Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Հունվարի 25
24.01.2018, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Որոշումներ ընդունելիս մի շտապեք։ Այն, ինչ հիմա ձեզ հեշտ ու հասկանալի է թվում, իրականում շատ ավելի բարդ է։ Այնպես որ, աշխատեք հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ, զրուցել գիտակ մարդկանց հետ։ Հնարավոր է՝ հետաքրքիր գաղափարներ առաջանան, որոնք միանգամից կյանքի կոչել չի ստացվի։ Մի ծուլացեք գրի առնել դրանք։ Ավելի ուշ՝ ավելի հարմար պայմաններում, կարող եք վերադառնալ ձեր մտահղացմանը։

Ցանկացած բարդ գործում հույս դրեք միայն սեփական ուժերի վրա ու ոչ ոքից աջակցություն մի խնդրեք։ Կարող եք գործընկերներ փնտրել, բայց ձեզ մի կապեք պարտավորություններով, ոչ մի փաստաթուղթ մի ստորագրեք ու խոստումներ մի տվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը թեթև ու հաջող կանցնի։ Նոր նպատակներ կունենաք, դրանց հասնելը դժվար չի լինի։ Ձեզ դուր կգան նոր գործերն ու հետաքրքիր խնդիրները, համարձակ փորձարկումներն էլ հաճույք կպատճառեն, իսկ համախոհների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։ Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, որը վառ հույզեր կպարգևի։

Բանակցությունները հիանալի կվարեք։ Եվ կարևոր չէ, թե ում հետ պետք է լեզու գտնեք՝ սեփական ղեկավարի, պաշտոնյայի, թե հարևանի։ Բոլոր դեպքերում ձեզ ուշադիր կլսեն, ձեր տեսակետն էլ ճիշտ կհամարեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտվանից լուրջ տրամադրվեք, հատկապես, եթե օրվա այդ հատվածում կարևոր  հանդիպումներ ու պատասխանատու գործեր եք պլանավորել։ Հաճույքների հետևից ընկնելը ոչ մի լավ բանի չի բերի։ Նույնը վերաբերում է նաև տհաճ հարցերը հետաձգելուն։ Իսկ ահա աշխատանքի նկատմամբ պատասխանատու մոտեցումը լավ արդյունքներ է խոստանում։

Օրվա երկրորդ կեսը հաճելի կլինի։ Մարդիկ, որոնց կարոտել եք, կհիշեցնեն իրենց մասին։ Նրանց հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել։ Կթվա, թե մարդիկ պայմանավորվել են փորձել ձեր համբերությունը։ Կարևոր է ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը։ Քանի դեռ ղեկավարվում եք առողջ բանականությամբ, ճիշտ կգործեք։ Եթե տրվեք հույզերին, սխալներ կանեք։

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի։ Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչ կարող եք զոհաբերել ձեր նպատակներին հասնելու համար։ Սա պատասխանատու որոշումների ժամանակ է։ Դրանց համար զղջալու կարիք չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լավ կսկսվի։ Հեշտությամբ գլուխ կհանեք նույնիսկ այն գործերից, որոնք առաջ շատ բարդ էին թվում։ Կհաջողվի գտնել մարդկանց, որոնք հաճույքով կկիսվեն իրենց փորձով, հիանալի խորհուրդներ կտան։ Կարող եք նոր գործընկերներ ու գործատուներ գտնել։ Չեն բացառվում սիրային ծանոթությունները։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Այս հատվածում ստիպված եք լինելու զբաղվել կազմակերպչական հարցերով, իսկ դա հոգնեցուցիչ կթվա։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, որոնց աջակցության վրա սովոր եք հույս դնել։ 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե անհրաժեշտ է ինչ-որ մեկի համակրանքը շահել կամ համոզել մեկին անել այն, ինչ դուք եք ուզում, օգտագործեք օրվա առաջին կեսը։ Այս հատվածում ոչ ոք չի դիմադրի ձեզ, կկարողանաք ձեր ճշմարտացիությունն ապացուցել նույնիսկ նրանց, ովքեր երբեք ոչ ոքի հետ չեն համաձայնում։ Հաճախ օգտակար կլինի երևակայությունը։ Այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առջև են կանգնում, դուք կգտնեք իրավիճակից դուրս գալու ելքը։

Տանը կարող են խնդիրներ ծագել։ Դրանք բարդ չեն լինի, բայց անհապաղ լուծում կպահանջեն։ Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք հրաժարվել պլանավորած զվարճանքներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփման համար բարենպաստ օր է։ Կօգնի սուր ինտուիցիան։ Դրա շնորհիվ կկարողանաք մոտեցում գտնել նույնիսկ նրանց հանդեպ, ում վատ եք ճանաչում։ Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ օգտակար կլինի գործերում։ Հնարավոր է՝ հենց դրա շնորհիվ լուծեք աշխատանքային խնդիրները։ Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն։

Օրվա երկրորդ կեսին նոր խնդիրներ առաջ կգան, որոնք հետաքրքիր ու կարևոր կլինեն։ Դրանցից գլուխ հանելու համար հաստատակամություն է պետք։ Կհասնեք ձեր ուզածին, բայց դրա համար ջանքեր գործադրելու կարիք կլինի։ Զարմանալի չէ, որ հանգստանալու կարիք էլ ունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ նպաստավոր է շփման համար։ Ցանկացած հանդիպում հեշտ ու հանգիստ կանցնի։ Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք հետաքրքիր ու օգտակար կլինեն։ Շատերին դուր կգաք, հաճախ մարդիկ ձեզ իրենց օգնությունը կառաջարկեն ու դրանով կփորձեն ձեր համակրանքն առաջացնել։ Մի շտապեք նման ծառայություններ ընդունել։ Դրանք կարող են թանկ արժենալ։

Օրը հարմար է ուսման ու աշխարհայացքը ընդլայնող այլ զբաղմունքների համար։ Հետաքրքրասեր կլինեք։ Այսօր դա շատ տեղին կլինի։ Այն, ինչի մասին կիմանաք, պատմեք միայն շատ մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր պետք է հոգ տանեք ուրիշների հետաքրքրությունների մասին։ Սկզբում դա կնյարդայնացնի, քանի որ ստիպված եք լինելու հետաձգել այն գործերը, որոնցով  պլանավորել էիք զբաղվել։ Բայց ավելի ուշ կհաղթահարեք ձեր հույզերն ու տեղի ունեցողի մեջ լավ կողմեր կգտնեք։

Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք գումարի հետ։ Հնարավոր են անհաջող գնումներ, ֆինանսական կորուստներ։ Ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության ու տրամադրության վրա, իսկ հանգիստը շատ տեղին կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վեճեր սովորականից շատ կլինեն, բայց ձեզ կհաջողվի ապացուցել սեփական ճշմարտացիությունը։ Լավ կանցնեն հասարարական ելույթները, օգտակար կլինի հասարակական միջոցառումներին մասնակցությունը։ Ուշադրության կենտրոնում կլինեք, նույնիսկ եթե փորձեք խուսափել դրանից։ Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ հաջող կդասավորվեն։

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում։ Մտերիմների հետ շփումները կուրախացնեն։ Կարող եք հյուրեր ընդունել։ Հիանալի ժամանակ կանցկացնեք, բոլորը գոհ կմնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ անհանգիստ կանցնի։ Գործեր կունենաք, որոնք ուշադրության կարիք կզգան։ Դրանցից պետք է ինքնուրույն գլուխ հանեք։ Գիտելիքներ ու փորձ բավականաչափ ունեք, իսկ ահա հաստատակամությունը կարող է չհերիքել։ Ավելի հաճախ հիշեցրեք ձեզ այն մասին, թե ինչի եք ուզում հասնել։ Դա կօգնի խուսափել կասկածներից։

Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատանքի վայրում։ Այսօր հակված կլինեք մարդկանց մեջ միայն լավը տեսնել, կհամակրեք նրան, ով դրան արժանի չէ։ Մի շտապեք նախաձեռնություն ցույց տալ ու խոստովանել զբաղմունքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Իրադարձություններն ակնկալածից արագ կզարգանան, ստիպված կլինեք ամեն ինչ հասցնելու համար շատ արագ գործել։ Չի բացառվում, որ անսպասելի խնդիրների պատճառով ստիպված լինեք հրաժարվել պլանավորած ուղևորություններից ու զվարճանքներից։ Ծանոթներն օգնություն կառաջարկեն, բայց հույս դրեք միայն ձեզ վրա։

Ընտանեկան գործերը այսօր ձեզ համար շատ կարևոր կլինեն։ Ավագ հարազատները ձեզ հոգատարության ու ուշադրության կարիքը կունենան։ Հին ընկերների ու մտերիմ մարդկանց հետ կապված նորությունները կստիպեն հուզվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



биржа трафика

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2261 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES