, ինչը ձեզ իսկապես հետաքրքիր է։ Եվ ոչ միայն նրա համար, որ նման գործերով զբաղվելն ավելի հետաքրքիր է։ Հիմա ձեր ինտուիցիան ուժեղ կլինի, դրա համար էլ միայն ամենահեռանկարային նախագծերը ձեզ գրավիչ կթվան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ բարդ է հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ, առաջին փորձից հասնել անհրաժեշտ արդյունքների։ Հիմա առաջին հերթին պետք է սպասել, և երկրորդ՝ նպատակին հասնելու տարբեր միջոցներ փորձել։ Պետք կգան ձեր երևակայությունն ու կենսափորձը։ Հիշեք, որ լավ է վստահել ինտուիցիային, քան ուրիշների խորհուրդներին։

Օրը շատ հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար։ Եթե վաղուց երազում էիք նկարել սովորել, պարել կամ երգել, սկսեք դա հիմա։ Առաջին հաջողություններին արագ կհասնեք։ Բացի այդ, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու շանս կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անհանգիստ, բայց շատ հետաքրքիր կլինի։ Ձանձրանալու ժամանակ չեք ունենա, և դա ձեզ դուր կգա։ Մի բարդ գործից մյուսին անցնելուց իրական հաճույք կստանաք, կզգաք, որ ունակ եք շատ բանի հասնել։ Դա նաև շրջապատողները կնկատեն, ձեր ձեռքբերումներն էլ նրանց անտարբեր չեն թողնի։

Ձեզ հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ են սպասվում։ Չեն բացառվում նոր ծանոթությունները։ Լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր շրջապատի առջև մեծ պահանջներ են դնում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է ընկերների հետ ինչ-որ կարևոր ու հետաքրքիր գործ ստանձնելու համար։ Հիմա հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, հաճույքով կկիսվեք ձեր լավ գաղափարներով, կոգեշնչեք ուրիշներին։ Չի բացառվում, որ այն գործերը, որոնք այսօր զուտ հետաքրքրությունից դրդված կստանձնեք, շուտով կսկսեն եկամուտ բերել։

Լարված կդասավորվեն հարազատների հետ հարաբերությունները։ Նրանք հաճախ կքննադատեն ձեզ, խորհուրդներ կտան, կհիշեցնեն հին խնդիրների ու վիրավորանքների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


куда правильно вложить деньги


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պատրաստ եղեք հաշտեցնել վիճողներին, կանխել կոնֆլիկտներն ու օգնել մարդկանց իրար հետ լեզու գտնել։ Հիմա շատերը ձեզ խորհուրդների խնդրանքով կդիմեն։ Բայց թույլ մի տվեք, որ չարաշահեն ձեր բարությունը։ «Ոչ» ասելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա, և ինչքան շուտ դրանից օգտվեք, այնքան լավ։

Հնարավոր է՝ այսօր անսպասելի գումար ստանաք։ Այն մեծ չի լինի, բայց տեղին կլինի։ Կկարողանաք դա ինչ-որ հաճելի բանի վրա ծախսել։ Երեկոյան աշխատեք չհոգնել։ Հոգնածությունից տրամադրությունը կփչանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պասիվ հանգիստն ու հաճելի ժամանակ անցկացնելը հիմա ձեզ համար չեն։ Երբ անելու բան չունենաք, մռայլ մտքերին կտրվեք, կփչացնեք ձեր ու շրջապատի տրամադրությունը, կոնֆլիկտներ կհրահրեք։ Փոխեք միջավայրը, նոր վայրեր գնացեք կամ զբոսնեք։ Այս ամենը տանը նստելուց լավ կլինի։

Երբ հոգեկան հավասարակշռությունը վերականգնեք, իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Նոր գաղափարներ կունենաք, դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը։ Շրջապատի համար գրավիչ կդառնաք, ինչ-որ մեկը լուրջ կտարվի ձեզանով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1081 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES