Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 7
06.06.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվարություններից վախենալ պետք չէ։ Այսօր դրանք հաղթահարելու համար բավականաչափ էներգիա ու հնարամտություն կունենաք։ Այսօր կարևոր գործերից սովորականից հաճախ կշեղվեք, բայց դա չի խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց աջակցությունը շատ շուտով օգտակար կլինի։

Հարմար օր է նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար։ Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին, կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք։ Երեկոյան մոտ կհաջողվի լուծել ընտանիքի բոլոր անդամների համար կարևոր հարցերը, լուրջ կենցաղային խնդիրները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը։ Այս հատվածում կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել։ Աշխատեք չշտապել ու հնարավորության դեպքում հետևել նախապես կազմած գործողությունների պլանին։ Դա թույլ կտա խուսափել սխալներից, հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում։ Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ։

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի, հանգստություն պահպանել էլ չի ստացվի։ Հոգսեր անսպասելի շատ կլինեն։ Բացի այդ, շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա կնյարդայնացնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ ակտիվ կլինեք, բայց երբեմն կգերագնահատեք ուժերն ու այնպիսի գործեր կստանձնեք, որոնք հիմա ավարտին հասցնել չի ստացվի։ Որոշ Երկվորյակներ խոստումներ կտան առանց մտածելու, թե ինչ դժվար է լինելու դրանք կատարելը։ Աշխատեք հեռատես լինել։ Դա կօգնի խուսափել տհաճ պահերից։

Այսօր կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում։ Դրա շնորհիվ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի։ Երեկոյան սիրելիին ուրախացնելու, նրան հաճելի անակնկալ անելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան սրտին մոտ կընդունեք, սովորականից հաճախ կհուզվեք մանրուքների պատճառով, բայց կաշխատեք դա ցույց չտալ շրջապատողներին։ Երբեմն հուզական լարվածությունը շատ բարձր կլինի։ Նման պահերին հասկացող մարդկանց աջակցության կարիքը կունենաք։

Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը։ Դրանք շատ ձանձրալի, հոգնեցուցիչ ու միապաղաղ կլինեն։ Ոմանք այսօր սեփական գաղափարների պակաս կզգան։ Նման իրավիճակներում նրանք կօգտագործեն ուրիշների գաղափարները, իսկ դա բոլորին օգտակար կլինի։ Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այն անքնության պատճառ կդառնա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է գործերում նախաձեռնող լինելու համար։ Ձեր գաղափարները շատ արագ աջակցություն կստանան։ Մարդիկ, որոնցից շատ բան է կախված, ձեր կողմը կանցնեն։ Կարող եք քննարկել ապագայի պլանները, համագործակցության հեռանկարները։ Օրը հարմար է փաստաթղթերի հետ աշխատանքի ու պետկազմակերպություններ այցեր կատարելու համար։

Արագ կսովորեք նորը, կվերցնեք ուրիշների փորձը, որը կարող է օգտակար լինել։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք թույլ կտան դեպի լավը փոխել մտերիմների հետ հարաբերությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պետք չէ շտապել։ Օրը հաջող կդասավորվի, եթե չմտածված որոշումներ չընդունեք, հույզերի ազդեցության տակ չգործեք։ Դա հեշտ չի լինելու, հատկապես՝ առավոտյան։ Ավելի ուշ կվերագտնեք ձեզ հատուկ հավասարակշռվածությունը, և շուտով պարզ կդառնա, թե ինչպես պետք է հասնեք դրված նպատակներին։

Շփումներին ընտրողաբար է պետք մոտենալ։ Այսօր, ցավոք, հակված կլինեք վստահել մարդկանց, ովքեր արժանի չեն դրան, կմտերմանաք նրանց հետ, ումից արժեր հեռու մնալ։ Կարող են հիասթափեցնել հին ծանոթները, որոնց մասին առաջ բարձր կարծիք ունեիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենահասարակ օրը չի լինի։ Բայց չեք հանձնվի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, վճռական կգործեք և կհասնեք ուզածին։ Կարող են նոր գաղափարներ, անսպասելի համարձակ պլաններ առաջ գալ։ Շուտով հին ծանոթները, փորձված գործընկերները կօգնեն կյանքի կոչել դրանք։

Կարող եք գործարքներ կնքել, գումարը ներդնել բիզնես-նախագծերի մեջ, թանկարժեք իրեր գնել։ Չի բացառվում, որ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները։ Նրանց հետ շփումները կուրախացնեն, բացի այդ, օգտակար կլինեն։ Հարմար օր է ստեղծագործ զբաղմունքների համար։ Դրանցում կարող եք մեծ հաջողությունների հասնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է։ Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործերից, լուծել կարևոր խնդիրները։ Հավանական են հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։ Այստեղ շատ օգտակար կլինի ինտուիցիայի վրա հույս դնելը։ Հենց նրա հուշումները հաճախ կօգնեն հասնել դրված նպատակներին։

Այսօր չեք սավառնի ամպերում, իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերն ու շատ բաների գործնական տեսանկյունից կնայեք։ Շատ Կարիճների դա կօգնի հիանալի գլուխ հանել անձնական խնդիրներից, որոշակիություն մտցնել ապագայի պլանների մեջ։ Օրվա վերջին հավանական են լավ նորություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչ էլ որ պատահի, աշխատեք հանգստություն պահպանել։ Հնարավոր են թյուրիմացություններ, չեն բացառվում տարաձայնությունները տանն ու աշխատավայրում։ Բայց եթե պրովոկացիաներին չտրվեք, կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը։ Ցանկալի չէ պետկազմակերպություններ այցելել։ Եթե այն անհրաժեշտություն է, լավ նախապատրաստվեք, համոզվեք, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեք։

Մի գերագնահատեք ձեր ուժերը։ Ամենաարդյունավետ օրը չէ։ Հանգստանալու, էներգիայի պաշարները լրացնելու համար շատ գործեր լավ է պարզապես հետաձգել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավատեսորեն տրամադրվեք։ Եթե տհաճությունները սրտին մոտ ընդունեք, անհանգստանաք ամեն դատարկ բանի պատճառով, կկորցնեք կարևոր գործում հաջողությունների հասնելու հնարավորությունը։ Շատ Այծեղջյուրներ այսօր հակված կլինեն հիշել անցյալի տհաճ իրադարձությունները։ Այդ անօգուտ զբաղմունքը միայն էներգիա կխլի։ Ավելի լավ է կենտրոնանալ ներկայի վրա։

Հեշտ չի լինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանց վարքը ձեզ տարօրինակ, իսկ գործողությունները չմտածված կթվան։ Նկատի առեք, որ բոլորը չէ, որ զգում են ձեր քննադատությունների կարիքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան կարևոր գործեր ու հանդիպումներ մի պլանավորեք։ Այս հատվածում կենտրոնանալը բարդ կլինի։ Մեծ է սխալների, սխալ քայլերի հավանականությունը։ Մի քանի ժամից իրավիճակը դեպի լավը կփոխվի և նշանակալի առաջընթաց կարձանագրեք։

Գիտելիքները կիրառելու, կարողություններին ու տաղանդներին կիրառում գտնելու հնարավորություն կունենաք։ Ցույց կտաք, թե ինչի եք ունակ։ Շատերը հաճելիորեն կզարմանան։ Նրանք, ովքեր առաջ ձեզ թերագնահատում էին, կխոստովանեն, որ սխալվել են։ Լուրջ սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք նաև դուք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ է խոստանում։ Լավ կանցնեն գործնական զրույցները, չի բացառվում, որ աշխատանքի առաջարկություն ստանաք։ Հեռվից ստացված նորությունները կբարձրացնեն տրամադրությունը, կոգեշնչեն նոր հաղթանակների։ Համախոհներ գտնելու ու շրջապատից օգտակար հուշումներ ստանալու հնարավորություն կունենաք։

Ավելի բարդ կլինի օրվա երկրորդ կեսը։ Հուզական ֆոնը լարված կլինի, դժվար կլինի հավասարակշռությունը պահպանելը։ Բացի այդ, շրջապատողները հաճախ պրովոկացիայի կենթարկեն ձեզ։ Օրինակ՝ տհաճ նկատողություններ կանեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1541 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES