Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 4
03.06.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չի կարելի ասել, որ օրը դժվարություններից լրիվ զուրկ կլինի: Բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, գերակշռող կլինի, իսկ դա նշանակում է, որ կարող եք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Բացի այդ, չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների: Հնարավորություն կունենաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Կարևոր կլինի ապագայի մասին մտածելը: Այսօր գրավիչ հեռանկարներ կբացվեն: Բաց մի թողեք պլանները կյանքի կոչելու հարմար պահը: Մտերիմները ձեր կողմից կլինեն: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հաճելի ու արդյունավետ կանցնի: Հարմար ժամանակ է հին պլաններին վերադառնալու ու սկսածն ավարտին հասցնելու համար: Ճիշտ ժամանակին աջակցություն կստանաք: Դրա շնորհիվ լուրջ խնդիրները անսպասելի արագ կլուծվեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Շփումների հակված չեք լինի, բայց կապերից լրիվ խուսափել չի ստացվի: Խոսքը նաև տհաճ շփումների մասին է: Կոնֆլիկտներ հնարավոր է չծագեն, բայց տրամադրությունը կփչանա: Բայց շատ շուտով լավատեսությունը կվերադառնա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Այն շատ հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, անհրաժեշտության դեպքում կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը: Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ: Ոչ միայն հաջողության կհասնեք, այլ նաև կսովորեք մի բան, որը շուտով պետք է գալու:

Հնարավոր են անսպասելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք վառ ու անսովոր հարաբերությունների սկիզբ կդառնան: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն կհուշի՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատի համակրանքն ու վստահությունը շահելը բարդ չի լինի: Նոր ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին, չեն մերժի ձեր առաջարկները: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ կլուծեք հին խնդիրները, կհասնեք ձեզ համար կարևոր նպատակներին:

Օրը շատ հարմար է ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք նաև գնումներ անել, գումարը ներդնել բիզնեսում: Երկու դեպքում էլ չեք զղջա: Երիտասարդ Խեցգետինները հաջողակ կլինեն սիրո մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ օր չի լինի: Հազիվ թե կարողանաք խուսափել խնդիրներից աշխատանքի վայրում: Ընդ որում՝ դրանք կառաջանան այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում: Բայց բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն, դուք վճռական տրամադրված կլինեք: Այնպես որ՝ հաջողության հասնելու շանսերը մեծ են: Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները:

Մի շտապեք որոշումներ ընդունել: Ցավոք, այսօր հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել: Բարեբախտաբար, շտապելն անհրաժեշտություն չէ: Շատ բան կարելի է հանգիստ հետաձգել: Աշխատեք խուսափել զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփման համար բարենպաստ օր է: Հեշտությամբ կգրավեք մարդկանց ուշադրությունը, կհետաքրքրեք նրանց ձեր գաղափարներով ու պլաններով: Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհներ դառնան: Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, անսպասելի նվերներ:

Գործնական հարաբերությունները վատ չեն դասավորվի, իսկ անձնականը՝ էլ ավելի լավ: Հաճախ կես խոսքից կհասկանաք շրջապատին: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ, բայց հաջող օր է: Հաճախ ճիշտ կլինեն ոչ ստանդարտ, ինքնատիպ որոշումները, այնպես որ՝ մի վախեցեք երևակայել: Կարող եք նոր համախոհներ գտնել, պայմանավորվել համագործակցության մասին, որը ձեզ նշանակալի եկամուտներ կբերի: Գործնական նախաձեռնությունները հաջող կլինեն:

Հնարավորություն կունենաք տեղեկատվություն ստանալ, որը շատ օգտակար կլինի: Բացի այդ, նախկին սխալներից ճիշտ եզրակացություններ կանեք: Դա կօգնի խուսափել ապագայի լուրջ տհաճություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վատ օր չէ, բայց սովորականից շատ եք հուզվելու: Կարևոր է թույլ չտալ, որ հույզերն ազդեն ձեր որոշումների վրա: Քանի դեռ ղեկավարվում եք առողջ բանականությամբ, սխալների ու լուրջ խնդիրների հավանականությունը նվազագույն է: Շատ կարևոր է հանգստություն պահպանել աշխատանքային խնդիրները քննարկելիս:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Շատ գործեր միայն ձեր ուսերին կընկնեն: Բայց իրավիճակը, որը դեռ առավոտյան լարված էր, աստիճանաբար դեպի լավը կփոխվի: Կկարողանաք լավատեսորեն տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը լարված կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի խնդիր լուծել: Աշխատավայրում նոր խնդիրներ կունենաք: Դրանցից գլուխ հանելու համար փորձառու գործընկերների աջակցության կարիքը կլինի: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հին կապերն ամրապնդելու, հարաբերությունները հարթելու համար: Ունակ կլինեք հարթել սուր անկյունները, լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Չեն բացառվում լավ նորությունները մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ է ոչ մի կարևոր բան չնախաձեռնեք: Ինչքան լուրջ լինեն գործերը, որոնք կստանձնեք, այնքան ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա: Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները, իմպրովիզներ անել, անսովոր որոշումներ ընդունել: Մի վախեցեք՝ աստղերը ձեր կողմից կլինեն, շատ փորձարկումներ հաջող կլինեն:

Չեն բացառվում հաջող գնումները: Անսխալ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Դա վերաբերում է նաև մտերիմների համար նվերներին: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալով ուրախացնել սիրելիին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք նոր գործեր ստանձնել: Բայց դա պետք է անել զգույշ ու առանց շտապելու: Դժվարությունները, ցավոք, չեն բացառվում: Դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ, բայց, միևնույն է, կշեղեն, թույլ չեն տա ժամանակին ավարտել սկսածը: Ամենասուր պահերին հնարամիտ կլինեք: Հենց հնարամտության շնորհիվ էլ ելք կգտնեք բարդ իրավիճակից:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը, որոնք ժամանակավորապես կփչացնեն ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերությունները: Բայց արագ խաղաղություն կվերականգնեք, վիրավորանքներն ու մեղադրանքներն էլ կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դժվարությունները չեն բացառվում, բայց կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Շատ բաներում կօգնեն ծանոթները, հաճախ նրանց դրա համար խնդրել էլ պետք չի լինի: Նրանք գիտեն, թե երբ աջակցության կարիք կունենաք: Հարմար օր է համատեղ նախագծեր սկսելու, ընդհանուր նպատակներին հասնելու համար համախոհների հետ միավորվելու համար:

Պետք չէ շտապել: Սա հատկապես կարևոր է ֆինանսական հարցերում: Այստեղ ոտքի վրա ընդունված որոշումները հազիվ թե հաջող լինեն: Լավ է հետ կանգնել չպլանավորված գնումներից, նույնիսկ եթե խոսքը թանկարժեք իրերի մասին չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1665 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES