Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 8
07.06.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումների համար բարենպաստ օր է։ Հատկապես լավ կանցնեն գործնական բանակցությունները։ Ունակ կլինեք շատերին հետաքրքրել ձեր պլաններով ու անսպասելի գաղափարներով։ Շատ ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք։ Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները։ Որոշ Խոյեր անսպասելի սիրային խոստովանություններ կլսեն։

Ինչ-որ կարևոր բան իմանալու հնարավորություն կա։ Աշխատեք հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ։ Չի բացառվում, որ այն ստիպի փոխել պլանները, հրաժարվել հին մտահղացումներից լրիվ նորերի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հիանալի, հագեցած ու հետաքրքիր օր է սպասվում։ Ուրիշների գործերով պետք է ավելի շատ զբաղվեք, քան ձեր սեփականով, բայց չեք բողոքի։ Հակառակը, ձեզ համար հաճելի կլինի օգնել մարդկանց, որոնք ձեր աջակցության կարիքն ունեն։ Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում անհանգստացնող հարցը։ Բացի այդ, մոտ ապագայի պլաններում որոշակիություն կմտնի։

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար։ Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատի հանդեպ, համակրանքով կլցվեն ձեր հանդեպ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք չէ շտապել։ Օրվա սկզբին հնարավոր են տհաճ միջադեպեր, լարված պահեր։ Այս հատվածում կարևոր որոշումներ մի ընդունեք, քանի որ առողջ բանականության փոխարեն հակված կլինեք ղեկավարվել հույզերով։ Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն, ավարտին կհասցնեք սկսած գործը։

Օրվա երկրորդ կեսին հավանական են անսովոր ուղևորություններ, հետաքրքիր հանդիպումներ։ Չի բացառվում ծանոթությունը մեկի հետ, ով կիսում է կյանքի հանդեպ ձեր հայացքները։ Նրա աջակցության շնորհիվ շատ պլաններ կյանքի կկոչեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ էլ որ պատահի, հանգստություն պահպանեք։ Դա հնարավորություն կտա շատ, նույնիսկ ամենաբարդ գործերում հաջողության հասնել։ Հաճախ օգտակար կլինեն ծանոթների խորհուրդները։ Երբեմն լավ խորհուրդներ կտան մարդիկ, որոնք ձեզանից քիչ փորձ ունեն։ Օրվա կեսը հաճելի ծանոթություններ, անսովոր ու հիշարժան հանդիպումներ է խոստանում։

Բարենպաստ օր է աշխատանքային հարցերը, երկարատև համագործակցության պայմանները քննարկելու համար։ Չեն բացառվում դրամական մուտքերն ու շահավետ գործարքները։ Օրվա երկրորդ կեսին որոշ Խեցգետիններ ընտանիքի անդամներին վերաբերող հաճելի նորություններ կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ արդյունավետ ու հաջող օր է սպասվում։ Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Հաճախ պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն։ Ընկերների ու համախոհների հետ կարող եք քննարկել նոր գաղափարները։ Ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք։ Հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ։ Շատ Առյուծներ հաջողությամբ կլուծեն ֆինանսական հարցերը։

Հարմար օր է ազդեցիկ անձանց հետ շփումների համար։ Նրանց վրա լավ տպավորություն կթողնեք, կհետաքրքրեք ձեր պլաններով։ Չի բացառվում, որ լուծվեն վերջին շրջանում անհանգստացնող ընտանեկան խնդիրները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք խուսափել կոնֆլիկտներից։ Դա հեշտ չի լինելու, քանի որ այսօր շրջապատի հետ տարաձայնություններ հաճախ կառաջանան։ Բացի այդ, ձեզ պրովոկացիայի կենթարկեն։ Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, չեք զղջա դրա համար։ Չի բացառվում՝ հաջողվի որոշակիություն մտցնել ապագայի պլանների մեջ։ Պարզ կդառնա, թե ինչի կարելի է հասնել և ինչի՝ ոչ։

Ամենալավ օրը չէ ռիսկային նախաձեռնությունների, չմտածված գործողությունների համար։ Աշխատեք կարևոր հարցերում շատ զգոն լինել։ Ցավոք, հենց նման դեպքերում է սխալների հավանականությունը շատ մեծ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Մասնագիտական հաջողությունների կհասնեք և՛ ինքնուրույն գործելու դեպքում, և՛ խմբակային աշխատանքի մեջ։ Դժվար չի լինի համախոհների հետ ընդհանուր լեզու գտնելը։ Կոնֆլիկտներն ու վեճերը քիչ հավանական են։ Որոշ Կշեռքներ հին տարաձայնություններն ու կոնֆլիկտները հարթելու, նոր համախոհներ ձեռք բերելու հնարավորություն կունենան։

Արագ ու վճռական գործեք, աշխատեք ոչ մի բան չհետաձգել։ Սեփական ուժերի հանդեպ հավատը այսօր շատ կարևոր է, հատկապես նրանց համար, ովքեր նոր բան են ուզում սկսել։ Ինչքան քիչ կասկածեք, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է; Դժվարություններ կարող են առաջանալ, բայց արագ կհաղթահարեք դրանք։ Շատ նոր, անսպասելի ու համարձակ գաղափարներ կունենաք։ Մտածած ամեն ինչ չի հաջողվի արագ կյանքի կոչել։ Շատ լավ կհասկանաք սա ու ուժերը զուր չեք ծախսի։ Ավելի լավ է չշտապել աշխատանքին վերաբերող որոշումների հարցում։ Այստեղ պետք է առավելագույն ինֆորմացիա հավաքել։

Օրը շատ հարմար է շփումների համար։ Կուրախացնեն ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումները։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ հաճելի ծանոթություններ կհաստատեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է։ Շատ բան լավ կստացվի, իսկ եթե դժվարություններ առաջանան, դրանք ձեզ չեն ստիպի նահանջել, հրաժարվել մտածածից։ Որոշ Աղեղնավորներ հետաքրքիր միջոցառումների այցելելու, անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենան։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։

Բարենպաստ օր է գործարքների ու գնումների համար։ Գումարին վերաբերող գործերում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Այն ձեզ հուսախաբ չի անի։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար։ Շատ նոր բաներ կիմանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինքնավերահսկողությունը պահպանելը բարդ է լինելու։ Հաճախ սուր, լարված պահեր կառաջանան, երբեմն չի հաջողվի խուսափել ամենամտերիմ մարդկանց, համախոհների հետ կոնֆլիկտներից։ Բոլոր Այծեղջյուրները չեն կարողանա անել այն, ինչ մտածել են։ Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու հարմարվել իրավիճակին, իմպրովիզներ անել։ Դա հեշտ չի լինի։

Ամենաուշադիրները շատ նոր բաներ կիմանան։ Օրը հնարավորություն կտա բոլորից շուտ օգտակար տեղեկատվություն ստանալ։ Լսեք խորհուրդները։ Դրանք կօգնեն խուսափել կոնֆլիկտներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Այն հնարավորություն կտա հաջողությամբ լուծել կարևոր խնդիրները։ Խոսքն առաջին հերթին աշխատանքային խնդիրների մասին է։ Օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Չի բացառվում, որ հենց դրանց շնորհիվ հաջողվի խուսափել լուրջ սխալներից։ Կարող եք փորձել նորը։ Աստղերը ձեր կողմից կլինեն։

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի ու զվարճանքների, քան օգտակար գործերի համար։ Դժվար կլինի ինչ-որ բանի վրա կենտրոնանալը։ Անընդհատ շեղվելով՝ ռիսկի եք դիմում սխալը սխալի հետևից գործել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք ու չգերագնահատեք ձեր հնարավորությունները։ Իրատես եղեք ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել արդյունքի հասնելու համար։ Չեն բացառվում դժվարություններն աշխատանքի մեջ։ Դրանք լուրջ չեն լինի, բայց երկար ժամանակով կփչացնեն զգայուն Ձկների տրամադրությունը։

Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Սահմանափակեք կապերն այն մարդկանց հետ, ովքեր քննադատում են ձեզ։ Այդպես ձեզ հեռու կպահեք անիմաստ ապրումներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1822 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES