Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 30
30.06.2018, 09:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու։ Հաճախ զոհ կգնաք պրովոկացիաներին, կբարկանաք այնպիսի բաների վրա, որոնք առաջ չէիք նկատի։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով։ Ձեր տեսակետը պաշտպանելիս երբեմն կտրուկ կարտահայտվեք, վտանգ կա, որ ինչ-որ մեկին կվիրավորեք։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, մեծ գումար ծախսել։ Ֆինանսներին վերաբերող որոշումները հազիվ թե հաջող լինեն։ Լավ է գումարի հետ կապված խոստումներ չտալ, վարկեր չվերցնել ու ընդհանրապես՝ ավելի խնայող լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր հեշտությամբ լեզու կգտնեք միայն ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ։ Մնացած բոլորը անհասկացող կթվան ձեզ․ նույնիսկ ամենահասարակ բաները պետք է մի քանի անգամ բացատրեք։ Բացի այդ, ձեզ սովորականից ավելի հաճախ կքննադատեն, ընդ որում՝ նույնիսկ այն բաների համար, որի համար առաջ գովում էին։

Չնայած օրն այնքան էլ հեշտ չի դասավորվի՝ կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել։ Դրա համար պետք է ինքնուրույն գործեք։ Չի բացառվում, որ անսպասելի կերպով պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտածում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է։ Այն թույլ կտա մի շարք կարևոր հարցեր լուծել։ Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է դիմել աջակցության խնդրանքով։ Ձեր խնդրանքները ոչ ոք չի մերժի։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Ճանապարհին հավանական են զարմանալի ու գրավիչ արկածներ, որոնք հաջող ավարտ կունենան։

Նոր ծանոթությունները սիրային հարաբերությունների սկիզբ կարող են դառնալ։ Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելու համար պետք չէ մեծ ջանքեր գործադրել։ Պետք է միայն ձեզ բնական պահեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինելու։ Նկատողություններին սուր կարձագանքեք, հաճախ կքննադատեք շրջապատին, կբարկանաք նրանց վրա, ովքեր չեն արդարացնում ձեր սպասումները; Ցանկալի չէ քննարկել ապագայի կարևոր պլանները, ֆինանսական գործերն ու բիզնեսի զարգացման հեռանկարները։ Նման զրույցները վեճով կավարտվեն։

Ուղևորությունների մեկնելիս պատրաստ եղեք հնարավոր ձգձգումներին ու ճամփին առաջ եկած խոչընդոտներին։ Ցանկալի չէ կենցաղային տեխնիկա կամ մեքենա գնել։ Դրանք շատ արագ կարող են շարքից դուրս գալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնելու համար։ Դրա համար նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Շատ դեպքերում պարզապես շատ գրավիչ կլինեք։ Կարող եք անսովոր, ինքնատիպ, էքստրավագանտ իրեր գնել։ Ճաշակը ձեզ հուսախաբ չի անի, գնած իրերն էլ երկար ժամանակ կուրախացնեն։

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ նաև անսպասելի աղբյուրներից։ Որոշ Առյուծների կառաջարկեն մասնակցել մեծ եկամուտ խոստացող նախագծերի։ Օրվա երկրորդ կեսին կարող են կենցաղային խնդիրներ ծագել, բայց արագ կլուծեք դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մարդկանց հետ շատ լավ լեզու կգտնեք։ Ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց անմատչելիության մասին լեգենդներ են հյուսվել։ Հարմար օր է նոր համախոհներ, օգնականներ ձեռք բերելու համար։ Որոշ Կույսեր ազդեցիկ հովանավորներ ձեռք կբերեն։

Հնարավոր են հաջող գնումներ։ Ձեր ներդրումները կարող են կասկածելի թվալ, բայց շուտով պարզ կդառնա, որ գումարը ճիշտ եք տնօրինել։ Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները։ Ուրախ կլինեք տեսնել նրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփման համար բարենպաստ օր է։ Օգտակար զրույցներ կունենաք, ինֆորմացիա կստանաք, որը շատ շուտով պետք կգա։ Դատարկ վեճերից ճարպկորեն կխուսափեք, անտեղի խորհուրդներն ու քննադատությունն էլ ականջի հետև կգցեք։ Ձեր ինքնատիրապետմանը միայն նախանձել կարելի է։ Այն վահանի նման կպաշտպանի ձեզ թշնամիներից։

Վատ մի զգացեք պատմել ձեր մասին։ Մարդիկ, ովքեր այսօր կհետաքրքրվեն ձեր գաղափարներով, պլաններով ու կյանքի հանդեպ հայացքներով, շուտով լավ համախոհներ ու հուսալի ընկերներ կդառնան։ Ցանկացած կարևոր որոշում պետք է ընդունել օրվա երկրորդ կեսին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կուզենաք ուրախացնել ու երես տալ ինքներդ ձեզ, և այսօր կունենաք այդ հնարավորությունը։ Կարող եք ձեզ հաճելի ավելորդություններ թույլ տալ, բայց չափի զգացման մասին չմոռանաք։ Աշխատեք դատարկ բաների վրա շատ չծախսել։ Ավելի ուշ գումարը ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու։ Օրվա երկրորդ կեսին հավանական են կենցաղային խնդիրներ։ Օրինակ՝ կենցաղային տեխնիկան կարող է շարքից դուրս գալ։

Շփման տեսանկյունից հեշտ օր չի լինելու։ Կուզենաք լավ տպավորություն թողնել շրջապատի վրա, բայց դա ձեզ միշտ չի հաջողվի։ Հնարավոր են տարաձայնություններ հին ծանոթների հետ։ Նրանք կքննադատեն ձեր գաղափարները, իսկ դա շատ վիրավորական կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Կփորձեք չհետաձգել նույնիսկ ամենաբարդ ու տհաճ գործերը, քանի որ ինտուիցիան կհուշի, որ հիմա դրանցից արագ կարող եք գլուխ հանել։ Եվ իսկապես, ուզած արդյունքը համարյա միանգամից կստանաք։ Հազվադեպ ինչ-որ մեկի օգնության կարիքը կունենաք, իսկ եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, ոչ ոք ձեր խնդրանքը չի մերժի։

Գումարի հետ զգույշ եղեք։ Հնարավոր են անհաջող գնումներ, ծախսեր, որոնցից կարելի էր խուսափել։ Բայց ֆինանսական աղետ ձեզ չի սպառնում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է առաջատարի հատկանիշները ցուցադրելու համար։ Օրինակ այսօր ձեզ համար դժվար չի լինի գտնել ու միավորել մարդկանց, ովքեր անտարբեր չեն ինչ-որ կարևոր գործի հանդեպ։ Ազդեցիկ անձանց կարող եք հետաքրքրել ձեր գաղափարներով։ Նրանք հաճույքով կօգնեն կյանքի կոչել ձեր մտահղացումները։ Հնարավոր են դրամական մուտքեր։

Մտերիմների հետ շփման մեջ նրբանկատ եղեք։ Ձեր որոշ խոսքեր ու նկատողություններ այսօր կվիրավորեն նրանց։ Կատակի մի տվեք այն, ինչին պետք է լուրջ վերաբերվել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ, հագեցած ու հետաքրքիր օր է։ Ոչ մի րոպե անգործ չեք նստի, անընդհատ ձեզ համար ինչ-որ կարևոր ու գրավիչ գործ կգտնեք։ Հնարավոր են անսովոր ծանոթություններ։ Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, ժամանակի հետ հուսալի գործընկերներ կամ հավատարիմ ընկերներ կդառնան։

Հավանական են ուղևորություններ։ Դրանք սպասվածի ու պլանավորածի նման չեն ընթանա։ Խառնաշփոթից խուսափել չի ստացվի, բացի այդ, ինչ-որ կարևոր բան մոռանալու վտանգ կա։ Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք է հանգստություն պահպանել։ Բայց դա ձեզ մոտ այնքան էլ չի ստացվի։ Մտերիմները ձեզ հետ դժվարությամբ կշփվեն։ Դժվար կլինի գուշակելը, թե որ նկատողությունները ձեզ վիրավորական կթվան ու վեճի սկիզբ կդառնան։ Փոխարենը ձեզ լավ կզգաք միայնության մեջ սիրելի գործով զբաղվելիս։

Ցանկալի չէ մասնակցել աշխարհիկ միջոցառումներին։ Դրանցից հաճույք չեք ստանա, իսկ ահա տհաճ իրավիճակում հայտնվել ու վատ տպավորություն թողնել կարող եք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 459 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES