Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 6
05.06.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի, եթե ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր պլաններին ու կարևոր գործերին, այլ ոչ թե պահի տակ առաջ եկած ցանկություններին, որոնք այսօր քիչ չեն լինի։ Շատ դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալն ու չշեղվելը։ Բայց եթե գլուխ հանեք դրանից, կդրսևորեք ձեր պրոֆեսիոնալիզմն ու սխալներ չեք անի, որոնք կարող էին լուրջ կորուստներով ավարտվել։

Չեն բացառվում գործընկերների հետ տարաձայնությունները։ Աշխատեք ձեր տեսակետը հնարավորինս հանգիստ պաշտպանել, պրովոկացիաներին չտրվել։ Ցանկացած սուր արտահայտությունից ու նկատողությունից լավ է հրաժարվել և՛ տանը, և՛ աշխատավայրում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է։ Ձեզ մոտ շատ բան սպասվածից լավ կստացվի։ Չեք վախենա խախտել կանոններն ու ավանդույթները, սովորականից հաճախ ռիսկի կդիմեք։ Փորձարկումները հաջող կլինեն, և դրա շնորհիվ մրցակիցներին հետևում կթողնեք։ Չեն բացառվում հետաքրքիր ծանոթություններն ու սիրային պատմությունները։ Շատերի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք։

Կարող եք քննարկել կարևոր հարցերը։ Դրանք կարող են կապված լինել և՛ աշխատանքի, և՛ անձնական հարաբերությունների հետ։ Երկու դեպքում էլ ճիշտ լուծումներ գտնելու հավանականությունը մեծ է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ակտիվ կլինեք պատրաստ կլինեք վճռական գործել, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան։ Նման մոտեցումը թույլ կտա շատ գործերում հաջողությունների հասնել։ Բայց երբեմն սխալներ էլ կանեք։ Սովորաբար դրանք կապված կլինեն նրա հետ, որ շատ կշտապեք, չեք նկատի մանրուքները, որոնք կարող էին կարևոր լինել։ Լսեք հին ընկերների խորհուրդները։

Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, զգացմունքները խոստովանելու համար։ Կարող եք ձեզ համար թանկ մարդկանց հետ լրիվ անկեղծ լինել։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է։ Սովորականից հաճախ կհուզվեք ու կանհանգստանաք, սրտին մոտ կընդունեք այնպիսի բաները, որոնք ուշադրության արժանի չեն։ Շրջապատողները կխառնվեն ձեր գործերին, իսկ դա կնյարդայնացնի։ Բայց ձեր նրբանկատությունը կօգնի խուսափել վեճերից։ Աշխատեք չխառնել անձնական ու գործնական հարաբերությունները։ Աշխատանքային խնդիրները լուծելիս մի առաջնորդվեք անձնական համակրանքով կամ հակակրանքով։

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց որոշ գնումներ ու չպլանավորված ծախսեր ստիպված եք լինելու հետաձգել, ինչը շատ կվշտացնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին աշխատեք շփման մեջ զուսպ լինել։ Ավելորդ բաներ ասելու կամ ինչ-որ կարևոր գաղտնիք բացահայտելու վտանգ կա։ Չեն բացառվում կոնֆլիկտներն ու վեճերը։ Դրանք հաճախ կապված կլինեն աշխատանքի ու բիզնեսի հետ։ Ընթացիկ գործերն ուշադրության կարիք կունենան։ Լուրջ վերաբերվեք դրանց, աշխատեք ոչինչ ինքնահոսի չթողնել։

Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շատ հարցեր լուծելը։ Նոր, համարձակ ու ինքնատիպ գաղափարներ կունենաք։ Դրանք հասկանալու ու գնահատելու համար որոշակի ժամանակ է պետք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե անսպասելի իրադարձություններ ու լուրջ փոփոխություններ բերի։ Կարող եք վերադառնալ սկսած գործերին, իրագործել հին մտահղացումները։ Կօգնեն մարդիկ, որոնց լավ գիտեք։ Հաճելի կլինի, որ նրանք ավելորդ հարցեր չեն տա, իրենց զուսպ ու կոռեկտ կպահեն։

Կարևոր է շտապելով որոշումներ չընդունել։ Եզրակացություններ անելուց առաջ աշխատեք հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքել։ Շշուկների ու ակնարկների վրա հիմնվելով մի դատեք քիչ ծանոթ մարդկանց մասին։ Ուղղամտությունը, որին այսօր հակված կլինեք, կօգնի շատ անձնական խնդիրների լուծման հարցում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ։ Այն հարմար է հին խնդիրները լուծելու, շրջապատի հետ հարաբերությունները հարթելու համար։ Օրինակ՝ կարող եք մոտեցում գտնել այն մարդկանց, որոնց հետ առաջ լեզու չէիք գտնում։ Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները և թշնամիներին համախոհներ դարձնել։

Լավ գլուխ կհանեք աշխատանքային հարցերի քննարկումից։ Սովորականից հաճախ համառության ու հաստատակամության կարիք կլինի։ Պետք կգան նախկինում ստացած գիտելիքները։ Կիսվեք դրանցով շրջապատի հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պնդեք ձերն ու մի հանձնվեք։ Այսօր համառությունը անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար։ Ազդեցիկ անձանց աջակցությունից զրկվելու վտանգ կա։ Բայց առանց նրանց էլ ամեն ինչից լավ գլուխ կհանեք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Կգտնեք դրանք ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելու, հին թշնամիներին զինաթափելուն ծառայեցնելու ձևը։

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա իրագործել այն, ինչ մտածել էիք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք խախտել ընդունված կանոնները։ Վճռական եղեք, հակառակ դեպքում անհրաժեշտ արդյունքի չեք հասնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հեշտ չի լինի լեզու գտնել շրջապատի հետ։ Կթվա, թե նրանք ձեզանից շատ բան են սպասում։ Ձեր հետաքրքրությունները պաշտպանելիս շատ կոշտ կգործեք, կվիրավորեք մի մարդու, ով ձեզ համար թանկ է։ Զսպվածությունն ու ինքնատիրապետումը կօգնեն խուսափել շատ տհաճ պահերից։

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի։ Այն թույլ կտա ուղղել նախկինում գործած սխալներն ու պատասխաններ ստանալ մի շարք կարևոր հարցերի։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, հաճելի անակնկալներն ու լավ նորությունները, ինչպես նաև հանդիպումները, որոնք ձեզ շատ կուրախացնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հանգիստ կանցնի ու ավելորդ ապրումներ չի բերի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք։ Մի շտապեք որոշումների հարցում, աշխատեք չկապվել պարտավորություններով, եթե ամենափոքր կասկածն ունեք, որ կարող եք իրագործել դրանք։ Չեն բացառվում փոքրիկ սխալները։ Դրանք լուրջ դժվարությունների կհանգեցնեն, եթե ճիշտ ժամանակին չուղղվեն։ Այնպես որ՝ ուշադիր եղեք։

Ավելի լավ է խուսափել վեճերից, իսկ եթե դրանք ծագեն, աշխատեք քննարկումները առավելագույնս կառուցողական անցկացնել ու չանցնել անձերին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ էլ որ պլանավորեք, նկատի առեք, որ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։ Այնպես որ՝ հույս մի դրեք հեշտ հաղթանակների վրա ու մի ծուլացեք։ Այսօր ստեղծված շատ իրավիճակներ կհիշեցնեն անցյալի նմանատիպ դեպքերը։ Չի բացառվում, որ օգտակար լինի այն, ինչ ավելի վաղ էիք սովորել։

Ձեր կասկածներով, ապրումներով ու հույզերով կիսվեք միայն շատ մտերիմների հետ։ Մյուսները ձեզ ճիշտ չեն հասկանա։ Օրվա վերջին չեն բացառվում անսպասելի հաճելի նորություններն ու հետաքրքիր առաջարկները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ անհանգիստ, հագեցած ու հետաքրքիր օր է սպասվում։ Այն շատ հարմար է նոր գործեր ստանձնելու համար։ Արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել արագ դրված նպատակներին հասնելու համար; Լավ կանցնեն հանդիպումները։ Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմադրել ձեր հմայքին, այնպես որ՝ առանց դժվարության նոր համախոհներ կգտնեք։

Հավանական են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ ու անակնկալներ։ Օրվա երկրորդ կեսին կարող եք շրջել խանութներով։ Հաջող գնումներ անելու շանս կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1557 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES